ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. «ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ` 2017-ԻՆ ԼԻՆԻ ԿՈԱԼԻՑԻԱ»

Արխիվ 12-16

ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. «ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ` 2017-ԻՆ

ԼԻՆԻ ԿՈԱԼԻՑԻԱ»

 

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին, ասաց, որ աստված մի արասցե, եթե «ոչ»-ը հաղթի, կշարունակվի այս իրավիճակը: «Հաջորդ ընտրություններին քաղաքական մեծամասնությունը դարձյալ խորհրդարանում մեծամասնություն կլինի: Երեք նախագահների ժամանակ էլ  կուտակվել են խնդիրներ, սակայն խնդիրները չեն լուծվել»,-ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

Արմեն Ռուստամյանի խոսքով` «այո»-ն դուռ է բացում իրական փոփոխությունների համար: «Մենք կոչ ենք անում մեր հանրությանը գնալ կողմ քվեարկել սահմանադրական բարեփոխումներին»,- ասաց դաշնակցական գործիչը:

«Իրավունք»-ի հարցին` խոսակցություններ կան, որ ՀՅԴ-ի եւ իշխանության հետագա հարաբերությունները` մասնավորապես կոալիցիա մտնելը, պայմանավորված են լինելու  հանրաքվեի արդյունքներով, ՀՅԴ խմբակցության ղեկավարը հերքեց այդ լուրերը` ասելով, որ յոթ կետերի ընդունմամբ է դա պայմանավորված:

Պատգամավորը, սակայն, չբացառեց` նոր սահմանադրության ընդունվելու դեպքում 2017 թ-ին կլինի կոալիցիոն ղեկավարում:

Մեր հարցին` որ ուժերն  են լինելու կոալիցիայի մեջ, Ռուստամյանը դժվարացավ ասել` իրավիճակից կախված կլինի:

«Իրավունք»-ի մեկ այլ հարցին` ՀՅԴ-ն իշխանության հետ հանրությանը «այո» քարոզելով` տպավորությունն այնպիսինն է, որ ՀՅԴ-ի վարկանիշը տուժել է: Մասնավորապես  ռեալիթի շոուի ժամանակ քաղաքացիներից մեկը Արծվիկ Մինասյանին ասել էր` բա 120 տարի առաջվա ՀՅԴ-ն այսօրվա «տյունինգ» արած ՀՅԴ-ն է:  Քաղաքական գործչի խոսքով` դաշնակցությունը, եթե տասը մատներն էլ մոմ անի, միեւնույն է, ոչինչ չի փոխվի: «Մարդիկ կան, որ ասում են` ՀՅԴ-ն 125 տարի առաջ մի բան չէր, հիմա էլ մի բան չէ: Հակադաշնակցական այդ  տրամադրությունները ձեւավորվել են  ԽՍՀՄ-ի տարիներին եւ որոշ մարդիկ այդ տրամադրություններն ունեն: Ես  չեմ համեմատվում դաշնակցական գործիչ Արամ Մանուկյանի հետ, ես շատ-շատ հարցերում զիջում եմ նրան, բայց ուրախ եմ` նրա հետնորդ եմ»,- եզրափակեց  ՀՅԴ խմբակցության ղեկավարը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին