‹‹ՈՉ››-Ի ԿՈՂՄՆԱԿԻՑ. ‹‹Ինչպես հանրահավաքներն են շոուի վերածում, այնպես էլ հանրաքվեն կվերածեն շոուի

Արխիվ 12-16

‹‹ՈՉ››-Ի ԿՈՂՄՆԱԿԻՑ. ‹‹Ինչպես հանրահավաքներն են


շոուի վերածում, այնպես էլ հանրաքվեն կվերածեն շոուի››


 

‹‹Որպես  ՀՀ քաղաքացի նոր սահմանադրության շատ կետերի հետ համաձայն չեմ: Սակայն պետք է նշեմ, որ վերջին ժամանակներս  և′ ‹‹Ոչ››-ի և′ ‹‹Այո››-ի  քարոզիչները ոչ մի լուրջ, կոնստրուկտիվ առաջարկներ չեն անում››: Անդրադառնալով դեկտեմբերի 1-ի ‹‹Ոչ››-ի հանրահավաքին, ասել է «Հանուն օրենքի» հասարակական շարժման համակարգող խմբի անդամ, քաղաքագետ Արման Ղուկասյանը իր ֆեյսբուքյան էջում:

‹‹Ոչ››-ական լինելով, նա տեսնում է, որ այդ ճակատը ներկայացնում են մարդիկ, որոնց նկատմամբ մարդիկ վստահություն չունեն. ‹‹Եթե այդ մարդիկ են ներկայացնում, ղեկավարում ‹‹ոչ››-ի ճակատը, ապա ‹‹այո››-ն հաստատ արդեն անցել է: Ինչպես հանրահավաքներն են նրանք շոուի վերածում, այնպես էլ հանրաքվեն կվերածեն անհաջող շոուի››:

Քաղաքագետի կարծիքով` հանրաքվեի ընթացքում  չի լինի այն ակտիվությունը, որին սպասում են շատերը, որովհետև այս օրերի ընթացքում քարոզարշավը, ինչպես նաև երեկվա հանրահավաքը շոուից ոչնչով չտարբերվեց:

‹‹Երեկ հանրահավաքի մասնակիցները ցանկանում էին ՀՀԿ գրասենյակի դիմաց ծաղկեպսակներ տեղադրել և դա անում էին այն մարդիկ, որնոք այդ ‹‹ծաղկեպսակների կրողները›› պետք է լինեն քաղաքական դաշտում: Մենք լավ հիշում ենք, թե ժամանակին նույն Րաֆֆի Հովհաննիսյանն ինչպես  մարդկանց մի քանի անգամ հանեց փողոց և չկարողացավ տարրական պայքարը տանել միչև վերջ, հասցնել իր տրամաբանական ավարտին: Այդ մարդիկ մարդկանց ամեն անգամ հանում են փողոց սեփական քաղաքական PR-ի համար, որպեսզի քաղաքական դիվիդենտներ շահեն, այնուհետև, մարդկանց հուսահատ անելով, ուղղարկում են տուն: Կարծում եմ` դա ժողովուրդը չի մոռացել››,- նկատեց Ա. Ղուկասյանը:

Ըստ նրա, կան մարդիկ, որոնք հույսները կորցրած ուղղակի գնում են այդ հանրահավաքներին, սակայն որևէ մեկը մեծ ակնկալիքներ չունի այդ ամենից:

‹‹Կարծում եմ` Հայաստանում նոր ուժի ձևավորման արգելքը ոչ թե իշխանությունն է դնում,  այլ` ‹‹ընդդիմությունը››: Ինքս ունեմ երիտասարդ, ակտիվ շատ ծանոթներ. Որոնք սկզբում ցանկություն ունեին փոխոց դուրս գալու և պայքարելու իրենց ոչ-ի համար, սակայն այս քաղաքական ցիրկից հետո, նրանք այժմ չեն ցանկանում իրենց անունները կապել վաղուց մոռացված քաղաքական գործիչների հետ››,- ավելացրեց նա:

Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին` քաղաքագետը նշեց, որ շատ կետերի հետ համաձայն չի և բնականաբար դեմ է քվեարկելու փարեփոխումներին. ‹‹Ես այո կասեի այն ժամանակ, երբ այդ  կետերը փոփոխման ենթարկվեին և  հստակեցվեին››, եզրափակեց Ա. Ղուկասյանը:

 


 

 

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին