ԳՅՈՒՄՐԻԻ ԹԱՏՐՈՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՓՈՔՐ ԴԱՀԼԻՃ

Արխիվ 12-16

ԳՅՈՒՄՐԻԻ ԹԱՏՐՈՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ

ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՓՈՔՐ ԴԱՀԼԻՃ


Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն օրերս մեծ շուքով նշեց թատրոնի 150-ամյակը, այդ կապակցությամբ` աճեմյանական բեմում անցկացվեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանի բեմադրությամբ` հոբելյանական «Դատավարություն», որտեղ վկաների դերում` հայ բեմի մեծանուն արտիստներն էին, ովքեր իրենց մասնագիտական կենսագրությամբ ու ստեղծագործական աշխատանքով կապված են եղել Գյումրիի դրամատիկական թատրոնին:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Հոբելյանական միջոցառումները մեկնարկեցին վերանորոգված Մհեր Մկրտչյանի անվան փոքր բեմի բացման արարողությամբ: Գյումրու թատրոնն արդեն ունի 70 հանդիսականի համար նախատեսված դահլիճ, որի բացումն ազդարարվեց մեծ դերասանի մասին պատմող տեսանյութով:

Ի դեպ, փոքր բեմ ունենալու գաղափարը տարիների պատմություն ունի, եւ թղթից գործի է վերածվել` 150-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում:

Դահլիճի բացմանը հաջորդեց «Թատրոնը` ժամանակի ափի մեջ» խորագրով թատրոնի ճեմասրահում բացված լուսանկարների եւ ներկայացումների մանրակերտերի ցուցահանդեսը, որն ըստ էության պատմեց 150-ամյա թատրոնի դիտարժան ներկայացումների մասին:

Թատրոնի անցած ուղու մասին պատմեց նաեւ «Դար ու կես եւ 60 րոպե» փաստավավերագրական ֆիլմը` արխիվային նյութերից, մասնագիտական գրականությունից, ժամանակի մամուլից, թատրոնի մարդկանց հուշերից ու անցած տարիների բեմական կյանքի պատառիկներից:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին