«ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԻ 38 ՏՈԿՈՍԸ ԴԵՌ ՉԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ»

Արխիվ 12-16

«ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԻ 38 ՏՈԿՈՍԸ ԴԵՌ ՉԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ»

 

Թե ընտրազանգվածի ինչ տոկոս են կազմում սահմանադրական հանրաքվեին «այո» կամ «ոչ» ասողները ու որքանով են իրազեկված սահմանադրական բարեփոխումներից, արդեն իսկ հայտնի է: «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում հաղորդեց սոցհարցման նախնական տվյալները` նախեւառաջ նշելով, որ երեք մարզում «այո»-ի կողմնակիցներն են շատ, երեք մարզում` «ոչ»-ի, իսկ երեք մարզում «այո»-ի եւ «ոչ»-ի կողմնակիցները հավասար են.

 

–Ընտրողների 7 տոկոսն ընդհանրապես չգիտի` ինչի մասին է խոսքը, իսկ 80 տոկոսը պատկերացնում է: Հանրապետության մասշտաբով, ընդհանուր առմամբ, ընտրողների միայն 70 տոկոսն է, որը հետաքրքվում է ընտրություններով: Այն մարզերը, որտեղ կա արդյունաբերություն, եւ մարդիկ աշխատավարձ են ստանում, ունեն փոքր ու միջին բիզնես (Սյունիք, Վայոց ձոր, Կոտայք), բավականին բարեհամբույր են տրամադրված ընտրություններին: Իսկ հակառակ պատկերն է Գեղարքունիքում, Արմավիրում ու ամենալարվածը` Շիրակում:
– Իսկ ունե՞ք տվյալներ, թե ընդհանուր առմամբ ի՞նչ թիվ են կազմում «այո»-ներն ու «ոչ»-երը:
– Ընդհանուր չենք կարող ասել, որովհետեւ չկողմնորոշվածների քանակը բավական մեծ է: Ընտրազանգվածի 38 տոկոսը դեռ չի կողմնորոշվել, եւ 48 տոկոսն է, որ հստակ գիտի` «այո» է քվեարկելու կամ «ոչ»: Իսկ 14 տոկոսը չի մասնակցելու ընտրություններին: Ամեն դեպքում, քանի որ 865 փոքր համայնք ունենք, եւ նրանք ընտրողների 1/3-ն են ընդգրկում, այնտեղ քարոզարշավի հետ կապված, հարցերը հեշտ են լուծվում եւ այդ ձայների հաշվին կարող են չեզոքանալ խոշոր մի քանի քաղաքների ձայները, որտեղ գերակշռում են «ոչ» ասողները, ու արդյունքում ընդունվի նոր սահմանադրությունը:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին