ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ` ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ

Արխիվ 12-16

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ` ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ

 

Այսօր չկա մեկը, որն իր կյանքը պատկերացնի առանց համակարգչի: Ամբողջ օրն անցկացնում ենք ճառագայթ արտացոլող սարքի առջեւ, որը մեզ ծառայում է աշխատանքի եւ ժամանցի համար: 21-րդ դարի սերունդն առավել գերազանց է տիրապետում համակարգչային նույնիսկ ամենաբարդ ծրագրերին: Բայց չանտեսենք, որ երեխաները ճառագայթային այս չարիքի առջեւ շատ ժամանակ են անցկացնում` ամենատարբեր խաղեր խաղալով, որը գամում է երեխային աթոռին: Ծնողներն ուշադրություն չեն դարձնում ո՛չ երեխայի նստելաձեւին, ոչ էլ` խաղերի բնույթին:

ՄԵԾ ՄԱՍՆ ԱԶԴՈՒՄ Է ՀՈԳԵԿԱՆ ՆԵՐԱՇԽԱՐՀԻ ՎՐԱ

Համակարգչային խաղերը ոչ միայն ֆիզիկական վնաս են հասցնում, այլ հոգեկան խանգարումներ են առաջացնում երեխայի մոտ: Նախ երեխան համակարգչի առջեւ նստում է ծռմռված, ու սխալ նստած դիրքից ողնաշարը լարվում է: Լարվածությունն ավելի է մեծանում, հատկապես երբ երեխան խաղ է խաղում: Այդ ընթացքում էլ հենց խախտվում է դեռեւս ձեւավորման փուլում գտնվող երեխայի ողնաշարը եւ առաջացնում կուզ: Համակարգչային խաղերի հետեւանքով առողջական խնդիրներն իհարկե ի հայտ են գալիս ավելի ուշ: Բացի ողնաշարային մի շարք հիվադություններից, երեխայի մոտ աչքերի հետ կապված մի շարք խնդիրներ են առաջանում: Ճապոնացի գիտնականները բացահայտել են, որ համակարգչային խաղեր խաղալիս երեխաները հայացքը կենտրոնացնելով էկրանին` լույսի զգացողականությունն ու էլեկտրական գծերի արագությունը առաջացնում են անբուժելի էպիլեպսիա հիվանդությունը: Համակարգչային խաղերով տարված երեխաները երեք տարի հետո կարճատես են դառնում` ճառագայթի հետեւանքով ոչնչանում են տեսողության օպտիկական նյարդերը: Ըստ բժիշկ-գիտնականների` համակարգչային խաղերով տարված` թույլ դիմադրողականություն ունեցող երեխաների մոտ ութ տարի անց ուղեղի ձախ կողմում կառաջանա ուռուցք, սկզբում` բարորակ, իսկ հետո` չարորակ: Համակարգչային խաղերի մեծ մասն ազդում է հոգեկան ներաշխարհի վրա: 10-16 տարեկան պատանին, ում մոտ հոգեկան ներաշխարհը դեռ զարգացած չէ, ու նոր է ձեւավորվում բնավորություն ու վարք, խաղերի ազդեցության տակ փորձում են նմանվել խաղի հերոսներին` լինում են ագրեսիվ, նյարդային, անդադար ուզում են այնպիսի բաներ անել, ինչ անում է խաղի հերոսը: Չանտեսենք նաեւ խաղերի մեջ եղած արտահայտությունները, որոնք երեխաները օգտագործում են` չհասկանալով դրանց իմաստը: Հոգեբանները բացատրում են` դա նրանից է, որ խաղերում մի միտքը կրկնվում է մի քանի անգամ, օրինակ` մոտ 30 անգամ անգլերենով ասում են` սպանի՛ր, սպանի՛ր... Մի քանի վայրկյան լսելով` երեխայի մոտ տպավորվում է այդ արտահայտությունը` չհասկանալով դրանց իմաստը:
«Իրավունքը» սեփական հետաքննության համար փորձեց խաղալ  ամենատարածված խաղերն ու սեփական մաշկի վրա զգաց այսօրվա առողջ սերնդի առողջության համար չարիք դարձած համակարգչային խաղերի թողած բացասական հետեւանքները:

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅՈՒՆ, ԱԶԱՏ ՍԵՔՍ...

G.T.A.` գրեթե ամբողջ աշխարհում տարածված, բոլորին քաջ հայտնի այս խաղն արտադրված է ԱՄՆ-ում` 1997 թվականին, բայց տարիների ընթացքում զարգացում է ապրել: Այս խաղից արտադրվել է տարբեր տեսակի եւ բնույթի, որտեղ կան սպանություն, բռնաբարություն, ազատ սեքս, գողություն եւ փախուստ ոստիկաններից: Խաղն ունի առաքելություն. բանտից նոր դուրս եկած տղան կատարում է «մաֆյոզներից» ստացած հանձնարարություններ: Իսկ նպատակին հասնելու համար նա սպանում է մի քանի մարդկանց եւ դրա  դիմաց վաստակում գումար, որպեսզի կարողանա գնումներ անել: Խաղում կան կյանքի բոլոր հաճույքները` թմրանյութից մինչեւ սեռական հարաբերություններ: Ի դեպ, այս խաղում անընդհատ կրկնվում է «դու կարող ես սպանել» արտահայտությունը: Իսկ այն խաղում են 10-16 տարեկան երեխաները, չնայած, որ նախատեսված է 18 տարեկանից բարձր անձանց համար:

ԽԱՂՈՒՄ ԿԱՆ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԳԻՇԵՐՎԱ ՏԵՍԱՐԱՆՆԵՐ

SIMS-ը խաղում են գրեթե բոլորը` առանց տարիքային սահմանափակման: Այն ներկայացնում է մարդկանց ապրելակերպը` ստեղծել ամեն ինչ` սկսած ընտանիքից: Այս խաղում եւս կան երեխայի հոգեկան ներաշխարհի վրա բացասական ազդեցություն ունեցող տեսարաններ` ներկայացվում են  սիրային պատմություններ, որոնք կա՛մ ավարտվում են ամուսնությամբ, կա՛մ` ըստ խաղացողի ցանկության: Շեշտենք, որ այստեղ եւս ներկայացվում են ազատ սեքսի, նույնիսկ` ամուսնական առաջին գիշերվա տեսարաններ: Բացի աշխատանքից ու ընտանիքից, այստեղ հերոսը կարող է ունենալ մի քանի սիրուհիներ:

ՔԱՐՈԶՎՈՒՄ Է ՍՊԱՆԵԼ` ԱՌԱՆՑ ՄՏԱԾԵԼՈՒ

Ոչ պակաս վտանգավոր հետեւանքներ է ունենում SNAIPER խաղը, այն ներկայացնում է պատերազմներ, որտեղ կա սպանություն, գնդակահարություն: Այն ոչնչով չի տարբերվում իրական պատերազմներից, որտեղ երեխաները հնարավորություն են ունենում ընտրելու զենք ու զինամթերք: Այս խաղում էլ անդադար կրկնվում է` զինվորներ, անխնա սպանե՛լ հակառակորդին, չխնայելով անգամ երեխաներին ու կանանց, սպանե՛լ` առանց մտածելու: Խաղալու ընթացքում, երբ երեխան դիպուկ կրակում է, մանրամասնորեն ցուցադրվում է, թե ինչպես է փամփուշտն արագ սլանալով` մխրճվում հակառակորդի օրգանիզմում: Երբ խաղացողն է վիրավորվում, նրա մոտ կա կոկաինով հարուստ մի սրվակ, այն խաղի ընթացքում ներարկում է երակից` որպեսզի դիմադրի վնասվածքներին: Այս խաղը եւս մեծ ուշադրություն է պահանջում եւ խաղացողին անընդհատ պահում լարվածության մեջ:

ԵՐԵԽԱՅԻՆ ՊԱՀՈՒՄ Է ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

Ամենադաժան խաղերի ցուցակում է RESIDENG EVIL2-ը, որը կախվածության մեջ է գցում խաղացողին, թմրանյութի պես մտնում է մարդու ուղեղն ու անընդհատ ստիպում, որ խաղան: Այն հոգեկան մեծ ազդեցություն է ունենում  երեխայի վրա, քանի որ խաղն ընթանում է մութ վայրում, որտեղ կան ամենասարսափելի գազաններ ու զզվելի էակներ: Օրինակ` խաղի ժամանակ կարող է գազանն անսպասելի հարձակվել խաղացողի վրա, ինչը երեխայի մոտ առաջացնում է վախի հորմոններ: Դրանից երեխան սկսում է հանկարծակիի գալ, վախեցած կրակել գազանի վրա, բայց այս անգամ, էլ ավելի է կրկնապատկվում խաղացողի վախը, երբ կրակելուց գազանը սկսում է բարձր ձայներ հանել: Անճոռնի գազանին սպանելուց հետո խաղացողը կարծես հանգստանում է, բայց սիրտը դեռ արագ է աշխատում: Սիրտը դեռ չհանգստացած` նորից վրա է հասնում նույն գազանը... Մի քանի այսպիսի դրվագներ եւ երեխայի մոտ սկսվում են սրտի անբավարարվածություն կամ նոպաներ, ամեն չնչին բանից երեխան ընկնում է վախի նոպաների մեջ ու պատկերացնում է, որ խաղի գազանն իրեն հետեւում է, բայց շարունակում է կլանված խաղալ, որպեսզի բացահայտի գաղտնիքը:
Այսպիսով, սիրելի ծնողներ, ձեր անուշադրության պաճառով երեխաները  համակարգչային խաղերից ձեռք են բերում տարբեր հիվանդություններ, որոնք երբեմն ավարտվում են անդառնալի կորուստով` մահվան ելքով: Ուստի` ուշադիր եղե՛ք ու մի՛ կործանեք ձեր երեխաներին, որպեսզի ոչ թե մեծացնենք ահաբեկիչներ, այլ վաղն ունենանք առողջ ու բանական սերունդ:

ԱՆԺԵԼԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին