«ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՄԻԱՆԳԱՄԻՑ ԹՈՒՐՔԻ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾԵՆՔ, ՎԵՐՋԱՑՆԵՆՔ»

Արխիվ 12-16

«ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՄԻԱՆԳԱՄԻՑ ԹՈՒՐՔԻ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾԵՆՔ, ՎԵՐՋԱՑՆԵՆՔ»

 

Շրջանառվում են ակտիվ հրապարակային լուրեր, որ օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի 58-րդ բանակի հաշվին հայ-թուրքական սահմանին տեղակայել 7000 զինծառայող՝ համապատասխան ռազմական տեխնիկայով, այդ թվում՝ ամենաժամանակակից: Պաշտոնապես այս տեղեկատվությունը թեեւ դեռ կոնկրետ հաստատում չի ստացել, բայց նաեւ նկատենք, որ մասնավորապես՝ ՀՀ ՊՆ-ից հերքում եւս չի հնչել:

 

 

Այն, որ հայկական սահմանն այն միակ հատվածն է, որտեղ թուրքական եւ ռուսական բանակներն ուղղակիորեն դեմ առ դեմ են կանգնած, հայտնի փաստ է: Իսկ դա նշանակում է, որ այս լարվածության պարագայում բավական է մեկ կայծ, որ ամեն ինչ իրար խառնվի: Այս առումով՝ լրացուցիչ 7000-անոց ռուսական խմբավորման տեղակայումը ոչ միայն անհրաժեշտ միջոցառում է, այլ նույնիսկ կարող է եւ անբավարար լինել, նաեւ հաշվի առնելով, որ սահմանային թեկուզեւ ոչ մասշտաբային բախումը կարող է միանգամից պայթեցնել հայ-ադրբեջանական սահմանը եւս:
Ինչեւէ՝ որքանո՞վ է իրականությանը համապատասխանում այդ 7000-անոց խմբավորման մասին տեղեկատվությունը, եւ, առհասարակ, այս լարվածությունից ի՞նչ կարող ենք սպասել: Թեմայի շուրջ զրուցեցինք ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ ԱՌԱՔԵԼ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ հետ, ով մեզ հետ զրույցում նախ նկատեց.
- Մենք միշտ պետք է կանգնած լինենք Ռուսաստանի Դաշնության կողքին, ինչպես, որ ռուսն է միշտ մեզ աջակցել եւ սատարել, մեր բարեկամությունը դարերի պատմություն ունի: Հետո էլ՝ մենք երբեք չենք մոռանում, որ հայ ազգին կոտորողները թուրքերն են եղել, եւ եթե Ռուսաստանը որոշի Թուրքիայի հետ մտնի պատերազմական փուլ, մենք ինքնըստինքյան կլինենք պատերազմի մեջ: Մենք չենք կարող դավաճանել մեր դաշնակցին, նախ` քանի որ ՀԱՊԿ-ի անդամ ենք, հետո էլ` հայը դավաճան ընկեր լինել չի կարող: Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի, ցանկացած գործողության:
- Այսինքն՝ լայնամասշտաբ պատերազմի վտանգ այնուամենայնիվ տեսո՞ւմ եք:
- Հիմա այն իրավիճակն է ստեղծվել, որ ոչինչ կանխատեսել կամ բացառել հնարավոր չէ: Բայց եթե Ռուսաստանը մտավ պատերազմի մեջ, մի վայրկյան անգամ չկասկածեք, որ մենք էլ ենք հայտնվելու պատերազմական իրավիճակում: Իսկ պատերազմի մենք հաստատ պատրաստ ենք ցանկացած պահի, ցանկացած վայրում: Բա եթե մեր դաշնակից երկիրը մտավ լայանամասշտաբ պատերազմի մեջ, մենք հո չե՞նք մտնելու մի անկյուն ու կատվի պես նվնվանք. պիտի մենք էլ մտնենք պատերազմի մեջ, այլ ճանապարհ չկա:
Վերջապես՝ մեկնումեկը պե՞տք է դաստիարակի Թուրքիային, թե՞ չէ: Ինչ է եղել, թող դաստիարակողն էլ Ռուսաստանը լինի: Այնպես որ՝ ես կողմնակից եմ, որ Ռուսաստանն այդ կոշտ վերաբերմունքը պահի մինչեւ վերջ, եւ մենք միասնական ուժերով, վստահ եղեք, կկարողանանք ջախջախել թուրքերին: Ես կողմնակից եմ միասնականությանը:
- Պարոն Մովսիսյան, հնարավո՞ր է, որ ստեղծված լարվածությունը տեղափոխվի Լեռնային Ղարաբաղ:
- Մենք ոչ մի խնդիր չունենք: Եթե ճիշտ պահենք մեզ, որտեղ ուզում է լարվածությունը տեղափոխվի, մենք պատրաստ ենք ցանկացած պայմաններում հակահարված տալ թշնամուն: Ես Ձեզ ասել եմ, որ մենք միշտ էլ պատերազմի մեջ ենք, ու եթե պահը եկել` հասունացել է, մենք պատրաստ ենք: Թե չէ ո՞ւմ է պետք երկարատեւ պատերազմ. ավելի լավ է միանգամից թուրքի հարցերը լուծենք, վերջացնենք:

«ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ՓԱՄՓՈՒՇՏԸ ԿԿՌՎԵՄ»
-Օրերս հայտնի դարձավ, որ ՌԴ-ն հայ-թուրքական սահմանի վրա զորքեր է ավելացնելու...
- Ուրախ չե՞ք, որ նման որոշում կա: Ինչքան շատ ավելացնեն, էդքան մեր օգուտն է, ինչքան զենք ու տեխնիկա բերեն սահման, էդքան մեզ լավ: Լավ իմացեք, եթե ռուսը չլիներ, հիմա Թուրքիան մեզ երեւի հոշոտել էր: Մենք միշտ ամեն ինչի պատրաստ պետք է լինենք. կլինի Թուրքիա, կլինի Ադրբեջան, ով ուզում է լինի, մենք մեր պատմությունը կռվով պետք է պահենք: Էդպես է եղել առաջ ու էդպես կլինի հիմա: Հայը երբեք չի գնա թուրքի դեմ ծնկի գա: Թող թուրքը լավ իմանա՝ Հայաստանը միշտ պատրաստ է պայքարելու ու առաջ գնալու, կռվելու ենք մինչեւ վերջ: Պետք է ու պարտավոր ենք պայքարել, ուրիշ ձեւ չունենք: Առաջ, որ նստել լացել են, ու թուրքը եկել, կոտորել է, էդ լա՞վ էր: Անձամբ ես մինչեւ վերջին փամփուշտը կկռվեմ, թող մեռնեմ` ինչ է եղել, բայց թույլ չեմ տա թուրքը անի էն, ինչ արեց 1915 թվին: Ճիշտ է, ասում են՝ պատերազմում ոչ ոք չի հաղթում, բայց որ մենք առաջադիմություն կունենանք, հաստատ իմացեք:
Ամեն դեպքում սպասենք` ժամանակը ցույց կտա: Հիմա շտապել պետք չէ, քանի որ չենք իմանում Ռուսաստանի դիրքորոշումը: Բայց, որ ռուսը մտավ պատերազմի մեջ, մենք ինքնըստինքյան կլինենք պատերազմի դաշտում. դա հաստատ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին