ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԼԱՎ ՀԱՍԿԱՆՈՒՄ Է ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ, ՈՐԸ ԿԱ ԱՅՍ ՇԱՐԺՄԱՆ ՄԵՋ»

Արխիվ 12-16

ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԼԱՎ

ՀԱՍԿԱՆՈՒՄ Է ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ, ՈՐԸ ԿԱ ԱՅՍ

ՇԱՐԺՄԱՆ ՄԵՋ»


 

ՀՀԿ պատգամավոր, Հայաստանի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանից «Իրավունք»-ը պարզեց` «Նոր Հայաստան» ճակատի հանրահավաքները ինչ հանգրվանի կհասնեն: Ակնհայտ է, որ «Նոր Հայաստան»-ը վճռական է տրամադրված իշխանափոխություն կատարելու հարցում: Դեկտեմբերի մեկին  մեկնարկած հանրահավաքը  բացառապես կապ չուներ սահմանադրական բարեփոխումների հետ:

«Տպավորությունն այնպիսին էր, որ սահմանադրական  բարեփոխումների հանրաքվեն առիթ էր նրանց համար: Ես  չգիտեմ` ինչքան է մարդկանց թվաքանակը, բայց եթե ամբողջ հրապարակը լեփ-լեցուն լիներ  հեղաշրջման կոչեր հնչեցնելու ու հեղաշրջում անելու համար այդ մարդկանց քանակը բավարար չէ, որ ասեն` խոսում ենք ժողովրդի անունից»,- ասաց պրն Հարությունյանը:

ՀՀԿ պատգամավորի համար անհասկանալի էր նաեւ «մահ ռեժիմին» կարգախոսը, որն ամենեւին էլ խաղաղ ցույցի կոչ չէ:

- Բայց կային այլ կարգախոսներ եւս`օրինակ, «ազգը կամ տականքը» :

- Չեմ ուզում մեկնաբանել: Այս շարժումը նպատակ ունի, հանրային կյանքը քաոսի վերածելով, հասնել իշխանության: Ավելին` իմ տպավորությամբ (իրենք էլ կարծես դա չեն հերքում), որ պատրաստ են մարտի մեկի գնով  իշխանություն վերցնել, որը հեռանկար չի խոստանում ոչ մի ժողովրդի համար: Եթե այնտեղ կանգնածներին իշխանութունը սկուտեղ վրա մատոուցես, նա չի իմանալու` ինչ անել իշխանության հետ: Սրանք նաեւ այն մարդիկ են, որոնք ապրիլի 24-ը ցանկանում էին վերածել քաոսի: Կամ ինչ երաշխիք, որ այս շարժումը թափ հավաքելուց հետո Արցախ չի մտնի: Կարծում եմ` նպատակը ոչ թե իշխանություն վերցնել է, այլ  մեր երկրում անկառավարելի իրավիճակ ստեղծելը: Իսկ դա ո՞ւմ է  ձեռնտու: Հարցրեք ցանկացած քաղաքացու, ով գուցե  արդարացիորեն դժգոհ է այս վիճակից` կցանկանա՞ք այդ ճանապարհով  իշխանափոխություն լինի, կամ մարտի մեկ: Կասեն` ոչ: Պատահական չէ, որ օրինակ, ՀԱԿ-ը, եւս այդ քաղաքական ուժի կողքին չէ:

- ՀԱԿ վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանը մասնակցում էր  դեկտեմբերի մեկի հանրահավաքին...

- Դե Վլադիմիր Կարապետյանը մասնակցում էր այնքանով, որքանով, այսինքն` եթե ձեզ  հաջողվի իշխանափոխություն, մենք էլ ձեզ հետ: Բայց Տեր-Պետոսյանը լավ հասկանում է  այն սպառնալիքը, արկածախնդրությունը, որը կա այս շարժման մեջ:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին