«ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՐԳԸ 90-ԱԿԱՆՆԵՐԻՆ ՉՄԵՌԱՎ»

Արխիվ 12-16

«ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՐԳԸ 90-ԱԿԱՆՆԵՐԻՆ ՉՄԵՌԱՎ»

 

Դեկտեմբերի 7-ին կլրանա երկրաշարժի զոհերի 27-րդ տարելիցը, այդ օրերին շատերն իրենց գործունեությամբ կանդրադառնան հայության այս ցավոտ էջին: Հեղինակ-կատարող ՌՈՒԲԵՆ ՔԱՄԱԼՅԱՆՆ էլ երկար տարիներ կուտակած իր «լռությունը» կարտահայտի «Ճեղքվող լռություն» խորագրով մենահամերգով:

«Իրավունքի» հետ զրույցում Ռ. Քամալյանը խոսեց մենահամերգի մանրամասներից, նշեց. «Համերգը, ըստ էության, ոչ ուղիղ իմաստով, այլ համազգային ցավի կոնտեքստում, կապ ունի նաեւ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հետ, եւ սրա համար է, որ օրը հենց դեկտեմբերի 7-ն է ընտրված: Մենահամերգն իմ անհատական ստեղծագործությունների ներկայացումն է լինելու. ընդգրկված են այնպիսի երգեր, որոնցում կա ըմբոստություն, բողոք եւ անարդարության առջեւ չընկրկելու միտում: Չգիտեմ` ինչու եմ ընդգծում այս բնական վիճակը, չէ՞որ տարօրինակ կլիներ, եթե տրամագծորեն հակառակը լիներ հեղինակ-կատարողի հոգեվիճակը: Այո՛, բոլոր դեպքերում, հարմարվողական չլինելը` անկախ զբաղմունքից, տեսակ է, գուցե իդեալիստի մի տեսակ, որ իմ դեպքում դրսեւորվել է հեղինակային երգի մեջ»,- շեշտեց հեղինակ-կատարողն ու մանրամասնեց մենահամերգի ընտրված խորագիրը. «Ակումբային ձեւաչափով մենահամերգներ շատ եմ ունեցել: «Ճեղքվող լռություն» վերնագրված մենահամեգը համեմատաբար մեծ լսարանին խոսքս հղելու առաջին փորձն է: Խորագրի շուրջ բուռն քննարկումներ եղան. մի օր էլ պոետ ընկերներիցս մեկն առաջարկեց «Ճեղքվող լռություն» խորագիրը` այն բխեցնելով իմ երգերից մեկի տողերից` ձեւակերպման առումով որոշ փոփոխության ենթարկելով: Ընթացիկ քննարկումներն ու կարծիքներն էլ ապացուցեցին, որ նաեւ բովանդակային իմաստով է ճիշտ այս խորագիրը: Այսինքն` մինչ այս «պահված» լռությունը ե՛ւ տարածական, ե՛ւ խորքային ասելիք ունի, իսկ ասելիքի կուտակումը շարունակություն է ենթադրում: Այլապես, երբ ամեն ինչ փակում ես շրջանակի մեջ, մի տեսակ դառնում է ոչ մեկինը...»:

«ԿԳԱ ԺԱՄԱՆԱԿ` ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՐԳՆ ԷԼ ԿՈՒՆԵՆԱ ՄԵԾ ԼՍԱՐԱՆ»

Զրուցակիցն անդրադառնալով հեղինակային երգի նախկին եւ ներկա վիճակին` փաստեց. «Եթե 90-ականներին որեւէ մեկն ասեր, որ հեղինակային երգը կունենա մշտական 60 հոգանոց լսարան, միգուցե թերահավատ գտնվեի: Բայց հիմա սա փաստ է, որի հետ մենք` հեղինակ-կատարողներս, հաշվի ենք նստում` ասելիքի այս տեսակն ավելի խորքային դարձնելու եւ հանրայնացնելու իմաստով: Ուստի, արդարացված հույս կա, որ կգա ժամանակ` հեղինակային երգն էլ կունենա մեծ լսարան: Արձանագրենք, որ նախկինում մարդիկ հեղինակային երգերի կատարող գիտեին միայն Ռուբեն Հախվերդյանին: Շնորհիվ Վախթանգ Հարությունյանի, շատ հեղինակ-կատարողներ հնարավորություն ստացան ներկայնալ հանրությանը: Եվ շատ հարցերում մենք պարտական ենք նրան, որ հեղինակային երգը 90-ականներին չմեռավ` գոյատեւեց, ապրեց ու, փառք Աստծո, զարգացավ»:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՐԳԸ ԳՐՈՒՄ ԵՆ ՄՏԱԾՈՂ ՄԱՐԴԻԿ` ՄՏԱԾՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ

Ըստ Ռ. Քամալյանի` ընդունված խոսք կա` հեղինակային երգը գրում են մտածող մարդիկ` մտածող մարդկանց համար. «Հեղինակային երգով մեծ դահլիճներ լցնելը, այն էլ` մենահամերգով, բավականին դժվար է: Լրատվամիջոցներն էլ իրենց հերթին, ստվերային ուշադրություն են դարձնում հեղինակային երգին եւ իրենց հզոր զենքը չեն օգտագործում այն հանրայնացնելու համար` արդարանալով, թե ներկայացնում են պահանջարկը: Սակայն այս արդարացումը սխալ է. ոչ թե ժողովուրդը, այլ ունակ անհատներն ու արվեստագետները պետք է ճաշակ թելադրեն: Ինչեւէ: «Ես պարտությունից էլ չեմ խուսափում, եթե հետեւից նոր կոչ կա»,- սա իմ երգերից մեկի տողերն են: Հայրենասեր կոչվելու համար տիեզերական ինչ-որ բան պետք չէ անել, կարող ես պարզապես բարեխղճորեն կատարել առօրյա աշխատանքդ եւ լինել ոչ պակաս հայրենասեր, քան խրամատում կանգնած զինվորը: Բոլորս մեր տեղում բարեխղճորեն պետք է կատարենք այն, ինչին կոչված ենք: Այս ամենին անդրադառնում եմ նաեւ իմ երգերում: Հույս ունեմ, որ հանդիսատեսը համերգից հետո գոնե տասը րոպե մտածելու բան կունենա»:

Զրուցեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին