Զարմացած

Արխիվ 12-16

 

Երբ հաղորդվեց, որ ԱԱԾ-ն վնասազերծել է հանցախումբ եւ առգրավել հսկայական զինանոց, մնում էր միայն մեր իրավապահներին շնորհակալություն հայտնել: Սակայն զարմանալիորեն հայտնվեցին տնայնաբույծ քաղաքագետ-քրեագետներ, ովքեր ծակպրոֆեսորական տեքստեր մոգոնեցին, իբր այդ ամենը բեմադրություն է: Երեկ այդ զարմանալի երեւույթին անդրադարձավ եւ ոստիկանապետ ՎՈՎԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ. «Էդ տղաները, մահն աչքերի առաջ, իրենց անձը զոհաբերելով, իրենց երեխաների ապագան զոհաբերելով` մտել են մի որջ, հլը դեռ ծաղրում են` շոու են կազմակերպել: Երեւի, ձեր տեսակով շոու կազմակերպողներ եք: Ազգային անվտանգությունը, ոստիկանությունը, իրավապահ մարմինները շոուեր չեն կազմակերպում, սադրիչներ չեն պահում, սադրիչները նրանք են պահում, ովքեր շատ են խոսում խաղաղությունից, խոսում են խաղաղ ամեն ինչից, ինչից ես վախենում եմ, որովհետեւ խաղաղությունից խոսացողը պատերազմի ա պատրաստվում»:


Ի՞նչ կարծիքի եք, ո՞վ է աշխարհի ամենա«բեխաբար» մարդը: Դե իհարկե, ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Երբ մեր թղթակիցը նրանից հետաքրքրվեց, թե արդյոք համաձայն է կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի տեսակետին, որ Ռուբեն Հակոբյանը կուսակցությունից հեռացավ իշխանության մեղքով, նա ասաց, որ Մարտիրոսյանից նման բան չի լսել: Իսկ իշխանության պահով էլ, ավելի ապշեցուցիչ բան ասաց. «Դե յուրե երբեք իշխանություն չի եղել: Դե ֆակտո  իշխանության լինել-չլինելու հարցն է»: Դե ինչ, երկարատեւ գտնվելով Ամերիկայում` Րաֆֆին զարմանալի խասյաթ ձեռք բերեց` կարծում է, որ եթե մի բանի մասին ասի, թե դա չկա, ապա դա ինքն իրենով կգոլորշիանա:
Իսկ այժմ մի զարմանալի, պոզիտիվ եւ հուզիչ նորություն: Արցախում մարտի 19-ին հակառակորդի դիվերսիոն գործողությունը հետ մղելիս զոհված 19-ամյա Արշակ Հարությունյանի հայրը` ԿԱՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ դիմել է ՊՆ եւ մեկնել ծառայության. «Արշակիս դեպքից հետո որոշեցի ծառայության անցնել Տավուշում: Նոյեմբերի 27-ին հրամանս եկել է, մեկնում եմ Իջեւան, հայ-ադրբեջանական սահմանն եմ պաշտպանելու»: Դե, եթե ունենք այդպիսի օրինակներ, որ որդու տեղը հայրն է գնում, հոր տեղը` որդին, ապա առնվազն անտեղի են թվում բոլոր խոսակցությունները մեր կարծեցյալ թուլության մասին:
Եվ վերջապես զարմանալի եւ դրական լուրեր ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ: Նախ` Պուտինի հրամանագրով կարգ է սահմանվել, որ դրսի ֆինանսավորում ստացող կրոնական կառույցները պետք է մանրամասն հաշվետվություններ հրապարակեն եւ տարին առնվազն 3 անգամ ստուգվեն, եւ երկրորդը` ՌԴ Գլխավոր դատախազությունը պետականության համար վտանգավոր լինելու հիմնավորմամբ` Ռուսաստանում արգելել է Սորոսի հիմնադրամի գործունեությունը: Երկու դրվագի մասին էլ, զարմանալով հանդերձ, մնում է ասել` տարոսը մեզ: Հա, մեկ էլ, երբ տեսա հեռավոր Սալեխարդ քաղաքում փակցրած պաստառը, համաձայն որի, Թուրքիայում հանգստացողը ահաբեկիչների գործակից է եւ չմո, միանգամից հիշեցի անթալիաներ գնացող մեր հայրենակիցներին... Թե ինչպես հիշեցի` մամուլում գրելու բան չի:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին