ԽՈՐԹ ՀԱՅՐԸ ՍՏԻՊԵԼ Է ԱՆՉԱՓԱՀԱՍ ՏՂԱՅԻՆ ԶԲԱՂՎԵԼ ՄՈՒՐԱՑԿԱՆՈՒԹՅԱՄԲ

Արխիվ 12-16

ԽՈՐԹ ՀԱՅՐԸ ՍՏԻՊԵԼ Է ԱՆՉԱՓԱՀԱՍ ՏՂԱՅԻՆ ԶԲԱՂՎԵԼ ՄՈՒՐԱՑԿԱՆՈՒԹՅԱՄԲ

 

Այն, որ ողջ աշխարհի օրինակով թրաֆիքինգը Հայաստանում եւս իր որոշակի դիրքերն ունի, նոր բան չէ: Եվ ահա մեզ հետ զրույցում ՀՀ ոստիկանության գլխավոր վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ  ՌՈԲԵՐՏ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ այս կերպ ներկայացրեց տարվա ընթացքում այդ զազրելի երեւույթի դեմ պայքարը:

 

 

Վերջին ինը ամիսների ընթացքում վարույթ է իրականացվել մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հատկանիշներով 15 քրեական գործերով, որոնցից ինը հարուցվել են հենց այս տարի: Նշված ժամանակահատվածում Հայաստանում բացահայտվել է մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հանցագործության տասը դեպք, որոնցից երկուսը վերաբերել են կանանց պոռնկության շահագործմանը Թուրքիայում, երեքը` ԱՄԷ-ում, երկուսը` ներքին թրաֆիքինգի դեպքեր են, հանցագործության մեկ դեպքը վերաբերել է ՌԴ-ում աշխատանքային շահագործմանը, մեկը` մուրացկանության մեջ ներգրավելու միջոցով անչափահաս երեխայի շահագործմանը, եւ մեկն էլ, երբ Չինաստանի քաղաքացիներին  սեռական շահագործման են ենթարկել Հայաստանում:
Ընդհանուր առմամբ, հանցագործությունների դեպքերը, համեմատած նախորդ տարվա հետ, թվային քանակով գրեթե նույնն են: Պետք է նշեմ նաեւ, որ վերջին տարիներին ունենք թրաֆիքինգի զոհերի քանակի նվազում: Այսինքն, եթե նախորդ տարիներին մեկ քրեական գործով կարող էին տուժող ճանաչվել 10-15 զոհ, ապա հիմա նման քրեական գործով մեկ-երկու զոհ ունենք:
Նշեմ նաեւ, որ մարդկանց թրաֆիքինգ կատարելու գործերով վերջին 12 տարիներին քրեական պատասխանատվության է ենթարկվել մոտ 60 անձ:
- Փոխարենը՝ հաճախ կարծիքներ են հնչում, որ դեպքերը ոչ թե նվազել են, այլ զոհերը, վախենալով հանրային կարծիքից, թրաֆիքյորների հետ փոխշահավետ համաձայնության են գալիս եւ չեն դիմում իրավապահներին:
- Կարծում եմ՝ դեպքերի նվազման պատճառը հիմնականում հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումն է: Թե՛ ՀԿ-ների, թե՛ պետական կառավարման մարմինների կողմից քիչ ջանքեր չեն գործադրվում, որպեսզի բարձրանա հասարակության իրազեկվածության աստիճանը: Պայմանավորված է նաեւ նրանով, որ հանցագործությունը կանխելու ուղղությամբ եւս կառավարության կողմից շատ աշխատանքներ են տարվում:
Ինչ վերաբերում է իրավապահներնին զոհերի չդիմելուն, ապա նշեմ, որ, ելնելով միգուցե որոշ սկզբունքներից կամ մենթալիտետից, իրավապահներին հիմնականում դժվարությամբ են դիմում աշխատանքային թրաֆիքինգի ենթարկված անձինք, ովքեր հիմնականում տղամարդիկ են: Բայց կան նաեւ դեպքեր, երբ անձինք դիմում են եւ ասում, որ իրենք շահագործման զոհ են, բայց ոչ հաճախ է դա քննության ընթացքում ապացուցվում:
- Կա՞ն թրաֆիքյորներ, ովքեր մի անգամ պատիժը կրելուց հետո կրկին նույն հանցագործությունն են կատարում:
- Իմ նշած մոտ 60 դատապարտված անձանց 95 տոկոսը դեռ շարունակում է պատիժը կրել, եւ նրանք, հասկանալի է, ի վիճակի չեն նոր հանցանք գործել: Ուստիեւ՝ հիմնականում բացահայտվում են նախորդ տարիներին կատարված պոռնկության շահագործման դեպքերը: Բայց դա չի կարելի ասել ներքին թրաֆիքինգի եւ ՌԴ-ում աշխատանքային թրաֆիքինգի ենթարկվածների մասին. դրանք ավելի թարմ, վերջին ժամանակահատվածում կատարված դեպքեր են:
- Ունե՞ք վիճակագրություն, թե թրաֆիքինգի զոհերը ավելի շատ լինում են մարզերից, թե՞ մայրաքաղաքից:
- Կան զոհեր ե՛ւ մարզերից, ե՛ւ մայրաքաղաքից:
- Կխնդրեինք մի փոքր մանրամասն ներկայացնել վերջին բացահայտված դեպքերից:
- Վերջին բացահայտված դեպքերից մեկը անչափահաս 12-ամյա տղա երեխայի շահագործումն է Արմավիրի մարզում: Տղամարդը, հանդիսանալով երեխայի մոր փաստական ամուսինը, օգտագործելով իր հեղինակությունը եւ դիրքը՝ 2013-2014թթ. ընթացքում պարտադրել է, որպեսզի երեխան զբաղվի մուրացկանությամբ, իսկ հավաքված ողջ գումարը տնօրինել է տղամարդը:
Ունենք նաեւ երկու ներքին թրաֆիքինգի դեպքեր: Մեկը պոռնկության շահագործման է ենթարկվել՝ հաճախորդներին փողոցից գտնելով: Երկրորդ դեպքում տանը ամուսինը է սեռական շահագործման ենթարկել կնոջը:

Հարցազրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին