«ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ ԼԱՎ ՏԱՐԲԵՐԱԿ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵԽԽՎ-ԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ». ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆ

Արխիվ 12-16

«ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ ԼԱՎ ՏԱՐԲԵՐԱԿ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵԽԽՎ-ԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ». ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆ


Երեկ Փարիզում ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովի նիստում քննարկվել է Սարսանգի ջրամբարի մասին զեկույցը` ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգ ընդունել-չընդունելու հարցը: Հայկական կողմը հանդես է եկել առաջարկով այս զեկույցը կասեցնել ու չընդունել օրակարգ, սակայն 9 «դեմ» և 16 «կողմ» ձայների հարաբերակցությամբ հայկական պատվիրակների առաջարկը մերժվել է: Սա այս ամսվա, մեր պատվիրակության կողմից թվով երկրորդ ձախողումն է, որի հիմնական պատճառը ադրբեջանական խավիարով ու նաֆթադոլարներով ԵԽԽՎ-ին սնելն է: ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻՑ հետաքրքրվեցինք, արդյոք պետք չէ, որ Հայաստանը գոնե ժամանակավորապես հրաժարվի ԵԽԽՎ-ի հետ համագործակցությունից, կամ նիստերի մասնակցությունից, եթե հաշվի առնենք, որ ՌԴ պետդումայի նախագահ Սերգեյ Նառիշկինը  արդեն իսկ կասկածի տակ է դնում իրենց երկրի մասնակցությունը, որի հետ կապված ասել է պետք չէ շտապել Եվրոպայի խորհրդին վճարելիք անդամավճարը ամբողջությամբ վճարելու գործում, քանի որ իրենց կողմից վճարվող անդամավճարի մի մասը գնում է ԵԽԽՎ-ի աշխատանքները ֆինանսավորելու վրա:

- Չեմ կարծում, որ դա լավ տարբերակ է ու նաեւ բացատրեմ ինչու. Ես գիտեմ, որ ԵԽԽՎ-ն այն մարմին չէ, որի օրակարգը, նպատակները ու մանդատը այս հարցադրումները քննարկելն է: ԵԽԽՎ խնդիրները ժողովրդավարությունն է, մարդու իրավունքներն է, օրենքի գերակայությունն է եւ այդ իմաստով մենք  եվրոպայի խորհրդի հետ ունենք գործուն, ակտիվ համագործակցություն, որի հետ ունենք նորմալ հարաբերություններ, դիրքեր եւ մեր ստանձնած պարտավորություններն ու հանձնառած զարգացումները, որպես  ԵԽԽՎ անդամ, երկիր նորմալ կատարում ենք, ունենք այդ փոխըմբռնումը եւ գիտակցումը: Սա ածանցյալ, կամ ստվերային երեւույթ է, այդ գործընթացների մեջ եւ դրանց պատճառով գնալ ԵԽԽՎ-ի հետ հարաբերությունների նման զարգացման ես ճիշտ չեմ համարում, թեեւ ուզում եմ հիշեցնել, որ քաղաքականության մեջ երբեք մի ասա երբեք եւ ամեն բան հնարավոր է:

- Եթե գերտերությունն արդեն կասկածի տակ է դնում իր մասնակցությունը այդ հանձաժողովում, ապա ինչո՞ւ Հայաստանը չի կարող ժամանակավորապես դադարեցնել:

- Դրանք տարբեր են:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ


 


 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին