ՀԺԱՄ-Ն ԷԼ ՄԻԱՑԱՎ «ԱՅՈ»-ԻՆ

Արխիվ 12-16

ՀԺԱՄ-Ն ԷԼ ՄԻԱՑԱՎ «ԱՅՈ»-ԻՆ


Նոյեմբերի 28-ին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» (ՀԺԱՄ) կուսակցության 12-րդ համագումարը, որն ազդարարեց կուսակցության մուտքը «ԱՅՈ»-ի ճամբար: Չնայած դրան` ՀԺԱՄ վարչության  նորընտիր նախագահ
ԱՐԹՈՒՐ ԼԵՎՈՆՅԱՆՆ անդրադարձ կատարեց Հայաստանի Հանրապետության երեք նախագահների գործունեության ընթացքում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին, կեղծված ընտրություններին, ինչպես նաև փաստեց երկրում առկա բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրների գոյության մասին: Օլիգարխիան մատնանշվեց որպես լուրջ խոչընդոտ երկրի զարգացման գործում: Պարոն Լևոնյանը ներկաներին հիշեցրեց, որ           շուրջ 15 տարվա պատմություն ունեցող կուսակցությունը իր ստեղծման օրվանից արժևորել է խորհրդարանական մշակույթը և խրախուսել խորհրդարանական կառավարման մոդելի կիրառումը Հայաստանում:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ: Վերջինս շեշտադրեց կառավարման պառլամենտական ձևին անցնելու արդիականության մասին` հատկապես առանձնացնելով մարդու իրավունքների պաշտպանության բլոկը և կարևորելով անձակենտրոն քաղաքական մշակույթից հրաժարվելու խիստ անհրաժեշտությունը: Պատգամավորն իր խոսքը եզրափակեց ապագայի լավ սպասումներով` հավաստիացնելով, որ դեկտեմբերի 6-ից հետո ապրելու ենք նոր Հայաստանում:

Ելույթներով հանդես եկան նաև ՀԺԱՄ վարչության անդամներ Տ. Եփրեմյանը, Ա. Մանուկյանը և Տ. Գալստյանը: ՏԻԳՐԱՆ ԵՓՐԵՄՅԱՆԸ նշեց, որ ներկա պայմաններում  անհնար է հասնել իրական ժողովրդավարության` մեծապես կարևորելով համակարգային բարեփոխումների դերը: ԱՐՍԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ իր խոսքում կարևորեց դեկտեմբերի 6-ին սահմանադրական բարեփոխումներին կողմ քվեարկելը` բարձրաձայնելով նոր Սահմանադրության ընձեռած հնարավորությունները ազգային հարստության վերաբաշխման հետ կապված: ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԸ մատնանշեց ՀԺԱՄ կուսակցության համագործակցային մարտավարությունը` նշելով այն մասին, որ ներկայիս քաղաքական դաշտում մրցակցային ցանկացած ծրագիր դատապարտված է տապալման և ավելի խրախուսելի է խորհրդային կամ կոլեկտիվ կառավարումը, որն էլ որոշակիորեն արտացոլված է նոր Սահմանադրությունում:

Համագումարի վերջում ՀԺԱՄ խորհրդի նախագահ ԱՇՈՏ ԱՎԱԼՅԱՆԸ ներկայացրեց ՀԺԱՄ քաղաքական հայտարարությունը. «ՀԺԱՄ կուսակցությունը ստեղծման առաջին իսկ օրվանից բարձրաձայնել է կառավարման պառլամենտական համակարգի առավելությունների մասին: Պառլամենտարիզմն ընկած է ՀԺԱՄ կուսակցության քաղաքական սկզբունքների հիմքում: Հայաստանի ապագան համագործակցային ժողովրդավարությունն է: Վերջինիս հիմքերն են կառավարման պառլամենտական համակարգն  ու պառլամենտական մշակույթը: ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարում է` Կողմ ենք սահմանադրական բարեփոխումներին»:


ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին