ԴԱ ՀԱՆՐԱՀԱՅՏ ՓԱՍՏ Է ԵՎ ՇՈՈՒ ՉԿԱ. ՎՆԱՍԱԶԵՐԾԱԾ ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆ

Արխիվ 12-16

ԴԱ ՀԱՆՐԱՀԱՅՏ ՓԱՍՏ Է ԵՎ ՇՈՈՒ ՉԿԱ. ՎՆԱՍԱԶԵՐԾԱԾ ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆ


Ինչպես հայտնի է, նոյեմբերի 25-ին Երեւանի Նորք Մարաշի 9-րդ փողոցի տներից մեկում, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները վնասազերծել են մի խումբ զինված մարդկանց: Խմբի մեջ եղել են նաեւ կանայք, սփյուռքահայեր: ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են 2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երեւանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը ժամանելով Հայաստան, ստեղծել եւ ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված  խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք, որը թաքցվել է Երեւան քաղաքի Նորք թաղամասում՝  այդ նպատակով վարձակալած առանձնատանը:

<Իրավունքն> արդեն տեղեկացրել էր, որ Արթուր Վարդանյանի շահերը պաշտպանելու է <Լեվ գրուպ> իրավաբանական ընկերության նախագահ, փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, ով իր նախնական զրույցում խնդրեց, որպեսզի լրատվական դաշտը ավելորդ գնահատականներ չտա տեղի ունեցածին` հաշվի առնելով, որ ընթանում է դեռեւս քննություն եւ հաշվի առնելով անձի անմեղության կանխավարկածը:

Համացանցում եւ որոշ լրատվամիջոցներում տեղեկություն եղավ, թե այս ամենը <շոու> է, որոնցից մի մասը կարծում է այն կազմակերպված է իշխանությունների, մյուս մասն էլ` ընդդիմության կողմից: Հարցի հետ կապված փաստաբան Լեվոն Բաղդասարյանը նկատեց. <Դա հանրահայտ փաստ է եւ որեւէ <շոու> չկա: Զենք-զինանոցը եղել է: Հավանաբար նման հայտարարություն կատարելը չի բխում իմ պաշտպանյալի շահերից, բայց պետք է կրկնեմ, որ դա հանրահայտ փաստ է: Ես այն փաստաբաններից չեմ, որ կառչեմ նրանից, որ ապացուցման բեռը տվյալ դեպքում պետք է կրի մյուս կողմը: Դա ընդունում է իմ պաշտպանյալը>:

Փաստաբանի հետ բացառիկ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք <Իրավունք> թերթի երեքշաբթի օրվա համարում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին