ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎՈՐԻ ԵՎՐՈՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ

Արխիվ 12-16

ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎՈՐԻ ԵՎՐՈՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ

 

«Իրավունք»-ը բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովից տեղեկանում է, որ   նախորդ տարի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի դրամով եւ արտարժույթով` եվրոյով գումարներն ավելացել են: Նախորդ տարվա  սկզբում դատավորը հայտարարագրել է 4,000,000, տարվա վերջում `7.000.000 դրամ: Անցյալ տարվա սկզբում  հայտարարագրված 3,950.00 եվրոն 2014 թ-ի վերջում ավելացել է մոտ հազար եվրոյով:  Դոլարով  ամրագրված  եկամուտները տարվա սկզբում ու վերջում նույնն են մնացել:

Մնացական Մարտիրոսյանը անշարժ ու շարժական գույք, արժեթղթեր չի հայտարարագրել: 2012 թ-ի համեմատ`դատավորի եկամուտները 2014 թ-ին մի փոքր ավելացել են:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Դատավորի կնոջ` Լուսիկ Մարտիրոսյանի եկամուտները բավական համեստ են` 4,000,000 դրամ եւ աշխատանքի վարձատրությունից ստացվող  հասույթ` 607,172 դրամ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Դատավորի  դուստրերից մեկի` Մարիամ Մարտիրոսյանի հայտարարագրից էլ պարզ  է դառնում, որ  դատավորի դուստը եկամուտներ ստանում է  ոչ միայն աշխատավարձից, այլեւ վարկերից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ո՞վ է  Մնացական Մարտիրոսյանը: Դատավոր, ով բազմիցս  է հայտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, քանի որ քննել է հիմնականում քաղաքական բնույթի աղմկահարույց  գործեր` «7»-ի գործ, Շանթ Հարությունյանի ու նրա ընկերների, «Հայկական ժամանակ» թերթի  գլխավոր խմբագիր, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի  դատավարություն:

«Իրավունք»-ը եւս առիթ  է ունեցել անդրադառնալ Մնացական Մարտիրոսյանի կողմից քննված գործերից մեկին: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 2012-ին  կայացվեց «Ռեգնում» լրատվական գործակալության երեւանյան գրասենյակի պատասխանատու Ռուբեն Գրձելյանի եւ Կոտայքի մարզի դատախազ Մեսրոպ Մանրիկյանի որդու` Ալբերտ Մանրիկյանի դեմ հարուցված քրեական գործով դատավճիռը: Ալբերտ Մանրիկյանը մեղավոր ճանաչվեց Քրօրի 117 հոդվածով (դիտավորությամբ թեթեւ մարմնական վնասվածք հասցնելը) եւ դատապարտվեց 50 հազար դրամի չափով տուգանքի:

Ի դեպ, այս տարի օգոստոսին ՄԻՊ  Կարեն Անդրեասյանը դիմել էր դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նկատմամբ վարույթ հարուցելու վերաբերյալ: Սակայն ՄԻՊ-ի դիմումը մերժվել է:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 


Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին