ԶՈՐԱԿՈՉԻ ՀԱՐՑՈՒՄ ՍԻՐԻԱՀԱՅ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉՈՒՆԵՆ

Արխիվ 12-16

ԶՈՐԱԿՈՉԻ ՀԱՐՑՈՒՄ ՍԻՐԻԱՀԱՅ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉՈՒՆԵՆ

 

Սկսած 2015 թվականի նոյեմբերից մինչեւ 2016 թվականի հունվար ամիսները կանցկացվեն մինչեւ 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ 18 տարին լրացած տղաների պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը: Կզորակոչվեն նաեւ Հայաստանի այն քաղաքացիները, որոնց նախկինում տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչեւ 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Հենց ձմեռային զորակոչին էլ նվիրված էր «Իրավունքի» հերթական «Ուղիղ կապ»-ը, որի ընթացքում ՀՀ քաղաքացիների հարցերին պատասխանեց ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետի տեղակալ, գնդապետ ՍԱՍՈՒՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ:

 

 

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆՈՂ ԴԵՌ ՉԿԱ


- Ի՞նչ ասել է այլընտրանքային ծառայություն եւ, ընդհանրապես, կա՞ն այդպիսի ծառայություն անցնող զինվորներ (ՀԱՍՄԻԿ ՄՈՒՇԵՂՅԱՆ):
- Այս պահին այլընտրանքային ծառայության երկու տեսակ կա` զինվորական եւ աշխատանքային: Առ այսօր ունենք այլընտրանքային աշխատանքային ծառայողներ, բայց այլընտրանքային զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնող քաղաքացիներ դեռեւս չկան: Վերադառնալով հարցի առաջին մասին` նշեմ, որ այլընտրանքային ծառայությունն ընդհանրապես եւ աշխատանքային ծառայությունը մասնավորապես, կապված չէ զենք կրելու, օգտագործելու եւ զինվորական վերահսկողության տակ գտնվող կառույցում ծառայություն իրականացնելու հետ: Ներկայումս այլընտրանքային աշխատանքային ծառայությունն իրականացվում է Առողջապահության ու Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների համակարգում, ինչպես նաեւ համայնքներում` համայնքային ծառայության մեջ ներգրավվելով որպես որոշակի աշխատանքների կատարում. բանվոր-ծառայողի, սանիտարի եւ այլն (աշխատանքների ցանկը սահմանված է կառավարության համապատասխան որոշմամբ:
- Իսկ ինչպե՞ս է որոշվում, թե ով կարող է անցնել այլընտրանքային ծառայության:
- Քաղաքացու դիմումի համաձայն: Որոշակի պայմանն այն է, որ տվյալ քաղաքացու կրոնական համոզմունքներին հակասի զենք կրելը, պահելն ու օգտագործելը: Դրա համար ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը գլխավորում է Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալը: Այս հանձնաժողովը քննարկում է դիմումներն ու կայացնում որոշում: Ի տարբերություն զինվորական ծառայության` այլընտրանքային ծառայությունն ավելի երկար ժամկետներ է նախատեսում. այլընտրանքային աշխատանքային ծառայությունը 36 ամիս ժամկետով է իրականացվում, իսկ այլընտրանքային զինվորական ծառայությունը` 30 ամիս ժամկետով:


Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՕԳՏՎԵԼ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻՆ ՄՈՏ ԾԱՌԱՅԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ


- Ընտանիքի երկու անդամները 3-րդ կարգի հաշմանդամներ են, իսկ զորակոչիկը տան միակ երեխան է: Արդյոք տղան կարո՞ղ է ծառայությունն անցնել բնակավայրից ոչ ավել, քան 100 կմ հեռավորության վրա (ՍԱՄՎԵԼ ՍՏԵՓԱՆՅԱՆ):
- Օրենքը չի նախատեսում նման իրավունք, եւ տվյալ քաղաքացին բնականության վայրին մոտ ծառայելու արտոնություն չունի: Խնդիրը կարգավորվում է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասով, որտեղ սահմանվում է, թե քանի կիլոմետր հեռավորությունն է համարվում բնակության վայրին մոտ: Այսօրվա օրենսդրության համաձայն` դա մինչեւ 150 կմ է, եւ նաեւ համապատասխան արտոնություններ ունեցող զորակոչիկներն էլ ծառայության են նշանակվում վիճակահանությամբ. համապատասխան կարգավիճակ ունեցող անձանց միջեւ է վիճակահանությունն իրականացվում: Իսկ բնակության վայրին մոտ ծառայելու արտոնությունից կարող է օգտվել միայնակ 3-րդ խմբի կամ տարիքային կենսաթոշակառու ծնողի միակ երեխան, կամ որը չունի չափահաս քույր կամ եղբայր, ինչպես եւ այն զորակոչիկը, որը զինվորական ծառայության ընթացքում կամ պաշտպանության ժամանակ զոհված կամ մահացած քույր, եղբայր, հայր կամ մայր ունի, սակայն ընտանիքի միակ արու զավակը չէ: Իսկ եթե միակ արու զավակն է, ապա նրան տրվում է ծառայությունից ազատման իրավունք: Բնակության վայրին մոտ ծառայելու իրավունքից օգտվում են նաեւ երկկողմանի ծնողազուրկ զորակոչիկները:
- Իսկ եթե ծնողները 3-րդ կարգի հաշմանդամ են, բայց ո՛չ հայրը, ո՛չ մայրը չեն աշխատում, իսկ որդուն տանում են բանակ, ի՞նչ անի ընտանիքը (ԶՈՐԱԿՈՉԻԿԻ ՏԱՏԻԿ):
- Երրորդ խումբ հաշմանդամություն ունեցող ծնողների միակ զավակի համար որեւէ արտոնություն չի տալիս օրենքը: Բայց օրենքով հնարավորություն է տրված ՊՆ նախարարին` անհատական որոշում կայացնել ծառայության վայրը որոշելու հարցում` ելնելով տվյալ զորակոչիկի ընտանիքի սոցիալական, ընտանեկան վիճակից: Ուստի` այս դեպքում խորհուրդ կտամ նամակով դիմել նախարարին` ներկայացնելով ընտանիքի սոցիալական վիճակը:


ՍԻՐԻԱՀԱՅ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ


- Զորակոչի վերջին նորամուծություններից մեկը վիճականությունն է: Որքանո՞վ է այն արդարացնում իրեն, չէ՞ որ հակառակ պարագայում հույսեր կային, որ այն զորակոչիկը, որի ֆիզիկական տվյալները չեն բավարարում, կարող էր  համապատասխան ծառայության գնալ` համապատասխան վայրում (ՏԻԿԻՆ ԳՈՀԱՐ):
- Զորակոչային վիճակահանությունն այսօր իրեն լիովին արդարացրել է, եւ առաջին հերթին՝ արդարության սկզբունքը հաշվի առնելով: Ինչ վերաբերում է առողջական վիճակի հետ կապված որոշակի սահմանափակումներին, սա նույնպես կարգավորված է: Նրանց համար սահմանված է ծառայության ընթացքում սահմանափակումներ, ինչպես նաեւ վայրերը, որոնք հակացուցված են տվյալ դեպքում որոշակի առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկների համար: Այնպես որ, միանշանակ այս ամենը հաշվի է առնվում, այդ թվում` տվյալ օրվա վիճակահանությանը մասնակցելու հարցում:
- Այն սիրիահայերի համար, ովքեր ՀՀ քաղաքացի են դարձել, արդյոք գործո՞ւմ է որեւէ արտոնյալ պայման` ժամկետային զինվորական ծառայության անցնելու հարցում (ԱՐՓԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ):
- Ո՛չ, սիրիահայ ՀՀ քաղաքացիների համար լրացուցիչ արտոնություն չկա, որովհետեւ խնդիրը կարգավորվում է Սահմանադրությամբ, որն ասում է` ՀՀ քաղաքացիները հավասար են՝ անկախ ծագման կարգավիճակից: Սիրիահայերի համար օրենքով նախատեսված է արտոնություն առողջական, ուսումնական, ընտանեկան ուղղություններով, բայց ծառայության անցնելու հետ կապված այսօրվա դրությամբ չի նախատեսվում որեւէ արտոնություն:


ԵՐԲ ԶՈՐԱԿՈՉԻԿԸ ԿԱՐՈՂ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


- Եթե երիտասարդը պետք է մեկ ամսից զորակոչվի, եւ նրա մոտ նոր առաջ եկած առողջական խնդիրներ են նկատվում, ծնողն իրավունք ունի՞ լրացուցիչ բուժզննում պահանջելու` հետագա բարդություններից խուսափելու համար (ՇՈՒՇԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ):
- Հայտարարված զորակոչի մինչեւ վերջին օրն էլ զորակոչիկը փորձաքննության ենթակա է ցանկացած հիվանդության դեպքում, որն ի հայտ կգա, կամ որի մասին նա կբարձրաձայնի: Զինկոմիստարիատներում գործում են բժշկական հանձնաժողովներ, որոնք այդ պահին իրականացնում են փորձաքննությունը, նայում են անչափահաս տարիքից եղած բժշկական փաստաթղթերը, բժշկական պոլիկլինիկաներում տրվող գրքույկը: Նույնիսկ պատահել է, որ շատ զորակոչիկներ իրենց առողջական ինչ-որ մի խնդրի մասին իմացել են բուն զորակոչի շրջանակներում` բժշկական փորձաքննության արդյունքերի հիման վրա: Եվ եթե խորացված հետազոտության կարիք կա, ապա զորակոչիկին տեղական բժշկական հանձնաժողովն ուղարկվում է համապատասխան բժշկական մասնագիտացված հաստատություններ:
- Նորակոչիկների ծնողները առաջին հերթին մտավախություն ունեն, որ իրենց անփորձ որդին սահման է պահելու: Կբացառե՞ք այն, որ որեւէ նորակոչիկ ծառայություն անցնելուն պես՝ մեկ-երկու շաբաթվա ընթացքում չի դառնա հենց սահմանին ծառայություն իրականացնող զինվորը (ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ):
- Միանշանակ, որովհետեւ սա կանոնակարգված է օրենքով: Քանի դեռ զորակոչիկը զինվորական երդում չի տվել եւ չի անցել երիտասարդ մարտիկի պատրաստման ծրագիր, նրա կողմից չի կարող իրականացվել մարտական հերթապահություն: Երիտասարդ մարտիկի պատրաստության ծրագիրը մոտ 30-40 օր է տեւում, եւ այն անցնելուց հետո միայն զինծառայողները զինվորական երդում են ընդունում, նրանց կցվում է համապատասան զենք, նշանակվում են համապատասխան պաշտոնների: Կրկնում եմ` բացառվում է, որ մինչեւ երիտասարդ մարտիկի ծրագիրն անցնելը, որեւէ նորակոչիկ ներգրավվի մարտական հերթապահության:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին