ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԴԱՍ ՏԱԼՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՂԱՏՈՄՍԸ

Արխիվ 12-16

ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԴԱՍ ՏԱԼՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՂԱՏՈՄՍԸ

 

Ռուս-թուրքական լարվածությունը հասնում է իր գագաթնակետին: Թե մինչեւ ուր կհասնի ռուսական Սու-24 ինքնաթիռի ոչնչացման պատմությունը, ինչ հետեւանքներ այն կունենա, «Իրավունքը» հետաքրքրվեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ.

 

–Կարծում եմ, որ սա տրամաբանական շարունակությունն է այն լարվածության, որ կար Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ` կապված սիրիական տարածքում ռուսական ավիացիայի գործողությունների հետ: Ըստ իս, պետք է պատասխանը քաղաքական ձեւերով խիստ կոշտ լինի, եւ որքան կոշտ, այնքան ավելի ճիշտ կլինի այս պարագայում` սկսած տնտեսական հարաբարությունների վրա ազդելուց եւ այլն: Բայց իրադրությունն այնպիսին է, որ գուցեեւ կիրառվեն ավելի ճկուն ձեւեր, որովհետեւ ստեղծված իրադրությունում Թուրքիայի հետ սրել հարաբերությունները, նույնպես բացասական կանդրադառնա:
– Իսկ հնարավո՞ր է, որ կոշտ քայլերից մեկն էլ լինի այն, որ ՌԴ-ն որոշի աջակցել քրդական ինքնապաշտպանական ուժերին` ընդդեմ թուրքական իշխանությունների:
– Նման կարծիք կա, եւ լավագույն մասնագետներից մեկը` Սիմեոն Բաղդասարովը (ՌԴ Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի անդամ-հեղինակ), նման դեղատոմս է առաջարկում: Բայց այս բոլորը պետք է լուրջ քննարկվի ռուսաստանյան կառույցների կողմից: Կարծում եմ, որ համենայնդեպս, ինչ-որ քայլեր պետք է արվեն, որովհետեւ, ըստ ամենայնի, ինչպես տարածված է ԶԼՄ-ների տեղեկություններում, Սիրիայի տարածքում է եղել ինքնաթիռը, որը խոցվել է թուրքական կողմից:
– Որքանո՞վ իրավիճակը կազդի տարածաշրջանի եւ մասնավորապես Հայաստանի վրա, թե՞ սա բացառապես ռուս-թուրքական հարաբերություններին են վերաբերում:
– Զուտ ռուս-թուրքական լարված հարաբերություններն արդեն երեք դարի պատմություն ունեն: Ռուսաստանը Թուրքիայի դեմ 14 պատերազմ է մղել: Ինչ վերաբերում է հարցի առաջին մասին, բնականորեն, այս ամենն անդրադառնալու է նաեւ տարածաշրջանային խնդիրների վրա, մասնավորապես Թուրքիայի, այսպես կոչված, փոքր եղբոր` Ադրբեջանի քաղաքականության վրա:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին