«ՈՉ»-Ն ԱՐԴԵՆ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏՈՆՈՒՄ ԵՎ ՀԻՇՈՒՄ ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻՆ

Արխիվ 12-16

«ՈՉ»-Ն ԱՐԴԵՆ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏՈՆՈՒՄ ԵՎ ՀԻՇՈՒՄ

ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻՆ

 

Այսօր քաղաքագետների միությունում տեղի ունեցավ քննարկում սահմանադրական բարեփոխումների մասին: Քննարկմանը ներկա էին ոչ միայն «Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչներ, այլեւ ՀՀ-ում գործող օտարերկրյա դեսպանության ներկայացուցիչներ: Ընդ որում` հետաքրքիր էր, որ քննարկմանը մասնակցում էին Իրաք, Բուլղարիա, Ռուսաստանի դեսպանությունների ներկայացուցիչները: Ուշադրություն դարձնենք, առաջին երկու պետություններում ակտիվ է թուրքական տարրը , երկու պետությունները չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ այդքան էլ բարեկամաբար տրամադրված չեն Հայաստանի հանդեպ: Իսկ Ռուսաստանը, որպես ՀՀ-ի դաշնակից, հետեւում է Հայաստանում ընթացող գրեթե բոլոր իրադարձություններին:

Ինչպես միշտ, «Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչները պնդեցին` չկա սահմանադրական բարեփոխումների  անհրաժեշտություն, ապա խոսեցին նաեւ իշխանափոխության անհրաժեշտության մասին:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ով նաեւ ՀԱԿ-ի եւ ՀԺԿ-ի միասնական շտաբի ղեկավարն է, ասաց, որ իրեն իշխանական էշելոններից տեղեկություններ են հասել, որ «այո»-ի քարոզչությունն արդեն ձախողված է, ավելին` վարչական ռեսուրսը չի աշխատում այլեւս: Հետեւաբար, «ոչ»-ը հաղթել է քարոզչության դաշտում:

«Իշխանությունն ընտրակաշառք չի բաժանելու»,- վստահեցրեց Լեւոն Զուրաբյանը:

Ի դեպ, իր ելույթի ընթացքում ՀԱԿ խմբակցության ղեկավարը հիշեց նաեւ Վանո Սիրադեղյանին. «Ինչպես կասեր Վանո Սիրադեղյանը, իշխանության էշալոններ»:

Քննարկմանը չէին կարող չանդրադառնալ երեկ ԱԱԾ-ի կողմից վնասազերծված խմբավորմանը, սակայն,քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը չգիտես ինչու հայտարարեց, որ  դա իշխանության կողմից կազմակերպված մասկի շոու է, որի հետ ընդդիմությունը կապ չունի: Ինչ-ինչ, բայց այս ընդդիմության մոտ մասկի շոուները բավականին լավ են ստացվում, իսկ թե ինչու են իրենց փեշակը իշխանություններին վերագրում դա էլ հավանաբար պաշտպանվելու մի տարբերակ է:

Հ.Գ. Ինչ-ինչ, բայց այս ընդդիմության մոտ մասկի շոուները բավականին լավ են ստացվում, իսկ թե ինչու են իրենց փեշակը իշխանություններին վերագրում դա էլ հավանաբար պաշտպանվելու մի տարբերակ է: Քանի դեռ ընթանում է քննություն, ոչ ոք չի կարող հստակ ասել` ում կողմից եւ ինչ նպատակով  էր ստեղծվել  խմբավորումը: Այնպես որ դեռ վաղ է որեւէ հայտարարություն անել: Իսկ եթե տրամաբանորեն դիտարկենք, հիմա` սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավում, հազիվ թե իշխանությունը ցանկանար խժդժություն: Իսկ եթե ընդդիմությանը «մեկուսացնելու» փորձ արվեր եւ դեկտեմբերի մեկին կանխել քաղաքացիական անհնազանդությունը փորձը, պարզապես մասսայական անկարգություններ թույլ չտալու հիմնավորմամբ ժամանակավորապես կմեկուսացվեին նախաձեռնության կազմակերպիչներին, ինչը դա արվեց այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին, երբ Սեֆիլյանի ղեկավարած «Նոր Հայաստան» շարժումը պետք է հանրահավաք աներ:






























 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին