ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՐԴԻՆՅԱՆ. ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՈՒԺ Է

Արխիվ 12-16

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՐԴԻՆՅԱՆ. ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՈՒԺ Է

 

 

«Իրավունքի» զրուցակիցը մարմնամարզիկ Հարություն Մերդինյանն է, ով  Ռիո-2016-ի օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել Գլազգոյում կայացած մարմնամարզության աշխարհի վարկանիշային առաջնությանում: Հարություն Մերդինյանը 2015 թվականին նժույգի վրա վարժություններում դարձել է նաեւ աշխարհի գավաթակիր, աշխարհի առաջնության բրոնզե, ինչպես նաեւ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

-5 տարեկանում արդեն իսկ ձեր ուղին սպորտում ընտրվել է, կկիսվե՞ք մանկական հիշողություններով, ի՞նչ էր Ձեզ համար սպորտը երբ նոր էիք մտնում մարզադահլիճ:

-Փոքր ժամանակ, երբ հայրս ինձ տարավ մարմնամարզության դահլիճ, սկզբում շատ դժվար էր ու չէի ուզում մարզվել: Դե շպագատներ, վարժություններ ոչ մի երեխա էլ չի ցանկանա, որ իրեն ցավ պատճառեն կամ չարչարեն, երեխաներն այդ ժամանակ ուզում են միայն  խաղալ: Ժամանակի ընթացքում քիչ-քիչ հարմարվեցի ու աստիճանաբար հասկացա, որ դա իմ մարզաձեւն է ու սկսեցի սիրել: Այն ժամանակի հետ դարձավ հոբբի, հետո էլ կենսակերպ:

-«Մեծանաս ի՞նչ ես դառնալու» հայտնի հարցին ի՞նչ եք պատասխանել:

-Չեմ կարողանում հիշել թե ինչ եմ պատասխանել...Մանկուց, երբ մրցումների ժամանակ ինչ-որ մի բան չէր ստացվում, ինձ մոտ գիտակցում կար, որ պետք է մարզվեմ եւ հասնեմ հաջողության: Դեռ այն ժամանակ, նպատակ է եղել լավ մարզիկ դառնալու, անելու այն ինչ կարող եմ...


ՆԱԽԿԻՆՈՒՄ ԱՎԵԼԻ ԴԺՎԱՐ ԷՐ, ԱՎԵԼԻ ԱՆՓՈՐՁ ԷԻՆՔ...


-15 տարեկանում համալրել եք Հայաստանի հավքականի կազմը ու երկար ճանապարհ եք անցել...Ձեր անցած ուղու մասին…

-Դժվար է եղել միջոցների առումով, մարզադպրոցում գույքը հին էր, հետո փոխեցին աստիճանաբար վիճակը բարելավեց, առաջընթաց եղավ: Իհարկե եթե լինեին պայմաններ ավելի արագ կստավցեր այդ առաջընթացը, նաեւ պարապմունքները ավելի հեշտ կլինեին: Չեմ բողոքում, բայց քանի այս պայմաններն են մի փոքր դժվար է...Մեծահասակների հավաքական մտնելն էր դժվար, դրանից հետո, երբ մասկացում էինք Եվրոպայի, աշխարհի առաջնություններին պետք է կատարեինք վարժությունը ցուցադրելով մեր հնարավորություններից ավելին, որպեսզի գնահատվեինք: Աչքի ընկնելու համար պետք էր վարժությունը երկու անգամ ավելի լավ անեինք: Հիմա, բարեբախտաբար այդ շրջանն անցել է եւ ինձ նշանակում են այն ճիշտ գնահատակնները, որոնց այդ պահին արժանի եմ: Բացի այդ, նախկինում ավելի բարդ էր, քանի որ ավելի անփորձ էինք, հիմա կարողանում ենք մարզիչներիս հետ ամեն բան ճիշտ գնահատել ու մշակել, վարժությունները ճիշտ կատարելու համար:

- Սպորտում եւ հատկապես այս մարզաձեւում, ո՞վ է եղել Ձեզ համնար օրինակ:

-Կոնկրետ անուն չեմ կարող ասել, բայց մեզ իր ներկայությամբ ու խորհուրդներով մշտապես ոգեւորում եւ ոգեշնչում է Ալբերտ Ազարյանը, ով մեր պարապմունքներին ներկա է գտնվում, մարզվում մեզ հետ եւ ուղղում մեր սխալները: Ալբերտ Ազարյանի շունչն ու ներկայությունը արդեն իսկ ուժ է:

-Եթե չընտրեիք սպորտը, ապա ո՞ր բնագավառում ձեզ կտեսնեինք:

-Չեմ կարող ասել, որովհետեւ չեմ պատկերացնում ինձ ո՛չ ուրիշ բնագավառում, ո՛չ էլ ուրիշ մարզաձեում:

- Իսկ այլ մարզաձեւերին հետեւո՞ւմ եք:

-Հետեւում եմ, շատ եմ սիրում ըմբշամարտ, բռնցքամարտ եւ մեծ թենիս:


ՄԱՐԶԻՉՆԵՐԻՍ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԵՄ ԾՆՈՂՆԵՐԻՍ ՊԵՍ


-Ո՞ւմ խոսքն է առավել կարեւոր եւ որոշիչ Ձեզ համար սպորտում եւ կյանքում:

-Մարզիչներիս, նրանք ցանկացած հարցում կողքիս են կյանքում էլ, սպորտում էլ: Միշտ խորհրդակցում եմ իրենց հետ, վերաբերվում եմ նրանց ծնողներիս պես: Ծնողներիս խորհուրդներն էլ կյանքին, առօրյա հարցերին են վերաբերում, քանի որ նրանք սպորտի հետ կապ չունեն...

-Հավանաբար հետեւում եք տարբեր երկրների մարմամարզիկների ելույթներին, ո՞ր երկրի մարզիկներին կառանձնացնեք:

-Մրցակցությունը շատ քիչ է մարմնամարզությունում, բոլորն իրենց արդյունքերով իրար շատ մոտ են, հավասար են: Կառանձնացնեմ Ճապոնիայի հավքականին, որովհետեւ շատ լուրջ ու շատ ուժեղ մարմնամարզիկներ են, հատկապես նրանց բազմամարտիկը, ով շատ լուրջ արդյունք է ցուցադրում վեց տարի անընդմեջ աշխարհի չեմպիոն դառնալով:

 

 

Օլիմպիական տարվա, աշխարհի վարկանիշային առաջնության եւ այլ թեմաների մասին Հարություն Մերդինյանի հետ զրույցը կարդացեք տպագիր «Իրավունքի» վաղվա համարում:


ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին