ԱԻԴԱ ՍԻՄՈՆԻ «ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԸՆԹՐԻՔԸ» ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ

Արխիվ 12-16

ԱԻԴԱ ՍԻՄՈՆԻ «ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԸՆԹՐԻՔԸ» ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ

 

Օրերս «Երեւան» մշակութային կենտրոնում հայ հանդիսականին ներկայացվեց պարուհի, Հայաստանի ֆիտնեսի չեմպիոն, բեմադրող ռեժիսոր ԱԻԴԱ ՍԻՄՈՆԻ Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը» կտավի հիման վրա պարային բեմադրությունը, որը կազմակերպել էր «Արտքաստ պրոդաքշն» ընկերությունը:

Մշակույթի կենտրոնի տնօրեն ԼԵՎՈՆ ԻՎԱՆՅԱՆԻ խոսքով` այն ոչ ստնդարտ ներկայացում է, ժամանակակից պարային բեմադրություն, որտեղ ազատ են մեկնաբանություններն ու մոտեցումները. «Նյութը բավականաչափ բարդ է: Աիդային հարցրի, թե ինչու է այն բեմադրել վեց աղջիկներով, չէ՞ որ «Խորհրդավոր ընթրիքը» տղամարդկանց պատմություն է` Հիսուսն է իր աշակերտներով: Նա տվեց հետաքրքիր պատասխան` տղաների հետ փորձեցի բեմադրել, բայց ավելի խորը նրբություններ կան, որոնք տղաները չկարողացան անել, դրա համար ստիպված աղջիկների միջոցով լուծումը գտա: Մենք գործ ունենք Հիսուսի, Հուդայի, ուրացող Պետրոսի  դերակատարների հետ, գուցե պահանջվող ճկությունն ու պլաստիկան, ինչպես ներկայացնում են աղջիկները, տղաները թերացել են անել, դրա համար է Աիդան աղջիկների միջոցով ասելիքը տեղ հասցրել»:

Ներկայացման մեջ, բացի բեմադրիչից, ով մարմնավորում է հենց Հուդայի կերպարը, հանդես են գալիս 5 պարուհիներ, որոնցից 4-ը Սոֆի Դեւոյանի հոգու եւ պարի թատրոնի սաներն են:


Ի դեպ, Աիդա Սիմոնը 5 պարուհիների հետ, «Խորհրդավոր ընթրիք» եւ «Շամիրամ» ներկայացումներով մեկնել է Գերմանիա` մասնակցելու Գերմանիայի «Չենք մոռանա» Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված փառատոնին: «Իրավունքի» հետ զրույցում բեմադրիչն ասաց, որ մինչ փառատոնի մեկնելը, կարեւոր էր հանդես գալ հայ հանդիսականի առաջ, այն կարծես պարտավորեցնող էր. «Փառատոնին մասնակցության հրավերը ստացել ենք հենց գերմանական «Չենք մոռանա» փառատոնի կողմից, այն այս տարի նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ներկայացնում է  Հայաստանի անցյալ եւ ներկա պատմությանը: Փառատոնին երկու ներկայացումները խաղալու ենք մեկ երեկոյի ընթացքում»,- ասաց բեմադրիչն ու վստահորեն շարունակեց. «Այսօրվա հանդիսատեսից ստացած դրական լիցքերով վստահորեն գնալու ենք գլուխներս բարձր եւ ցուցադրելու ենք, թե ինչ ունենք Հայաստանում»:
Մեզ հետո զրույցում Լ. Իվանյանը նույնպես ասաց. «Վստահ եմ, թե Հայաստանից այդ փառատոնին ինչ արժեք է ներկայացվելու, որովհետեւ որոշակի «կլաս» կա, իսկ ամենադժվարն այս տիպի ներկայացումներն են, երբ դատարկ բեմ է ու «մերկ» դերասաններ` մաքուր արտիստական ներկայացում»:

 


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին