ԱԱԾ-ՈՒՄ ԴՈՒՍՏՐ ՈՒ ՓԵՍԱ ՈՒՆԵՑՈՂ ԴԱՍՂԵԿԸ ԴՐԱՄԱՀԱՎԱՔՈՒԹՅԱ՞ՄԲ Է ԶԲԱՂՎՈՒՄ

Արխիվ 12-16

ԱԱԾ-ՈՒՄ ԴՈՒՍՏՐ ՈՒ ՓԵՍԱ ՈՒՆԵՑՈՂ ԴԱՍՂԵԿԸ

ԴՐԱՄԱՀԱՎԱՔՈՒԹՅԱ՞ՄԲ Է ԶԲԱՂՎՈՒՄ

 

«Իրավունք»-ի խմբագրությունը  ահազանգ է ստացել, որ Երեւանի 119 ավագ դպրոցի 11-րդ դասարանի դասղեկ, ուսուցչուհի Գոհար Մելիք-Ստեփանյանը գրեթե ամեն ամիս 5000 դրամ գումար է հավաքում աշակերտներից այսպես ասած գալիք տոների` մարտի 8-ի, փետրվարի 23-ի համար եւ այլ առիթների համար: Ահազանգողը նաեւ տեղեկացրեց, որ նախորդ տարի իրենք դիմել են ԿԳ նախարարության թեժ գիծ, սակայն նրա հավաստմամբ դրամահավաքությունը դասարանում չի դադարել: Պարզաբանում ստանալու համար «Իրավունք»-ը  կապ հաստատեց Գոհար Մելիք-Ստեփանյանի հետ, ով, նախ հերքեց այդ տեղեկությունները եւ հունից դուրս գալով ասաց. «Չկա նման բան: Ով ահազանգը ներկայացրել է, իր հետ եկեք դպրոց: Տեսնենք` երբ եմ ես 5000 դրամ գումար հավաքել»:

Երբ հիշեցրինք, որ նախորդ տարի ԿԳ նախարարության թեժ գիծն ահազանգ է ստացել նույն խնդրի առնչությամբ, ուսուցչուհին սկսեց գոռգոռալ. «Կարող է ինչ-որ մեկն ինձ հետ անձնական խնդիր ունի, դրա համար էլ նման բան  է արել: Ես չեմ հասկանում` ես եմ արդեն պատիվ պահանջում:  Զզվացրին արդեն: Ես խնդրում եմ այս հարցին ընթացք տալ: Զանգողը պետք է գա պատասխան տա` ինչի հիման վրա է նման բան ասում: Ես անցած տարի` հունվար- փետրվարին,  ներվատրոփկի մեջ եղա, հիմա` նույնը:  Նենց չլինի, որ ես էդ մարդուն դատի տամ, որ փակ համարից զանգում, չգիտեմ` ինչ է ասում: Դուք էլ գալիս, նյարդեր եք քայքայում, իմ 25 տարվա աշխատանքը գցում եք ջուրը»:

Դասղեկի պարզաբանմամբ անցյալ տարի ծնողները եկան, դիմումները գրեցին, ստորագրեցին, ներողություն խնդրեցին` իրեն նման հիմար վիճակի մեջ գցելու համար:  «Անցյալ անգամ ասացինք` գուցե  մեկն ինչ-որ հիմար կատակ է արել: Էս տարի էլ նույնը»,- բղավում էր տիկին Մելիք- Ստեփանյանը:

Եթե դասղեկը դրամահավաքությամբ չի զբաղվում, ինչո՞ւ պետք է նման ստահոդ լուրեր տարածեն հենց նրա, ոչ թե մեկ այլ ուսուցչի մասին: «Ես չգիտեմ` ես էլ եմ ցանկանում դա պարզել: Եկեք  դպրոց, կոլեկտիվից հարցրեք: Ես 25 տարի աշխատում եմ այս դպրոցում: Ուզում էի  այդ  դասարանի դասղեկությունը թողնել, իրենք եկան համոզեցին` նման բան չանեմ: Ծնողները գալիս են «ձեռքերս համբուրում» գնում են »,-վրդովված ասաց  նա:

«Իրավունք»-ին հասած տեղեկատվության համաձայն` տիկին Ստեփանյանի դուստրն ու ամուսինը պետական կառույցում են աշխատում, որոնց, այսպես ասած, հովանավորչությունն էլ հավանաբար նա վայելում է: «Եթե  ազգային անվտանգության ծառայողները մեծ պաշտոնյաներ են, որոնք ինձ շատ մեծ թիկունք են, ուրեմն այդպես է: Եթե էդքան տեղեկացված են իմ մասին, որ ձեզ ասել են` իմ աղջիկն ու փեսան շատ բարձր պաշտոնների են, հովանավորում են ինձ, շատ լավ են անում: Ինձ համար վիրավորական է, որ իմ երեխան ինձ պետք է հովանավորի, ոչ թե ես նրան: Ինչ է, մայրը (նկատի ունի իրեն-խմբ.), աննորմալ է, գիժ է, երեխան էլ հովանավորում է, որ ինձ պահե՞ն»,- զայրացած ասաց ուսուցչուհին:

Կապ հաստատեցինք նաեւ փոխտնօրեն Շողեր Վերդյանի հետ, ով եւս հերքեց այդ տեղեկությունները: Ավելին` տիկին Վերդյանը չի բացառում, որ այդ անանուն զանգերի հեղինակը ոչ թե ծնող լինի, այլ ուսուցիչ: «Մենք պատրաստվում ենք նորից ծնողական ժողով հրավիրել, որին կխնդրեի դուք էլ ներկա լինեք: Ով զանգել է, գոնե բերեք ձեր հետ, տեսնենք` ինչ գույնի է, ամոթից չի վառվում: Էդ դասարանում առհասարակ դրամահավաք չկա»,- հավաստիացրեց փոխտնօրենը: Այսինքն ստացվում է, որ մյուս դասարաններում կա՞ն, ինչեւէ:

Մեր դիտարկմանը, թե միգուցե ծնողները մտավախություն ունեն, որ բողոքը բարձրաձայնելուց հետո երեխային տարբեր վատ որակումներ կտան, կենթարկեն հոգեբանական ճնշման, տիկին Վերդյանը չհամաձայնեց. «Բայց էդ դասարանում ընդհանրապես դրամահավաք չկա, ավելին` դասղեկն է անգամ իր գրպանից գումար տալիս, երբ երեխաները տեղ են գնում նրա հետ»:

ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն էլ ասաց, որ սպասում են դպրոցի տնօրենի` Հովհաննես Կարապետյանի պարզաբանումը. «Նա  այսօր մասնակցում է  հավաստագրման քննությանը: Վաղը դպրոցում ժողով կլինի, կհրավիրեն բոլորին` ծնողխորհրդին, հասկանան` նման բան եղել է, թե ոչ: Բայց նախնական վստահ են` սա հերյուրանք է: Դասղեկն էլ ասել է` եթե դա ապացուցվի, ապա կհրաժարվի այդ դասարանի դասղեկությունից»:

Նարինե Հովհաննիսյանը հորդորում է ծնողներին համարձակ դիմեն տնօրենին, քանի որ ոչ մի տնօրեն չի կարող  որեւէ բան անել ոչ մի երեխայի հանդեպ: «Հնարավոր է ծնողկոմիտեն որեւէ նախաձեռնություն իրականացնի դասարանում, ուսուցչի համար»,- ասաց նախարարության հանրակրթության վարչության պետը:

Ի դեպ, ինչպես տեղեկացրեց ԿԳ պաշտոնյան, եթե ապացուցվի, որ ուսուցիչը դրամահավաքությամբ է զբաղվում, նրան կարող են կարգապահական տարբեր տույժերի ենթարկել` նկատողություն տրվի վերջին զգուշացմամբ, ինչու չէ` նաեւ հեռացնել աշխատանքից:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին