Տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը

Արխիվ 12-16

Տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը



Երևանի ավագանին նոյեմբերի 25-ին գումարված հերթական նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել հայ  անվանի  գիտնական,  բժշկական  գիտությունների դոկտոր,  պրոֆեսոր  Կարեն  Քյանդարյանի,  ՀՀ վաստակավոր  արտիստուհի  Բելլա  Դարբինյանի և ՀՀ  ժողովրդական նկարիչ  Անատոլի Պապյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումներին:

Ավագանին  միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել նաև «Երևանի քաղաքային նոր աղբավայր» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին որոշմանը: Նոր  աղբավայրը  նախատեսվում  է  կառուցել  Նուբարաշենի  գործող  աղբավայրի հարևանությամբ: Աղբավայրի  առաջին  գոտին  շահագործման  հանձնելուց  հետո նախատեսվում է գործող  աղբավայրի փակման և վերականգնողական աշխատանքների իրականացում:

Երևանի ավագանու որոշմաբ  մինչև  2017  թվականի  դեկտեմբերի  1-ը երկարացվել է Փ.Բուզանդի  փողոցի  1/3  հասցեում  «Հրապարակ օրաթերթ»  սահմանափակ  պատասխանատվությամբ  ընկերությանը  տրամադրված  տարածքի  անհատույց  օգտագործման  ժամկետը:  Ավագանու որոշմամբ նույն ժամկետով երկարացվել է «Հանրային  կապերի  և  տեղեկատվության  կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրված  տարածքի  անհատույց  օգտագործման  ժամկետը:

Նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը նույնպես արժանացել են ավագանու հավանությանը:

Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին:

 

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին