ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԳՆՎԱԾ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆՆ ԱԿՆՀԱՅՏ Է». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

ԳՆՎԱԾ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆՆ ԱԿՆՀԱՅՏ

Է». ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Երեկ Ազատության հրապարակում «Ոչ»-ի ճակատը կազմակերպել էր հանրահավաք` ընդդեմ սահմանադրական բարեփոխումների: ՀԱԿ ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանն ու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկա չէին հանրահավաքին, չնայած լուրեր էին շրջանառվում, որ նրանք ելույթով հանդես կգան:  «Իրավունք»-ը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրրքվեց` միգուցե Րաֆֆի Հովհաննիսյանն ոչ թե ընտանեկան խնդիրների պատճառով է բացակայում ՀՀ-ից, այլ  իրականում դեպրեսիայի մեջ է: «Երբ ինքը գա, դուք որեւէ դեպքում դեպրեսիա չեք նկատի այնպես, ինչպես մինչեւ գնալը չեք նկատել  դեպրեսիա»,- ասաց կուսակցության փոխնախագահը:

Ինչ վերաբերում է այն լուրերին, թե երկու կուսակցությունների լիդերները ելույթ կունենան այն դեպքում, երբ բազմահազարանոց հավաք կլինի Ազատության հրապարակում աաց. «Ես  նման կատեգորիկ հաստատում կամ ժխտում չէի անի: Րաֆֆի Հովհաննիսյանին  դուք տեսել եք նաեւ սակամարդն հանդիպումներում»,- պատասխանեց քաղաքական գործիչը:

ՕԵԿ-ը վերջերս հայտարարել էր, որ գրեթե բոլոր ընտրատեղամասերում եւ հանձնաժողովներում վստահված անձինք ունեն, որոնք կարող են տեր կանգնել ՕԵԿ-ի ձայներին: «Ժառանգություն»-ը ունի՞ բավարար թվով կուսակցականներ բոլոր ընտրատեղամասեր ուղարկելու համար: «Ցավոք սրտի, ոչ բոլոր հանձնաժողովներում կունենանք ներկայացուցիչներ, բայց վստահված անձանց կհավաքագրենք»,- ասաց պրն Մարտիրոսյանը: Փոխնախագահը, սակայն, հույս չունի, որ կունենանք հասարակության տրամադրությանը մոտ քվեարկության պատկեր:

Ինչո՞ւ էր երեկվա հանրահավաքը սակավամարդ: Հանրությունը կարծես հիասթափվել է  ընդդիմությունից, որի մասին անգամ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Ընդդիմադիր գործիչը համաձայնեց դիտարկմանը` ընդդիմությունն ունի իր մեղքի բաժինը, բայց ընդդիմության մեղքի մասնաբաժինը քիչ է. «Իշխանությունն է մեղավոր, որ հանրությունը հիասթափվել է ընդդիմությունից: Այն տոտալ քարոզչությունը, որը տարվում է 2013 թ-ից եւ տարվում էր հաճախ իշխանության կողմից գնված «ընդդիմության» կողմից,  ակնհայտ է: Ընդ որում` ոչ այդքան իշխանության քարոզչությունը, այլ չակերտավոր փորձագետների քարոզչությունն ազդեց հանրության վրա»:

Ովքեր են այդ «ընդդիմադիրները», որոնց իշխանությունը հաճախ է օգտագործում  իրական ընդդիմության դեմ: Անուններ չտվեց քաղաքական գործիչը. «Երբ նպատակահարմար գտնեմ կասեմ»:





ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին