Չուզողներին հակառակ՝ Գ. Սահակյանն ու Ս. Նարիշկինը լավ բարեկամներ են

Արխիվ 12-16

Չուզողներին հակառակ՝ Գ. Սահակյանն ու Ս. Նարիշկինը լավ

բարեկամներ են

 


Վերջին օրերին լրատվական դաշտում ակտիվացել են էժան սենսացիաների հետեւից ընկնողները: Չունենալով այլ գաղափարներ՝ որոշ ԶԼՄ-ներ շահարկում են Սանկտ Պետերբուրգում  ՀԱՊԿ 8-րդ խորհրդարանական վեհաժողովի ընթացքում  ՌԴ պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հանդիպումը  ԱԺ  փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ՝ հանգելով Գալուստ Սահակյանի մոտակա պաշտոնանկության մասին դատարկ եզրակացությանը: Բնականաբար, այդ «պայծառատեսության» հեղինակները իրենց վրա որեւէ պատասխանատվություն չեն վերցնում այն չիրականանալու դեպքում այլեւս երբեք նյութ չգրելու առումով:

Սակայն իզուր, քանի որ  Գալուստ Սահակյանի իր պաշտոնում մնալը մինչեւ մյուս խորհրդարանական ընտրությունները , կարծես թե, կասկած չի առաջացնում, իսկ թե ինչ կլինի հետո՝ ցույց կտան 2017 թվ.-ի ընտրությունների արդյունքները:

Նշենք, որ ԱԺ հասարակայնության և լրատվության բաժնի պետ Արսեն Բաբայանն այսպես է մեկնաբանել հանդիպումը. «ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀԱՊԿ ԽՎ հայկական պատվիրակության ղեկավար էդուարդ Շարմազանովի հետ: ԱԺ նախագահի հանդիպում նախատեսված չի եղել, քանի որ օրակարգում քննարկման ենթակա հարցեր չեն եղել: Առավել ևս, որ ՀՀ ԱԺ նախագահն ու Սերգեյ Նարիշկինը վերջին ամիսներին մի քանի անգամ հանդիպել են: Հավելեմ, որ Սերգեյ Նարիշկինը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նախագահն է»։ Նույնիմաստ մեկնաբանությամբ հանդես է եկել Է. Շարմազանովը:

Իսկ Ս. Նարիշկինի եւ Վ. Մատվիենկոյի ջերմագույն ողջունումը ՀՀ ԱԺ Նախագահին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի ընթացքում շատ ցայտուն արտահայտեց նրանց՝ Գալուստ Սահակյանի հետ ունեցած ջերմ անձնական հարաբերություններն ի հակառակ չուզողներին:


Զ. Սարգսյան


 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին