ԻՐԱՏԵՍԱԿԱ՞Ն Է ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ԳԱԶԱՅԻՆ ԿԱՊԸ

Արխիվ 12-16

ԻՐԱՏԵՍԱԿԱ՞Ն Է ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ԳԱԶԱՅԻՆ ԿԱՊԸ

 

iԵրեկ Իրանի մայրաքաղաք Թեհրանում մեկնարկեց «Գազ արտահանող երկրների» (GECF) ղեկավարների հերթական՝ 3-րդ համաժողովը: Ճիշտ է՝ առաջին պլանում տեսանելի է գազը, սակայն համաժողովին` նախագահների մակարդակով մասնակցող 9 երկրները նաեւ հիմնական նավթարդյունահանողներն են, եւ հաշվի առնելով նավթի ռեկորդային ցածր գների փաստը, որը վաղուց է ոչ միայն աշխարհատնտեսական, այլեւ՝ աշխարհաքաղաքական գործոնի վերածվել, կուլիսային քննարկումներում նավթի հարցը, թերեւս, ավելի առանցքային դարձավ: Բացի այդ՝ Թեհրանում էր նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, եւ արդյունքում, ինչպես ընդհանուր գագաթաժողովը, այնպես էլ՝ դրանից դուրս ռուս-իրանական տարաբնույթ բանակցություններն ընդգծված քաղաքական տեսք ստացան, թեեւ անգամ դա տնտեսական բաղադրիչն ամենեւին էլ երկրորդ պլան չմղեց:

Անշուշտ՝ նավթագազային ուղղությամբ այդ քննարկումները մեծ հաշվով Հայաստանի համար մեծ հետաքրքրություն չեն ներկայացնում: Թերեւս միայն այնքանով, որ մեր երկիրն էլ, ի վերջո, էներգակիրներ սպառող է, եւ համաշխարհային ցածր գները մեզ համար պետք է, որ ձեռնտու լինեին: Բայց, եթե գազի մասով վիճակը հասկանալի է ¥ունենք համաշխարհային միջինից ցածր ներմուծման ֆիքսված գներ¤, ապա նավթի, ավելի կոնկրետ՝ նավթամթերքների մասով համաշխարհային գների ռեկորդային ցածր մակարդակի էֆեկտն այդպես էլ չտեսանք: Ասենք՝ շնորհակալություն «հայտնենք» մեր մոնոպոլիստ-ներմուծողներին, որ գոնե գները չեն բարձրացնում: Բայց մյուս կողմից էլ՝ նավթի համաշխարհային ցածր գներն ազդում են ռուսական տնտեսության վրա, եւ արդյունքում, ինչպես վերջին տարվա պատմությունն է ցույց տալիս, Հայաստանն ունի լուրջ կորուստներ ինչպես ՌԴ-ից ստացվող տրանսֆերների, այնպես էլ՝ դեպի ՌԴ արտահանումների հետ կապված:
Մի խոսքով՝ այդ գլոբալ նավթագազային խնդիրների վրա Հայաստանն ազդելու ո՛չ հնարավորություն ունի եւ ո՛չ էլ՝ լծակներ, եւ առանձնապես էլ չծանրանանք, թե Թեհրանում կոնկրետ ինչ քննարկեցին: Բայց չնայած դրան՝ որոշակի սպասելիքներ եթե ոչ գագաթաժողովի, ապա գոնե՝ դրան զուգահեռ տեղի ունեցածած ռուս-իրանական քննարկումներից կարող են լինել:
Նախ հիշեցնենք, որ այս ամսվա սկզբներին կրկին հրապարակային մակարդակ մտավ ԵՏՄ-ի հետ Իրանի համագործակցության թեման, երբ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ փորձագետների մակարդակով ԵՏՄ ազատ առեւտրի գոտուն միանալու համաձայնագիր է մշակվում Հնդկաստանի, Եգիպտոսի ու Իրանի հետ: Եգիպտոսում ռուսական ինքնաթիռի պայթյունից հետո, թե ինչ ընթացք կստանա այդ երկրի հետ նման համաձայնագրի մշակումը, ժամանակը ցույց կտա: Բայց ահա շատ չանցած ստացվեց Իրանի պատասխան ռեակցիան: Իսլամական հանրապետության կապի ու հաղորդակցության նախարար, ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ` Մահմուդ Վաեզին, հանձնաժողովի նիստի ժամանակ էլ ավելի առաջ գնաց՝ խոսելով ԵՏՄ-ին Իրանի անդամակցության հեռանկարներից. «Ընդհանուր առմամբ, մենք ողջունում ենք այդ գաղափարը: Սակայն այդ հարցի քննարկումները ժամանակատար են... Բանակցությունները կարող են տեւել 2-3 տարի»:
Թե ինչ ընթացք եւ ավարտ կունենան նման բանակցությունները, անշուշտ, այս պահին կանխատեսելը գուշակության կնմանվեր: Դա կախված է մի շարք գլոբալ քաղաքական գործոններից եւը առաջին հերթին՝ սիրիական հակամարտության ելքից, եւ, մասնավորապես, թե Ռուսաստանն ու Իրանը երկկողմ հարաբերությունների ինչ մակարդակով դրանից դուրս կգան՝ խզված հարաբերություններո՞վ, թե որպես ռազմավարական դաշնակիցներ: Եվ թերեւս երկրորդ տարբերակն այս պահին առավել մեծ հավանականություն ունի, սակայն ժամանակը ցույց կտա:
Եվս մեկ գործոն. սիրիական այդ հակամարտության ներկայիս ընթացքը կփոխի՞ հարավկովկասյան տարածաշրջանի ներկայիս աշխարհաքաղաքական ուղղվածությունները: Խոսքը առաջին հերթին Վրաստանի մասին է, որը, հիշեցնենք, վերջերս սկսեց ակտիվորեն խոսել Ռուսաստանից եւ Իրանից գազ ձեռք բերելու ծրագրերի մասին: Այս օրերին եւս վրացական պատկան պաշտոնյաները հայտարարում են, որ բանակցությունները շարունակում են ինչպես «Գազպրոմի», այնպես էլ՝ Իրանի հետ: Ընդ որում, Վրաստանն ավելի նախընտրելի է համարում իրանական ուղղությունը, եւ այս դեպքում այն հարցն է, որ ինչ կերպ է Իրանից գազը հասնելու Վրաստան: Եվ առաջ ընկնելով նկատենք, որ միաժամանակ նույն հարցադրումը կա Իրանից Եվրոպա գազ տանելու ծրագրերի վերաբերյալ: Երկու ամենակարճ ուղղությունները՝ Սիրիայով եւ ծովով, կամ՝ Թուրքիայով խողովակաշարեր կառուցելու ծրագրերը ներկայումս, ինչպես հայտնի է, երկրորդ պլանում են՝ իրենց տեղը զիջելով Հայաստանի կամ՝ Ադրբեջանի տարբերակներին: Եվ այստեղ էլ կա մեկ կարեւոր գործոն. Ադրբեջան-Վրաստան ուղղությամբ տարանցումը մի կողմից՝ Թեհրանն առնվազն չի ողջունում, մյուս կողմից էլ՝ Թբիլիսին: Առաջին դեպքում քաղաքական հին հակամարտության խնդիրն է, որը սիրիական ճգնաժամի այս վերջին փուլում էլ ավելի է խորացել, կապված Բաքվի «մեծ եղբոր»՝ Թուրքիայի ծայրահեղ հակասիրիական դիրքորոշման հետ: Իսկ Թբիլիսին ռուսական կամ իրանական գազ է փնտրում` Ադրբեջանից կախվածությունը թուլացնելու համար, եւ ի՞նչ կստացվի, եթե հմա էլ Իրանից Ադրբեջանով գազ ստանա: Եվ, վերջապես, Ադրբեջան-Վրաստան գործող խողովակաշարը հազիվ ադրբեջանական գազը Թուրքիա տարանցելուն է հերիքում, իսկ Վրաստանի համար նոր խողովակաշար կառուցող հաստատ չկա: Նման ծրագիր կարող է լինել, եթե դրվի իրանական գազը Ադրբեջանով եւ Վրաստանով Եվրոպա հասցնելու խնդիր: բայց դա արդեն ռուսների հետ թշնամություն կդառնա, եւ եթե Թեհրանը նույնիսկ դրան գնալու պատրաստ լինի, հարց է, թե կկարողանա՞ն այդ խողովակաշարը կառուցել եւ ե՞րբ:
Արդյունքում՝ Իրան-Հայաստան-Վրաստան տարբերակը մնում է միակ իրատեսականը, անկախ, թե ադրբեջանական տարբերակի մասին ինչ քաղաքական բլեֆներ կդրվեն շրջանառության մեջ: Բայց այստեղ էլ առանց ՌԴ-Իրան պայմանավորվածության, խնդիրը հաստատ լուծում չի ստանա. ի վերջո Վրաստանն ուղղակիորեն ռուսների՞ց գազ կգնի, թե՞ Հայաստանով՝ Իրանից, կապ չունի, գազն անցնելու է ռուսական խողովակներով: Իսկ նոր խողովակաշար կառուցելը հաստատ այս պահին օրակարգային չէ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին