ՀԴԿ ՂԵԿԱՎԱՐԸ` ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԻ ՄԱՍԻՆ.«ՊԵՏՔ Է ԴԱՏԱՊԱՐՏՎԵՆ, ՔԱՆԻ ՈՐ ԸՆՏՐՎԱԾ ՁԵՎԸ ՃԻՇՏ ՉԷ»

Արխիվ 12-16

ՀԴԿ ՂԵԿԱՎԱՐԸ` ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԻ ՄԱՍԻՆ.«ՊԵՏՔ Է

ԴԱՏԱՊԱՐՏՎԵՆ, ՔԱՆԻ ՈՐ ԸՆՏՐՎԱԾ ՁԵՎԸ ՃԻՇՏ ՉԷ»

 

ԱԱԾ-ի վնասազերծած հանցավոր խմբի հետ կապ ունեցող եւս երկու անձի են ձերբակալել: Այս պահի դրությամբ ձերբակալվածներից թիվը 23 է: Ֆեյսբուքյան օգտատերերը հիմնականում  երկու վարկած են առաջ քաշում: Առաջին` խումբը արտաքին աշխարհի պատվերն է  կատարել, երկրորդ` պատվեր եղել է ներսից: Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ  Սարգսյանից  «Իրավունք»-ը պարզեց` ի՞նչ գնահատական կտա կատարվածին: «Այդ ճանապարհը, որը որդեգրել էր այդ խումբը, անընդունելի է: Սակայն ինձ հետաքրքրում է պատճառը` միասին հավաքել են, այդչափ զենք են կուտակել: Մինչեւ դա չիմանանք` չեմ կարող նրանց գործողությունները որակել»,- ասաց  ՀԴԿ ղեկավարը:

Հանրության մի հատվածը հանցավոր խմբին համարում է ահաբեկիչ: «Եթե նրանք զենքով գործողություններ անեին, կլինեին ահաբեկիչ»,- պատասխանեց  պրն Սարգսյանը:

Հանրության շրջանում, ըստ քաղաքական գործչի,ցավոք սրտի, այնքան մեծ է դժգոհությունը` սոցիալական խնդիրները չեն լուծվում, արտագաղթն ավելանում է, մարդիկ դիմում են ծայրահեղ քայլերի: «Ես  երրորդ վարկածն եմ առաջ քաշում` մարդիկ հավաքվել էին` արտահայտելու իրենց դժգոհությունը իշխանության դեմ: Այո, պետք է դատապարտվեն նրանք, քանի որ ընտրված ձեւը ճիշտ չէ: Լավ, նրանց էլ ձերբակալեցին, հետո՞: Բա պատճառները  չիմանա՞նք, որ  լուծենք»,- եզրափակեց  Դեմկուսի ղեկավարը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին