ՔՆՆԻՉԸ ԿԱՍԵՑՐԵԼ Է ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՑ ՏՈՒԺԱԾ ՌՈՒԶԱՆ ՄԱՐԳՈՒՆՈՒ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

ՔՆՆԻՉԸ  ԿԱՍԵՑՐԵԼ Է ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՑ

ՏՈՒԺԱԾ ՌՈՒԶԱՆ ՄԱՐԳՈՒՆՈՒ  ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

«Իրավունք»-ն այսօր Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանից տուժած, գիտաշխատող  Ռուզան Մարգունուց տեղեկացավ, որ քննիչը կասեցրել է  գործը:

Հիշեցնենք` Վահան Մարտիրոսյանը մինչ Ադրբեջան փախչելը որոշ ժամանակ ապաստանել է Ռուզան Մարգունու տանը եւ այնտեղից հափշտակել 4000 ԱՄՆ դոլար:

Գործը կասեցվել է Վահան Մարտիրոսյանի Հայաստանում չլինելու հիմքով. Որոշման մեջ  գրված է, որ Վահան Մարտիրոսյանի տեղը հայտնի չէ: «Էդպես էլ գիտեի, որ գործը կասեցնելու են»,- ասաց գիտաշխատողը:

Չնայած գործի կասեցմանը, Վահան Մարտիրոսյանը ճանաչվել է մեղավոր եւ հաստատվել է գողության փաստը:

Հոկտեմբերի 14-ին Ռուզան Մարգունին մեզ տեղեկացրել էր, որ պատրաստվում է դիմել գլխավոր դատախազություն եւ ԱԱԾ-ին: Սակայն տիկին Մարգունին չի ցանկանում դատական քաշքշուկի մեջ ընկնել: «Եթե դատարան դիմեմ, կնշանակի քննիչին դատարան կանչեմ,  քանի որ նա է բաց է թողել Վահան Մարտիրոսյանին: Ո՛չ առողջություն, ո՛չ էլ ժամանակ ունեմ: Հաշտվել եմ`նրանք գող բռնող չեն՝ հաշվի առնելով մեր քննչական մարմիններում արկա պրակտիկան: Ես չգիտեմ թե այդ սրիկա ՎՄ-ն ում մարդն է եղել, ում է ծառայել, բայց որ ամբողջ քննությունը այնպես էր արվում, որ կասեցվի գործը, դա փաստ է»,- եզրափակեց մեր զրուցակիցը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին