Զարմացած

Արխիվ 12-16

 

Ինչքան մոտենում է հանրաքվեի օրը, այնքան ավելի են եռում ընդդիմամոլների կրքերը: Ճիշտն ասած, երբ օրեր առաջ իր հոդվածում Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ թասիբն ու պատվախնդրությունը հռչակեց կեղծ կատեգորիա, զարմացանք, թե ծերուկի ինչին էր դա պետք: Սակայն լսելով երեկվա հանրահավաքային ելույթները` ամեն ինչ ընկավ իր տեղը: Այսպես, ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ հարթակից կոչ հնչեցրեց. «Ասեք, որ «այո» եք քվեարկում, սակայն հետո գնացեք «ոչ» քվեարկեք»: Դե ինչ, եթե մեծն առաջնորդը թասիբը կեղծ կատեգորիա է համարում, ապա բնական է, որ նրա թիմակիցն էլ սկսի հրապարակավ ընտրողներին ստախոսության դասեր տալ:


Մեզ անզարմանք չթողեց եւ որձ կովերի հմուտ մասնագետ, նախկին վարչապետ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ` հայտարարելով. «Ցույց տվեք մի երկիր, որն այսպիսի Սահմանադրություն ունի: Ս. Սարգսյանն ասում է, թե Վենետիկի հանձնաժողովից մարդ եմ բերում: Ես չգիտեմ, թե այդ մարդկանց հետ ինչպես են խոսում, մենք էլ այդ կառույցի հետ թղթակցություն ունենք, եւ ամենեւին այդպես չէ: Վենետիկի հանձնաժողովից դեռ ոչ ոք ինձ չի գրել, որ կողմ է կայուն մեծամասնության երկրորդ փուլին, որը ոչնչացնում է ընտրությունները: Ես էլ կարող եմ ասել, թե Եվրախորհրդարանի պատգամավոր տիկին Հոֆմանն այլ բան է մտածում: Հետո՞: Մենք կարծես թե տղա ենք բերում հասարակության վրա: Ու մենք չտեսանք նրանց, թող հանդիպեցնեին ընդդիմությանն այդ ներկայացուցիչների հետ»: Ու ով էլ խոսում է «տղա բերելու» մասին, ախր,  ՀՀՇ-ականները եւ այլ «նարնջագույնները» վաղուցվանից գեշ խասյաթ ունեն տարբեր միջազգային ատյաններում գործ տալ սեփական (իրո՞ք սեփական) երկիր Հայաստանի վրա ու երկրի վրա «տղա բերել»: Համ էլ, ինչո՞ւ Է Բագրատյանը փնտրում այդպիսի Սահմանադրություն ունեցող այլ երկիր, մի՞թե պարտադիր պետք է ինչ-որ մեկից արտագրած լինեինք: Նույն հաջողությամբ նա կարող էր ասել` ցույց տվեք մի երկիր, որ այդպիսի էպոս ունի:
Րաֆֆի Հովհաննիսյանի ծաղկեփնջային էպոպեան բազում կատակների եւ ծաղրական մեկնաբանությունների է արժանացել: Մասնավորապես, համացանցում պտտվում է Կարաբալայի արձանի պատկերը` Րաֆֆիի դեմքով, բայց կարծում ենք, որ Րաֆֆիի գործունեության գնահատականը շատ ճշգրիտ տվել է ՀՀԿ խմբակցության անդամ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ. «Պարոն Րաֆֆի Հովհաննիսյանը մի գործիչ է, որ ֆանտաստիկ արագությամբ մսխեց այն քաղաքական կապիտալը, որը ժողովուրդը տվել էր իրեն նախագահական ընտրություններում: Նա մի գործիչ է, որ քանդուքարափ արեց այն կուսակցությունը, որը ձեռք էր բերել այդ հաջողությունը եւ իր լիդերին պարգեւել այդքան ձայներ: Եվ կարծում եմ` այս պարագայում ինքն այդ ծաղիկները դնելու ավելի հարմար տեղ պիտի գտներ»: Բայց պարոն Մինասյանը զարմանալիորեն դաժան է` ախր, Րաֆֆին ինչպե՞ս պետք է կարողանա սեփական ձեռքով ծաղիկ դնել սեփական քաղաքական գերեզմանոցի վրա:  
Մինչ ոստիկաններն ու հեղափոխականները իրար սթափության կոչ են անում, տեղեկատվական անվտանգության փորձագետ ԿԱՐԵՆ ՎՐԹԱՆԵՍՅԱՆԸ զարմանալիորեն ի ցույց է հանում, որ մարդիկ «Ֆեյսբուքում» ամեն ինչ զետեղելով, առավել քան անսթափ են վարվում. «Շատ քչերն են գիտակցում, որ անձնական տվյալների անմատչելի լինելը բավական կարեւոր է: Օրինակ, սոցիալական ցանցի միջոցով շատ կարեւոր տեղեկություններ են հրապարակում օգտատերերը, որը, ըստ նրանց, որեւէ կերպ չի կարող հետաքրքրել օտար մարդկանց, առավել եւս` իրենց վնասելու համար գործադրվել: Շատերը, օրինակ, հանգստանալու մեկնելիս իրենց պարտքն են համարում ի լուր սոցիալական ցանցի` հանրության տեղեկացնել այդ մասին` անգամ նշելով, թե որքան ժամանակ են բացակայելու տնից: Մինչդեռ այդ տեղեկությունը իմանալով` բնակարաններ ու տներ թալանող գողերը կարող են օգտվել առիթից ու անսպասելի այցելություն կատարել տվյալ օգտատիրոջ տուն: Նշվում են նաեւ այնպիսի անձնական տվյալներ` ծննդյան տարեթիվ, վայր եւ այլն, որոնց միջոցով կարելի է այդ մարդկանց անունից ինչ-որ գործարքներ կատարել: Անգամ լինում է, որ մարդիկ անձնագրի պատճենն են տեղադրում, եւ որեւէ երաշխիք չկա, որ ինչ-որ մեկը բանկի որեւէ աշխատակցի հետ հանցավոր հանաձայնության գալով` միամիտ օգտատիրոջ անունով վարկ չի ձեւակերպի»: Դե ինչ, հարգելի հայեր, «Ֆեյսբուքում» մի բան զետեղելուց առաջ սթափ կշռադատեք, իսկ երբ ոգելից օգտագործած եք` առհասարակ ոչինչ մի զետեղեք, ստեղնաշարի տեղը մոռացեք մինչեւ հաջորդ առավոտ:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին