«ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ ԻՄ ԱԽՊԵՐՆ Է, ԲԱՅՑ...». ՕԵԿ-ԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ «ԱՅՈ» Է ԱՍՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ

Արխիվ 12-16

«ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ ԻՄ ԱԽՊԵՐՆ Է, ԲԱՅՑ...».

ՕԵԿ-ԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ «ԱՅՈ» Է ԱՍՈՒՄ

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ

 

Շիրակի մարզի Փանիկ գյուղի գյուղապետ Հրաչիկ Սալնազարյանից «Իրավունք»-ը պարզեց` ի՞նչ համայնքի բնակիչները  կողմ են, թե՞ դեմ նոր սահմանադրության նախագծին: « 60%-անոց «այո»»,-ասաց գյուղապետը:

«40%-անոց էլ` «ո՞չ»:

- Դե միշտ էլ էդպես կլինի:

- Ինչո՞ւ են Փանիկ համայնքի բնակիչները «այո» ասում սահմանադրությանը:

- Բարեփոխումներին ծանոթացել են, հասկացել են` ինչ-որ բան կարելի է փոխել: Դրա համար  60%-ն «այո» է ասելու:

- Իսկ  փանիկցիներն ընթերցե՞լ են  սահմանադրական բարեփոխումների նախագիծը:

- Լրիվ: Կրթված մարդիկ են մեզ մոտ բոլորը: Բոլորի ձեռքում էլ կա նախագիծը: Տարել եմ դրել եմ խաղասենյակում:

- Խոսվում է այն մասին, որ «Այո» են ասում սահմանադրության նոր նախագծին, քանի որ ինչ-ինչ ճնշումներ կան:

- Չէ: Սա այն գյուղն է, որտեղ պարտադրել հնարավոր չէ:

- Իսկ սահմանադրական բարեփոխումներին դեմ եղողներն ինչո՞ւ են «ոչ» ասում նոր սահմանադրությանը:

- «Ոչ» ասողներ դեռ կոմունիստների, Լեւոն Տեր-Պետրոսյանի  ժամանակ էլ  կային:

- Փաստորեն, ընդդիմությունն ակտիվ է ձեր համայնքում:

- Չէ, չէ: Մեր գյուղում այդքան ընդդիմություն չկա:

- Ըստ Ձեզ` ի՞նչ է փոխվելու նոր սահմանադրության  ընդունվելու դեպքում:

- Հուսանք` բարեփոխումներով բարեփոխումներ կլինեն:

- Դուք  ՕԵԿ անդամ եք, ինչպե՞ս եք «այո» ասում սահմանադրությանը:

- Հետո ինչ, որ ես ՕԵԿ անդամ եմ: Արթուր Բաղդասարյանն իմ լավ ախպերն է:

- Բայց  ՕԵԿ-ն ասում է«ոչ» սահմանադրական բարեփոխումներին:

- Իմ կուսակցությունը չի կարող «ոչ» ասել: Լավ, սպասե՛ք, ես ձեզ ասեմ: Իմ կուսակցությունը կարող է «ոչ» ասել, բայց Փանիկի գյուղապետը «այո» կասի նոր սահմանադրությանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին