ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԻՆ ԴԵՐԱԿԱՏԱՐ»

Արխիվ 12-16

ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ

ՃԱՆԱՉՎԵԼ Է «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԻՆ ԴԵՐԱԿԱՏԱՐ»


Նոյեմբերի 19-26-ը  Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած ԱՊՀ և Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների միջազգային II ֆորումին, ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի թատերական գործիչների միության աջակցությամբ մասնակցել են երիտասարդ թատերական գործիչներ Գոռ Մարգարյանը, Անուշ Ասլիբեկյանը, Անահիտ Մութաֆյանը, Նելլի Բարսեղյանը, Ալինա Ալեքսանյանը, ինչպես նաև Պատանի հանդիսատեսի թատրոնը` «Մեղրի համը» ներկայացումով, որտեղ Ջոի կերպարը մարմնավորած դերասանուհի ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ «Լավագույն կին դերակատար» անվանակարգում արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի:

Ութ օրերի ընթացքում ցուցադրվել է 14 բեմադրություն՝ ստեղծված 13 երկրի՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Լատվիայի, Լիտվայի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Էստոնիայի թատրոնների երիտասարդ բեմադրիչների կողմից. ներկայացումները ընտրել է փորձագետների խորհուրդը: 
Ֆորումի շրջանակներում անցկացվել են վարպետության դասընթացներ երիտասարդ բեմադրիչների, բեմանկարիչների, դրամատուրգների և թատերական քննադատների համար՝ ռուսաստանյան հեղինակավոր մասնագետների կողմից: 
Բեմանկարիչների լավագույն աշխատանքները ցուցադրվել են «Բեմանկարչական կոլաժ» (“Сценографический коллаж”) խորագիրը կրող ցուցահանդեսին: Իսկ երիտասարդ դրամատուրգների լավագույն պիեսները հրատարակվել են հատուկ ժողովածուում: 
Ֆորումի փորձագետների խորհուրդը նախագահում էր հանրաճանաչ ռեժիսոր, ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ, «Մաստերսկայա» թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գրիգորի Կոզլովը, խորհրդի կազմում էին ՌԴ ժող. Արտիստ Սերգեյ Վինոգրադովը, թատերագետ, «Նովայա Գազետա» (“Новая Газета”) թերթի մշակութային մեկնաբան Ելենա Դյակովան, դերասան Անդրեյ Կուզիչևը, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռիչարդ Սմոլսկին, ՌԴ ժող. արտիստ Իգոր Յասուլովիչը: 
ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների միջազգային ֆորումը առաջին անգամ անցկացվել է 2012թ.-ին Քիշնևում (Մոլդովա):
Ֆորումի կազմակերպիչներն են Թատերական միությունների միջազգային կոնֆեդերացիան և Մոսկվայի Ա.Պ. Չեխովի անվան Միջազգային թատերական փառատոնը` գլխավոր տնօրեն Վալերի Շադրինի գլխավորությամբ:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին