«ԲԱ ԿՈԶԼԵՎԻՉԻ՞Ն», ԿԱՄ «ՈՉ»-Ի ՃԱՄԲԱՐԻ ԱՆԻՄԱՍՏ ՏՎԱՅՏԱՆՔՆԵՐԸ

Արխիվ 12-16

«ԲԱ ԿՈԶԼԵՎԻՉԻ՞Ն», ԿԱՄ «ՈՉ»-Ի ՃԱՄԲԱՐԻ ԱՆԻՄԱՍՏ ՏՎԱՅՏԱՆՔՆԵՐԸ

 

Լյովիկ Զուրաբյանը դարձել է ձախորդության քայլող խորհրդանիշ: Եվ քանզի խելոք մարդիկ ասում են, որ ձախորդների հետ առնչությունները վնաս են առողջությանը, բնական ցանկություն է առաջանում հետը գործ չունենալ: Բայց... հեռուստացույցը միացնում ես` հայտնվում է դեմդ իր նվնվոցով, լրատվական կայքերը բացում ես` էլի ես տեսնում, թերթերում էլ է անպակաս, քիչ է մնում` սառնարանից էլ դուրս գա: Բայց մի կողմ նրա նվնվոցները «ռեժիմի» ու «ՀՀԿ-ի վերարտադրության» մասին, վերջերս մի հետաքրքիր բան ասաց: Որ իրեն` որպես ԱԺ խմբակցության ղեկավարի հասանելիք բավականին շքեղ ծառայողական ավտոմեքենան չէր ուզում վերցնել, բայց, դե հասկանում եք, «ոչ»-ի արշավ կա, բան կա...

«ՈՉ»-Ի ՔԱՐՈԶԻՉՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Սահմանադրական բարեփոխումների հակառակորդները մի քանի տեսակի են: Առաջին տեսակը ՀԱԿ-ն է, որը ներկայացված է նույն միալար երգը երգող նույն գործիչներով: Այդ քաղաքական ուժը նույնիսկ չի կարողացել կամ չի ուզել բոլոր ընտրատեղամասերում ապահովել հանձնաժողովի անդամներ, ովքեր պետական աշխատավարձով պետք է աչալուրջ վերահսկեն հանրաքվեի ընթացքը ու տեսնեն` իրենց առաջնորդների կանխավ ասած «ահավոր կեղծիքները» կան, թե չկան: Դե, բայց երեւի թե, հանձնաժողովականներ ունենալը այնքան էլ ձեռք չի տալիս, քանզի կոնկրետ տեղամասերում պետք է կամ ստորագրեն քվեարկության արձանագրությունը, կամ կցեն չստորագրելը հիմնավորող հատուկ կարծիք: Իսկ դա արդեն փաստաթուղթ է, որի դեպքում չես կարողանա մերկապարանոց պնդել, թե տեսեք` արդյունքը գլխիվայր շուռ են տվել: Ավելի ձեռնտու է լիազորությամբ օժտված մարդ չունենալը եւ անընդհատ ճնշումներից, կեղծիքներից եւ այլ «քըխ» բաներից խոսելը:
«Ժառանգությունն» էլ իր հանձնաժողովականների քվոտաները չի օգտագործել, սակայն «Ժառանգության» պարագայում շունը տիրոջը չի ճանաչի, թե ով է այդ կուսակցությունից, իսկ ով` ոչ: Համենայնդեպս, ԱԺ-ում մնացած միակ կուսակցականը` Զարուհի Փոստանջյանը, հիմնականում երկրով մեկ է պտտվում «Նոր Հայաստանի» «փրկչիստների» կազմում: ԱԺ-ում էլ նրա ճղճղան ելույթները այնքան միատեսակ են, որ  ԱԺ նախագահը նույնիսկ առաջարկեց, որ տիկինը իրեն նեղություն չտա, քանզի կարելի է դնել ելույթի ֆոնոգրամա, եւ դրանից բան չի փոխվի: Բացի այդ, Գալուստ Սահակյանը նրան խորհուրդ տվեց չանտեսել անհրաժեշտ դեղամիջոցները, սակայն նա դժվար թե հետեւի  խորհրդարանի ղեկավարի բարի խորհրդին, քանզի տպավորություն է ստեղծվում, որ ամբիոնից ճղճղալով` օրգազմ է ստանում:

Ինչեւէ, «Նոր Հայաստանի» «փրկչիստները» որեւէ տեղ չեն կարողանում 20 հոգուց ավելի մարդ հավաքել, եւ Փոստանջյանի բազմատաղանդությունը գործին ամենեւին չի օգնում: Երեւի թե դա է պատճառը, որ մինչ «ռեժիմը հեռացնող» «ապստամբություն» սկսելը, նրանք որոշել են Ազատության հրապարակում համերգ անցկացնել, որի հիմնական հերոսն անշուշտ Ռուբիկ Հախվերդյանն է, ով արդեն հասցրել է ցենզուրայից դուրս հրապարակային ելույթով հանդես գալ, եւ ում բառապաշարի հիմնական գոհարները թերեւս դեռ կհասցնենք լսել համերգի ընթացքում:
«Ոչ»-իստների ամենաարդյունավետ մասը, սակայն, գրանտակեր «քաղաքացիական հասարակությունն» է: Նրանք ե՛ւ մարդաքանակ են ապահովում փողոցային  ակցիաների ժամանակ, ե՛ւ Վանոյի ասած` «մի գռուզավիկ փողը» ծախսելու շնորհիվ ոչ միայն հրատարակել են քարոզչական նյութերը, այլեւ ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում անցկացված սեմինարներում նախապատրաստել են ակտիվիստների: Մի մասը պետք է «արտաքին դիտորդություն» անեն հանրաքվեի օրը` շրջելով տեղամասից տեղամաս` իբր «կրկնակի քվեարկողների» հայտնաբերելու նպատակով, մի մասն էլ այժմ Եհովայի վկաների պես բակից բակ եւ դռնից դուռ շրջելով «ոչ»-ի քարոզ են անում, եւ «Ֆեյսբուքում» նրանց արդեն հասցրել են կոչել «ոչ»-ի վկաներ:
Ինչեւէ, «ոչ»-ի քաղաքական հատվածը անհաջողակ, թույլ եւ կամազուրկ է, իսկ «քաղաքացիականը», ինչքան էլ ամերիկյան հարկատուների կանաչ թղթադրամներ ներդնի, պարզապես բավարար ժամանակ չունի ժողովրդի ուղեղները լվալու: Իսկ առանց դրա, օդում կախված է մնում, թե ինչու բողոքավոր քաղաքացին պետք է գնա «ոչ» քվեարկելու, քանզի այդ «ոչ»-ի հետեւանքով հօդս չի ցնդելու ոչ միայն «ատելի ռեժիմը», այլեւ նույնիսկ որեւէ կոնկրետ չինովնիկ:

ԱՄԵՆ ԻՆՉ ԻՐ ՀՈՒՆՈՎ Է ԳՆՈՒՄ

Պարտվելու հեռանկարը «ոչ»-ի ճամբարի որոշ ներկայացուցիչների մղում է ագրեսիայի: Ագրեսիայի առավելագույն դրսեւորումը հրապարակավ տեսնում ենք Զարուհի Փոստանջյանի կատարմամբ, դրանից փոքր-ինչ նվազ` ՀԱԿ խմբակցության ղեկավարի ու քարտուղարի ելույթներում: Իսկ փողոցային միջոցառումների ժամանակ բանը հասնում է նրան, որ լյումպենացված խավի որոշ «ակտիվիստներ» հնչեցնում են անեծքներ եւ հայհոյանքներ բոլոր «այո» ասողների հասցեին, ինչը դժվար թե մարդկանց տրամադրի դեպի իրենց ճամբարը:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին եւ, ընդհանրապես, «այո» պաշտպանող բոլոր ուժերին, ապա այդտեղ կա ամենօրյա ծավալուն աշխատանք: Իսկ որոշակի` լարվածություն թուլացնող դեր կատարեցին եւ «այո եւ ոչ»` ուղիղ եթերով հեռարձակվող հեռուստաշոու բանավեճերը մարզերում, ուր բանավեճի միջավայրը  հեռու է առճակատումից, քանզի անպայման ընդգրկում է հացի նույն սեղանի շուրջ նստելը:
Ինչեւէ, բնականաբար, ի տարբերություն ընդդիմությանը, բացի քարոզարշավից, իշխանությունն ունի եւ իր ամենօրյա աշխատանքային պարտականությունները, ու դա հատկապես վերաբերում է երկրի ղեկավար կազմին: Այդ առումով բավականին ուշագրավ է ՀՀ նախագահի` որպես գերագույն գլխավոր հրամանատար շրջայցը զորամասերով, այդ թվում եւ` արցախյան: Դա ոչ միայն մեր բանակի մարտունակության, կարգապահության եւ պատրաստվածության հերթական ստուգումն էր, այլեւ լրացուցիչ պատեհ առիթ, որպեսզի քաղաքացիները հավաքական տեսքով տեսնեն սեփական անվտանգության հիմնական երաշխավորի` բանակի զորությունը, եւ հերթական անգամ համոզվեն մեր սահմանների ամուր պաշտպանված լինելու մեջ: Իսկ դա շատ օրախնդիր հարց է, քանզի միջազգային լրահոսը ամեն օր լուրեր է բերում, թե ինչ է կատարվում մեր տարածաշրջանում` մեզանից ընդամենը հարյուրավոր կիլոմետրեր հեռավորությամբ:
Շրջայցի օրերին նաեւ եւս մեկ անգամ հաստատվեց, որ բոլոր փսփսոցները «տարածքներ հանձնելու» վերաբերյալ սին են, եւ Արցախի ղեկավարներն արդեն պաշտոնական մակարդակով հավաստեցին, որ նախորդ սահմաններին վերադարձը բացառված է:
Ի դեպ, շատ խորհրդանշական էր եւ Սերժ Սարգսյանի մասնակցությունը Արցախում` Գանձասարում երկրորդ մատենադարանի բացմանը: Չէ՞ որ ավանդաբար մեր ժողովրդի համար գիրը ոչ պակաս կարեւոր է, քան զորքը, ու արցախյան մատենադարանի բացումը նաեւ հոգեբանորեն հաստատում է, որ Արցախի հայապատկանությունը անառարկելի է եւ անփոփոխելի:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին