Զարմացած

Արխիվ 12-16

 

Ժամանակ առ ժամանակ ընդդիմադիր պատգամավոր ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ զարմանալի, կամ ժողովրդի խոսքով ասած` մազալու առաջարկություններ է անում: Եթե ժամանակին տարակուսանք է առաջացրել ամենայն լրջությամբ արված նրա առաջարկությունը, որ ՀՀ ժողովրդագրական խնդիրները պետք է լուծել` մեր երկրում չինացիներ եւ ֆիլիպինցիներ բնակեցնելով, ապա հիմա էլ խորհրդարանական լսումների ժամանակ նա մի շարք առաջարկություններ արեց բանակի հետ կապված: Առաջարկություններից մեկը բավականին ողջամիտ էր` զինպատրաստության շրջանակներում դպրոցականներին տանել ոչ միայն զորամասեր, այլ նաեւ նրանց ցույց տալ իրական մարտական դիրքերը, ապա երկրորդ առաջարկությունն ապշեցուցիչ է` Իսրայելի օրինակով նաեւ աղջիկներին զորակոչել բանակ: Զարմանալի է, ինչպես պարոն Պողոսյանը չի ընկալում հայերի եւ հրեաների մենթալիտետի, ավանդույթների, մոտեցումների տարբերությունը: Եվ եթե Իսրայելում աղջիկների զորակոչը բնական է, քանզի այդ ժողովուրդն ունի մայրիշխանության կայուն ավանդույթներ, ապա, գրողը տանի, ինչի՞ է նման նույն բանն առաջարկել հայերին: Ուստի զարմանալով հանդերձ, մնում է միայն հիշատակել մեր հայ տղամարդկանցից շատերի արձագանքը` ի՞նչ է, մենք մեռել ենք, որ աղջիկներին բանակ տանեն:

 

 


Եթե Զարուհի Փոստանջյանի մասին ՀՀԿ ներկայացուցիչները բավականին կոշտ են արտահայտվում, ու սկզբում Վահրամ Բաղդասարյանը , այնուհետ` Գալուստ Սահակյանը նրան խորհուրդ տվեցին ժամանակին խմել դեղերը, ապա Լյովիկ Զուրաբյանի նկատմամբ վերաբերմունքն ավելի մեղմ է: Այսպես, նոր սահմանադրությունը տապալված տեսնելու նրա երազանքը ՀՀԿ խմբակցության ղեկավարը այսպես մեկնաբանեց. «Դա այդ գործչի վաղեմի երազանքն է: Նրա մոտ նոր մանկություն է արթնացել, եւ դա նրա մանկական երազանքն է: Իհարկե, նրա մանկությունը մի փոքր երկար է ձգվում, բայց ոչինչ, մենք դա կհանդուրժենք»: Սակայն, ի տարբերություն կուսակիցների, զարմանալիորեն բավականին դաժան գտնվեց ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ: Խոսելով ընդդիմության մշտական մեղադրանքից, թե ՀՀԿ ուզում է վերարտադրվել, նա ասաց. «Ասում են` իշխանությունները ուզում են վերարտադրվել: Ինձ ցույց կտաք մի կուսակցություն, որ չի ուզում գալ իշխանության: Էլ ինչ քաղաքական ուժ, որի գոնե տեսական նպատակը ընտրությունների միջոցով իշխանության գալը չէ: Եթե մարդիկ միավորվում են ինչ-որ կազմակերպության մեջ, ինչ-որ գաղափարների շուրջ ու ինչ-որ ծրագիր ունեն ու չեն ուզում լինել իշխանություն, ապա այդ կառույցները պետք է լինեն ՀԿ-ներ, արհեստակցական միություններ, քաղաքացիական նախաձեռնություններ, եւ երբեք` քաղաքական կուսակցություններ: Իշխանությունը կուզենա վերարտադրվել նաեւ գործող Սահմանադրությամբ: Արդյոք դեմոկրատները ԱՄՆ-ում, սոցիալիստները Ֆրանսիայում եւ քրիստոնեադեմոկրատները Գերմանիայում չեն պատրաստվում նորից մասնակցել ու հաղթել գալիք ընտրություններին: Արդյոք, նույն Լեւոն Տեր-Պետրոսյանը 2008-ին չէր ուզում վերարտադրվել` որպես ՀՀ նախագահ: Արդյոք այլ գործիչներ, եթե շանս ունենային, ուղիղ չէին բարձրաձայնի քաղաքականություն վերադառնալու մասին»:
Իսկ նախկին վարչապետ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ սիրտը փոփոխություններ է ուզում. «Հայաստանում կառավարման որակը վատ է վեց տարի շարունակ: Հիմա էլ չեն ընդունում, որ պետք է անցնեն տնտեսական այլ քաղաքականության: Պետք է փոխվեն մարդիկ, պետք է փոխվեն մոտեցումները: Պետք է փոխվի ամբողջ տնտեսական քաղաքականությունը»: Շատ բարի, իշխանություններն էլ փոփոխություն են ուզում, ու այդ պատճառով առաջարկում են սահմանադրական բարեփոխում` այսինքն, փոփոխությունները հիմքից սկսել: Զարմանալի է, փոփոխությունների կողմնակից լինելով` ինչո՞ւ է Հրանտ Բագրատյանը «ոչ»-ի, այլ ոչ թե «այո»-ի ճամբարում: Թե՞ փոփոխություններ ասելով` նա հասկանում է իր վարչապետության ժամանակների վերադարձը, երբ իր իսկ ձեռքով պաշտոնական շրջանառության մեջ մտավ «որձ կովի» գաղափարը:  
Ինչպես հայտնի է, Թուրքիան Ռուսաստանից բացատրություններ է պահանջել ահաբեկիչների ռմբակոծության համար, եւ Անկարայում ռուս դեսպանին բացատրություն տալու են կանչել: Սակայն բավականին զարմանալի է, թե հատկապես ինչն է այդքան կատաղեցրել թուրքին: Ռուսները ռմբակոծել են ժամանակին Քեսաբը դատարկած Սիրիայի թուրքմեն գրոհայինների դիրքերը, իսկ սիրիական բանակի հետ մարտում շանսատակ է եղել այդ գրոհայինների հրամանատարը: Եվ ի՞նչ եք կարծում, ի՞նչ անուն էր կրում այժմ ոչ եւս եղած այդ հրոսակը: Ոչ ավել, ոչ պակաս ԱԲԴՈՒԼ ՀԱՄԻԴԻ անվան ջոկատ: Դե հիմա պարզ է, թե ինչու այդքան մղկտաց Էրդողանի սիրտը, որ նույնիսկ սկսեց Մոսկվայի դեմ վայրահաչել: Ախր, հարվածել են այնպիսի հոգեհարազատ մի բանի...

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին