ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՍԿԱԾԱՆՔՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ. ՓԱՍՏԱԲ

Արխիվ 12-16

ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԿԱՍԿԱԾԱՆՔՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ. ՓԱՍՏԱԲԱՆ



ԱԱԾ-ի կողմից ահաբեկչական գործողություններ կատարելու մտադրություն ունենալու կասկածանքով ձերբակալված Արթուր Վարդանյանի փաստաբան, «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության ղեկավար Լեւոն Բաղդասարյանը այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ հանդիպել է իր պաշտպանյալի հետ եւ, որ վերջինս ամբողջությամբ չի ընդունում իրեն  առաջադրված մեղադրանքը. «Արթուր Վարդանյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 223 հոդվածի առաջին մասի եւ 235 հոդված երրորդ մասի հատկանիշներով: Այսինքն, մեղադրվում է հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ մասնակցելու եւ ապօրինի զենք, ռազմամթերք, սարքեր ձեռք բերելու ու իրացնելու մեջ: Այս հոդվածներով նախատեսված է ազատազրկում մի դեպքում ` 8-12 տարի, մյուս դեպքում՝ 3-8 տարի»:

Փաստաբանը անդրադարձավ նաեւ Վարդանյանի անցած ուղղուն նկատելով. «Արթուր Վարդանյանի հայրը եղել է ազատամարտիկ, հետախույզ, անցել թշնամու թիկունք ու խոսում էին, որ մահացել է եւ նրա դին փոխանակել են ադրբեջանցի գերու դիակի հետ: Արթուրը կրթություն է ստացել Եվրոպայում, բարեկեցիկ կյանքով է ապրել, երեք անչափահաս երեխա ունի, բայց այդ ամենը թողել է ու Քեսաբի ազատագրմանն է մասնակցել: Վաղը պատմությունը կտա իր գնահատականը, թե ինչ լումա ունի Արթուրը Սիրիայում հայկական համայնքում հայապահպանման հարցում»:

Պարոն Բաղդասարյանի տեղեկացմամբ. «Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կքննվի Արթուրի ու նրա ընկերների նկատմամբ խափանումը կալանք կիրառելու մասին միջնորդությունը»:

Այլ տեղեկություններ փաստաբանը չներկայացրեց՝ նախաքննության շահերից ելնելով: Ասաց նաեւ, որ ձերբակալվածներից եւս մի քանի հոգու փաստաբանն է, բայց դեռ անուններ չի ասի, որովհետեւ նրանց կողմից չունի լիազորություն:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ


 

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին