«ԻՄ ՀԱՆԴԻՍԱՏԵՍՆ ԻՆՁ ՄԻ ՔԻՉ ԵՐԵՍ Է ՏՎԵԼ»

Արխիվ 12-16

«ԻՄ ՀԱՆԴԻՍԱՏԵՍՆ ԻՆՁ ՄԻ ՔԻՉ ԵՐԵՍ Է ՏՎԵԼ»

 

Թեպետ երգչուհի ՍՈՖԻ ՄԽԵՅԱՆԸ բուռն գործունեություն սկսեց ծավալել տարվա ավարտին, բայց «Իրավունքի» հետ զրույցում մինչեւ տարեվերջ խոստացավ եւս մեկ անակնկալ` երգի տեսքով, ինչն ըստ երգչուհու` կամփոփի 2015 թվականի իր գործունեությունը: Իսկ այս տարվա համերգային շրջագայությունները կավարտվեն մի քանի օր անց` Ռուսաստանի մի շարք քաղաքներում:

 

«ԻՆՁ ՄՈՏ ԿԱՐԾԵՍ ԼՌՈՒԹՅՈՒՆ ԿԱՐ»

- Այս տարի այնպես ստացվեց, որ ակտիվությունս սկսվեց տարվա վերջին, ինձ մոտ կարծես լռութուն կար, գուցե նրա համար, որ հասունանա այն ասելիքը, որն այսօր ունեմ: Ուղղակի չէի ցանկանում անել պարզապես անելու համար: Հետո, այս տարի համերգային շրջագայություններս էին շատ, որոնք  թույլ չէին տալիս ավելի շատ լինել Հայաստանում եւ հստակ զբաղվել նոր աշխատանքով:
- Այսինքն` թողեցիք, որ հանդիսատեսը մի քիչ կարոտի՞ Ձեզ:
- Այո, եւ ուրախալի էր, որ մարդիկ հետաքրքրվում էին, թե ինչո՞վ է պայմանավորված լռությունս: Այդ դեպքում, երբ նոր բան ես ներկայացնում, արդարացնում է նրանց սպասումները, այդ կարոտը միաձուլվում է, ու մարդիկ ավելի հետաքրքրությամբ են հետեւում քո աշխատանքին: Արտիստի համար հանդիսատեսի կարոտը ձեռքբերում է, ուրեմն` զուր չի եղել աշխատանքդ: Ինձ համար դեռ տարին չի եզրափակվել, կան անելիքներ:
- Իսկ 2016-ին ի՞նչ պլաններ կան:
- Շատ են, չեմ բացի փակագծերը` երբ խոսում ես, շատ դեպքերում, ինչպես ասում են` շաբաթն ուրբաթից շուտ է գալիս, ինքդ էլ չես հասկանում, թե ինչպես եղավ, որ խոստացածդ չկարողացար իրականացնել: Բայց որ կան հետաքրքիր ստեղծագործական նորություններ` տեսահոլովակներ, երգեր, համերգային շրջագայություններ, միանշանակ է: Առաջ Աստված, եթե կարողանամ ամեն ինչ ճիշտ կազմակերպել, ապա հնարավոր է նաեւ վերջապես իրականացնեմ այն գեղեցիկ մենահամերգը, ինչին շատ եմ սպասել: Բայց չեմ շտապում` ամեն ինչ իր ժամանակին պիտի լինի:



«ՀԱՆԴԻՍԱՏԵՍՆ ԷԼ Է ՀՈԳՆՈՒՄ` ԱՆԸՆԴՀԱՏ ՆՈՒՅՆ ԲԱՆԸ ՏԵՍՆԵԼՈՎ»


-Ինչո՞վ կբացատրեք վերջին տարիներին հայկական շոու-բիզնեսի պասսիվությունը` համերգներ գրեթե չեն լինում, ձայնասկավառակներ ու տեսահոլովակներ քիչ են թողարկվում...
- Որովհետեւ դրանք արդեն շահութաբեր չեն: Ճիշտ եք, դաշտը շատ պասսիվ վիճակում է, գուցե տնտեսական ու կենցաղային շատ այլ հարցեր բերեցին դրան: Համերգները պակասեցին, իսկ մենք գոնե երկու ամիսը մեկ հնարավորություն էինք ունենում շփվելու հանդիսատեսի հետ: Արդեն հասականալի է, որ այդ գումարը, ուզած թե չուզած, պիտի աշխատեինք կորպորատիվ երեկոներից, դրա համար յուրաքանչյուր արտիստի աշխատանքն էլ արվում է արդեն դրան համահունչ: Ստեղծվում են երգեր, որոնք պահանջարկ կունենան այդ երեկոներին: Այսինքն` կամաց-կամաց դաշտը համերգային իրականությունից տեղափոխվեց կորպորատիվ երեկոների: Իսկ այդտեղ պետք չէ արվեստ ներկայացնել: Չստացվի, թե մեղադրում եմ, յուրաքանչյուր արտիստ էլ ուզում է գումար աշխատել, դրա համար ինքդ էլ պիտի գնաս դրան, որպեսզի կարողանաս գումար վաստակել` հաջորդ ստեղծագործությունդ հանդիսատեսին ներկայացնելու համար: Գալիս է մի պահ, որ հանդիսատեսն էլ է հոգնում` անընդհատ նույն բանը տեսնելով, լավ, ինչքա՞ն լսի նույն տեսակի երաժշտություն: Կարծում եմ` ժամանակի ընթացքում ամեն ինչ կընկնի իր տեղը: Բայց նույն բանը չեմ կարող ասել դասական երաժշտության ասպարեզի մասին, դասական երաժշտությունն իր բուռն ու հետաքրքիր կյանքն է ապրում` Խաչատրյանական փառատոնից սկսած մինչեւ Ջազ փառատոներ: Լինելով փոփ ժանրի ներկայացուցիչ` բաց չեմ թողնում այդ համերգներին ներկա լինելու հնարավորությունս: Հուսամ` շուտով մեր դաշտում էլ ակտիվություն ու փոփոխություններ կլինեն: Իսկ դա պիտի հանդիսատեսը պահանջի` ամեն ինչ երկկողմանի է արվում:



«ՓՈՐՁՈՒՄ ԵՄ ԻՄ ՏԵՍԱԿԸ ՉԿՈՐՑՆԵԼ»


-Սոֆի, ինչո՞ւ Դուք էլ չգնացիք ժամանակի թելադրանքի հետեւից ու քավորի, կամ հարս ու փեսայի մասին երգ չերգեցիք:
- Համենայնդեպս, փորձում եմ իմ տեսակը չկորցնել, իհարկե` փորձեցի կոմերցիոն լուծումներն այնպես գտնել, որ ես էլ ոչ պակաս գումար աշխատեմ: Ցավոք, այսօր երգերում կարծես պարտադիր պայմաններից մեկն է` ասենք շնորհավոր, կամ նման այլ խոսք լինի, որ համահունչ լինի կորպորատիվ երեկոներին: Բայց կարելի է նույն կերպ երգել, համաձայն եմ, ինչպես իմ վերջին երգը: Չեմ ասում, որ այն արված է այդ նպատակով, բայց հանգիստ կարող է այդտեղ հնչել: Պարզապես պետք է մի քիչ մտածել ու չվազել հասարակ, թեթեւ տարբերակին, փորձել հանդիսատեսին ավելի հետաքրքիր կերպով ներկայանալ: Իմ տեսակին չեմ կարող եւ չեմ էլ ուզում դավաճանել, որովհետեւ յուրաքանչյուր քայլիցս հետո ոգեւորում են հանդիսատեսի ջերմությունը, ծափերը, լավ խոսքերը: Հավատացեք` հանդիսատեսը շատ լավ էլ հասկանում է, որ կա լայն ընտրության հնարավորություն: Ուրախ եմ, որ իմ հանդիսատեսն ինձ մի քիչ երես է տվել` հետաքրքիր էքսպերիմենտներ անելու հնարավորություն է ինձ տվել:


«ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐ` ՇԱՏ ԱՎԵԼԻ ԿԱՐՃ ԿՏՐԵԼՈՒ ՄԱԶԵՐՍ»


-Մազերի կտրուկ կարճ կտրվածքն է՞լ այդ էքսպերիմենտների արդյունքն է:
- Ամբողջ աշխարհում է ընդունված, որ մեր ոլորտի յուրաքանչյուր արտիստ  պիտի լինի փոփոխական: Իրականում հանդիստեսին հետաքրքիր է արտիստին տեսնել փոփոխվող ու նորաձեւ: Որպես հանդիսատես` ես կձանձրանայի, եթե արտիստին ժանրային եւ կերպարային առումով անընդհատ տեսնեի նույն իրավիճակում: Հասկանալի է` ամեն մեկը չէ, որ կգնա կտրուկ փոփոխությունների, որովհետեւ հայերը` որպես հանդիսատես, շատ բարդ են, ամեն տեսակի փոփոխություն միանգամից չեն ընդունում: Իսկ այն մարդիկ, ովքեր այդ դաշտում հաստատուն տեղ ունեն, մտածում են` կարող է հանդիսատես կորցնեն: Բայց ես այդ տեսակը չեմ, սիրում եմ փոփոխություններ, ինձ տեսնել ուրիշ կերպարներում: Ոչինչ, մի օր մի տեղ մի քիչ այն չի լինի, մյուս տեղում նույնիսկ զարմանք ու հետաքրքրություն կլինի: Բացի դա, արտաքին փոփոխությունները հետաքրքիր են, ես էլ` դեմ չեմ: Նույնիսկ ցանկություն կար` շատ ավելի կարճ կտրելու մազերս, բայց, քանի որ, տեխնիկապես դժվար կլիներ հետո փոփոխություն անել, փորձեցի ոսկե միջին տարբերակն ընտրել: Եթե պետք լինի այն կարող է դառնալ շատ կարճ, կամ էլ` հմտությունների շնորհիվ երկարացնել: Հաճույքով եմ անում էքսպերիմենտները եւ շատ տարբեր կարծիքներ էլ լսում եմ` քննարկվում է կտրվածքս, հենց դրանով էլ կարողանում եմ իմ շուրջ աղմուկը, հետաքրքրությունը պահպանել:


«ԵԹԵ ՉԵՆ ԽՈՍՈՒՄ, ԱՊԱ ՈՐՊԵՍ ԱՐՏԻՍՏ ԶՈՒՐ ԵՍ ԳՈՐԾՈՒՄ»


-Երեւի թե, արդեն սովորել եք Ձեր անվան շուրջ պտտվող խոսակցություններին ու բամբասանքներին:
- Վաղուց, եւ նորմալ եմ ընդունում, այլապես մի պահ կմտածեմ, թե ինչու չեն խոսում: Սա այն դաշտն է, որ անկախ քո կամքից, պիտի լինես հանրության աչքի առաջ, եթե չեն խոսում, ապա որպես արտիստ զուր ես գործում: Թեպետ, հատուկ մտածված բաներ չեմ անում: Բայց, միեւնույնն է, քո անվան շուրջ հանրության հետաքրքրությունը կա, ու երբեմն նույնիսկ ֆանտաստիկ ժանրի պատմություններ են հորինում` զուգերգերից ամուսնացնում են ու նույնքան արագ էլ, դեռ չամուսանցրած` բաժանում են: Անձնական տարածքս  մեծամասամբ փակ եմ պահում, որովհետեւ առանց այդ էլ, քննարկվում է հանրության կողմից: Բայց երբ ամեն ինչ կլինի վերջնական ու հստակ, ես այդ լուրով հաստատ կկիսվեմ:

 


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին