ԵՐԲ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ Է ՀԻԱՍԹԱԱՓՈՒԹՅԱՆ…

Արխիվ 12-16

ԵՐԲ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ Է  ՀԻԱՍԹԱԱՓՈՒԹՅԱՆ…


 

Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցավ   սահմանադրական բարեփոխումների դեմ  «Ոչ»-ի ճակատի` ՀԱԿ-ի ու «Չեք անցկացնի» քաղաքացիական  նախաձեռնությունը  հանրահավաքը: Ինչպես եւ սպասելի էր Լեվոն Տեր-Պետրոսյանը ներկա չէր եւ ըստ տարածված խոսակցությունների նա ասել է, եթե շատ մարդ չհավաքվի նա ներկա չի գտնվի: Ելույթ ունեցան  ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, խմբակցության  ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Չեք անցկացնի» նախաձեռնության ղեկավար Արշակ Մուսախանյանը: «Ոչ»-ի ճակատի մասնակիցների ելույթների բովանդակությունը մեկն է` տապալել սահմանադրական բարեփոխումները, որոնք իշխանությանը համար վերարտադրվելու լավ միջոց են: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր խոսքում խոսելով սահմանադրությունը բարեփոխելու մասին, ասաց, ոչ թե սահմանադրությունը պետք է փոխել, այլ պատժել սահմանադրությունը կեղծողին:

Այո, պրն Մանուկյան, դուք, իհարկե, իրավացի եք: Բայց ՀՀՇ-ի  ղեկավարման տարիներին ընդդիմադիր գործիչների պնդմամբ 1995 թ-ի սահմանադրությունը կեղծիքով է ընդունվել: Հետեւաբար, միգուցե պատժելու գործընթացը ՀՀՇ-ի՞ց սկսվի:

Մյուս խրոխտ հայտարարությունը, որը հնչեց Մանուկյանի շուրթերից, հետեւյալն է`  մենք նման շանս այլեւս չենք ունենա իշխանությունը տապալելու համար: Մինչդեռ  2008-ին ՀԱԿ-ն ավելի շատ հետեւորդներ ուներ իշխանափոխություն անելու համար, սակայն արդյունքը եղավ մարտի մեկ:

ՀԱԿ  գործչի մյուս պոպուլիստական հորդորը քաղաքացիներին, ըստ էության մանեւրելու կոչ էր` «ասեք այո, բայց գնացեք քվեարկեք ոչ»: Ստացվում է սուտ խոսե՞լ եք սովորեցնում ձեր ընտրողներին:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթը եւս պաթետիզմով էր լեցուն, բայց մի հետաքրքրիր նյուանս նկատեցինք: ՀԱԿ-ը, եւ քաղաքական այլ ընդդիմադիր ուժեր հետագայում հանրության քննադատություններից խուսափելու համար ասում են. «Ոչ ոք չի երաշխավորում հաղթանակ, բայց նա ով չի պայքարում, արդեն պարտված է»:

Ինչ վերաբերում է «Ոչ»-ի ճակատի այն պնդումներին, թե իշխանությունը ցանկանում է   վերարտադրվել, խորհուրդ կտայինք ընթերցել Դավիթ Հարությունյանի այսօրվա  հարցազրույցը. «Գործող սահմանադրության դեպքում Սերժ Սարգսյանը հանգիստ կարող է զբաղեցնել վարչապետի պաշտոնը եւ իր ձեռքում կենտրոնացնել գործադիր իշխանության բոլոր լծակները»: Հետեւաբար, հարց «չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությանը, եթե  դեկտեմբերի վեցին հաղթի ոչ»-ը ի՞նչ փոփոխություններ կլինեն Հայաստանում, որի մասին խոսեց պրն «Չենք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մուսախանյանը:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին