ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ՞ ՌՈՒՍ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆ

Արխիվ 12-16

ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ՞ ՌՈՒՍ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆ

 

Երեկվանից համաշխարհային քննարկումների թիվ 1 թեման, անշուշտ, Թուրքիայի կողմից ռուսական  Սու-24 օդանավի վրա հարձակումն էր: Խնդիրն առավել քան կարեւորվում է նաեւ Հայաստանում, հաշվի առնելով, որ մեր երկիրն, ի վերջո, հենց այն միակ սահմանն է, որտեղ ռուսական եւ թուրքական զորքերը կանգնած են ուղղակիորեն իրար դեմ: Եվ մյուս կողմից էլ՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների այս աստիճանի լարվածությունը ազդեցություն կթողնի՞ նաեւ ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա: Հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

Քաղաքագետ ԴԵՐԵՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ կարծիքով՝ թուրք-սիրիական սահմանին ռուսական օդանավի կործանումն, անշուշտ, դրական ազդեցություն չի ունենա ռուս-թուրքական հարաբերությունների վրա. «Կարելի է ասել, որ սա Թուրքիայի պատասխանն էր Ռուսաստանի այն գործողություններին, որով նա օդային հարվածներ հասցրեց «Իսլամական պետության» նավթավերամշակման գործարաններին, որը մեծ հարված էր նաեւ Թուրքիայի համար, քանի որ վերջինս կասկածվում է ԻՊ-ի նավթային բեզնեսի մեջ: Ի վերջո չմոռանանք, որ որոշ ժամանակ առաջ թուրքական երկու օդանավեր հատեցին հայ-թուրքական օդային սահմանը, եւ ռուս սահմանապահների կողմից մեղմ վերաբերմունք ցուցաբերվեց: Բայց եթե այդ ժամանակ վերաբերմունքը կոշտ լիներ, ապա Թուրքիան ավելի կաշկանդված կլիներ ռուսական ինքնաթիռ խոցելու համար: Չեմ կարծում, որ տեղի ունեցածը էական ազդեցություն կունենա ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա. Ադրբեջանը փորձում է շատ ավելի ճկուն հարաբերություններ պահել Ռուսաստանի հետ»:

 

 

Թուրքագետ ԼԵՎՈՆ ՀՈՎՍԵՓՅԱՆՆ ընդգծեց, որ վերջին շրջանում Սիրիայի հակամարտության հետ կապված ռուս-թուրքական առճակատումը բավականին լուրջ չափերի է հասել, որը լրացնում է նաեւ Թուրքիայի կողմից ռուսական օդանավի կործանումը. «Ակնհայտ է, որ ռուս-թուրքական հարաբերություններում սպասվում են լուրջ խնդիրներ: Եթե մինչեւ այժմ այդ լարվածությունը քաղաքական հարթության մեջ էր, ապա արդեն ակնհայտ է, որ այդ լարվածությունը տեղափոխվում է ռազմական ոլորտ, ինչը վտանգավոր է: Սա հասարակ միջադեպ չէ, որը կարող է ավարտվել զուտ քաղաքական հայտարարություններով. այն կունենա ավելի խորը հետեւանք, եւ մենք ականատես կլինենք ավելի բարդ ռուս-թուրքական հարաբերությունների: Ամեն դեպքում՝ այս ամենն ազդեցություն չի ունենա ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա, բայց ռուս-թուրքական այս հակամարտությունն ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա, եւ այս կամ այն կերպ այլ երկրներ եւս կներգրավվեն առճակատման մեջ»:

 

Ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ նույնպես հիշեցնում է, որ Թուրքիան առաջին անգամ չէ, որ դիմում է սադրանքների. «Երկու ամիս առաջ թուրքական ինքնաթիռները հատեցին Հայաստանի օդային տարածքը, ինչը եւս ակնհայտ սադրանք էր մեր երկրի եւ Ռուսաստանի հանդեպ: Եթե այդ ժամանակ Ռուսաստանը ցուցաբերեր վճռականություն, ապա այսօր Թուրքիան չէր գնա նման քայլի: Այս հարվածը պետք է սթափեցնի Ռուսաստանին, որը երբեւէ չի կարող դառնալ Թուրքիայի գործընկերը: Կարծում եմ, այս իրավիճակում Ադրբեջանը կփորձի մանյովրել, սակայն նա հիմնականում շատ հեռու չի գնա թուրքական արտաքին դիվանագիտությունից»:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին