ԻՇԽԱՆՈՒԹՅՈ՞ՒՆՆ Է ՄԵՂԱՎՈՐ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԻՑ» ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16

ԻՇԽԱՆՈՒԹՅՈ՞ՒՆՆ Է ՄԵՂԱՎՈՐ  «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԻՑ» ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Մոտ մեկ ամիս է, որ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար չէ ու «Ժառանգություն» կուսակցության անդամ չէ: Մինչ այդ էլ,  կուսակցությունում հանգիստ ու խաղաղ չէին արշալույսները: Սակայն Ռուբեն Հակոբյանի հեռանալը տեղի ունեցածի վերջին ակորդն էր: «Իրավունքը» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից  պարզեց` ի վերջո, «Ժառանգությունն» իրար գլխի կհավաքվի՞, նոր թափ կհավաքի: Չէ՞ որ այս պահին  Զարուհի Փոստանջյանն է ներկայացնում խմբակցությունը: «Կուսակցությունների մասին օրենքը, ընտրական օրենսգիրքն այնպես է ընդունել իշխանությունը, որ կարողանան ցանկացած պարագայում քայքայել խմբակցությունը: Իշխանությունը բոլոր միջոցները գործադրեց «Ժառանգության» դեմ»,- ասաց Մարտիրոսյանը:

Մեղավո՞ր  է իշխանությունը, որ Ռուբեն Հակոբյանը դադարեցրեց իր անդամակցությունը «Ժառանգությանը» եւ հրաժարվեց խմբակցությունը ղեկավարելուց: «Բնականաբար, Ժամանակը կգա, եւ  ժամանակի քաղաքագետները դրանք շատ լավ  կվերլուծեն»,- ասաց կուսակցության փոխնախագահը:
«Դուք վերլուծեք»,- խնդրեցինք Մարտիրոսյանին:
«Ես քաղաքագետ չեմ, որ վերլուծեմ»,- չմանրամասնեց ու փակագծերը չբացեց կուսակցության փոխնախագահը:
Քանի որ Արմեն Մարտիրոսյանը  չբացեց փակագծերը իշխանության մեղավորության մասին, փորձենք մենք կռահել` ինչ էր ուզում ասել «ժառանգականը»: Բանն այն է, որ  նախկին «ժառանգական», բայց հոգով, սրտով ու գաղափարներով դաշնակցական Ռուբեն Հակոբյանը չի բացառվում` հետ վերադառնա ՀՅԴ, որտեղից ժամանակին հեռացվել էր, եւ որեւէ պաշտոն ստանձնի, քանի որ ՀՅԴ-ն հնարավոր է իշխանության հետ կոալիցիա կազմի: Մամուլը վերջերս գրել էր, որ  իշխանությունը Դաշնակցության հետ  բանակցություններն ավարտել է, պաշտոնների բաժանումն ավարտվել է: Իսկ թե ինչ պաշտոն կստանա Ռուբեն Հակոբյանը` ՀՅԴ-ի կոալիցիա կազմելու դեպքում,  ցույց կտա ժամանակը:

«ՈՎ ՈՎ, ԲԱՅՑ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ԳԻՏԻ` ԻՆՉՈՒ ԴՈՒՐՍ ԵԿԱ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԻՑ»

«Իրավունքը» Ռուբեն Հակոբյանից հետաքրքրվեց` իշխանությունը որեւէ կապ ունի՞  իր որոշման հետ,  ըստ որի` նա հրաժարվեց  «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի պաշտոնից ու դուրս եկավ կուսակցությունից: Պրն Հակոբյանն ասաց, որ Արմեն Մարտիրոսյանին  համարում է պարկեշտ ու պատասխանատու անձնավորություն, հետեւաբար, իրեն չի թվում, որ Արմեն Մարտիրոսյանը նման անպատասխանատու ու հիմնազուրկ միտք հայտնած լինի: «Երեւի, իրար լավ չեք հասկացել»,- ասաց  պատգամավորը:
Հիշեցրինք Ռուբեն Հակոբյանին` խնդրել էինք Արմեն Մարտիրոսյանին բացել փակագծերը, քաղաքագետների փոխարեն վերլուծել, մինչդեռ նա հրաժարվել էր: «Ես կարծում եմ` ով ով, բայց Արմեն Մարտիրոսյանը գիտի` ինչու է այդպես եղել:  Խորհուրդ կտամ մեկ անգամ էլ լսել (նկատի ունի ձայնագրությունը-խմբ.), գուցե իրար լավ չեք հասկացել»,- եզրափակեց պատգամավորը:

«ԻՆՁ ՈՒ ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՉԵՔ ԿԱՐՈՂ ԿՌՎԱՑՆԵԼ»

«Իրավունքը» կրկին կապ հաստատեց Արմեն Մարտիրոսյանի հետ` հասկանալու, թե ինչպես նա կմեկնաբանի Ռուբեն Հակոբյանի այն հայտարարությունը, որ շատ լավ գիտի Հակոբյանի հեռացման պատճառը: «Որեւէ հակադարձում չեմ անելու: Ես նաեւ ասել եմ, որ խոսել եմ  Ռուբեն Հակոբյանի հետ, սակայն անձնական զրույցները չեմ մեկնաբանում»,- ասաց նախկին օրենսդիրը:

–Այդ դեպքում մենք գուցե ընկալենք ձեր հայտարարությունը այսպե՞ս` Արմեն Մարտիրոսյանն արել է հիմնազուրկ եւ անպատասխանատու հայտարարությո՞ւն:
– Ինչպես ուզում եք ընկալեք:
– Օրեր առաջ մեզ նաեւ ասել էիք, որ քաղաքագետները ժամանակի ընթացքում կվերլուծեն այն, ինչ կատարվեց «Ժառանգություն» խմբակցության հետ, ինչպես նաեւ կանդրադառնան Ռուբեն Հակոբյանի` կուսակցությունից ու խմբակցությունից դուրս գալու որոշմանը: Ինչո՞ւ Դուք չեք վերլուծում կատարվածը, չեք բացում փակագծերը:
– Ես քաղաքական գործիչ եմ, քաղաքական գործընթացների եմ հետեւում: Մնացածը փորձագետները թող ասեն` ինչպես է լինում, որ  իշխանությունը քայքայում է կուսակցություններին: Եվ սա առաջին դեպքը չէ:
– Բայց տեղի ունեցածը քաղաքական գործընթաց է եւ անմիջապես առնչվում է  «Ժառանգությանը»...
– Քանի որ Ռուբեն Հակոբյանի հետ եղել են եւ կան անձնական շփումներ, ուստի իմ խոսքը նույնն է` ժամանակի ընթացքում քաղաքագետները կվերլուծեն դա: Այսուհետ որքան ուզեք կռվացնենք Ռուբեն Հակոբյանի հետ, իրար հետ չենք կռվելու, որովհետեւ չեմ ասելու ավելին, քան ասել եմ: Կարծում եմ` նույնը Ռուբեն Հակոբյանը, չի ասելու ավելին, քան ասել է:
– Փաստորեն, Ռուբեն Հակոբյանը հեռացավ «Ժառանգությունից», եւ մեղավոր է իշխանությո՞ւնը:
– Միանշանակ: Ոչ միայն Ռուբեն Հակոբյանի, այլեւ ընդդիմադիր կուսակցությունների հետ կապված:
Ինչպես կասեր ժողովուրդը. «Արտը խախուտ` մահանան կարկուտ»: Եթե կոնկրետ «Ժառանգության» լիդերը տեւական ժամանակ է չի մասնակցում եւ որեւէ լումա չունի, անտեսում է մեր երկրում տեղի ունեցող քաղաքական կարեւոր իրադարձությունները, ո՞վ է մեղավոր, էլի իշխանությո՞ւնը, թե՞ սեփական անկարողությունը արդարացնելու լավ տարբերակ եք մտածել` մեղավորներին այս ու այն կողմ փնտրելով:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին