ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ԵՐՐՈՐԴ ՍԵՐՆԴԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ԵՐՐՈՐԴ ՍԵՐՆԴԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

 

ՀՀ կառավարության հերթական նիստում քննարկվել են մի շարք հարցեր, ընդունվել կարեւոր որոշումներ: Նախքան նիստի օրակագային հարցրերին անցնելը` վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Օրերս նորաստեղծ Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն արձագանքեց Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի վերջին նիստի արդյունքներով ձեւավորված աշխատանքային խմբի մշակած մոտեցմանը, որն առաջարկում էր մասնավոր-պետություն համագործակցության հիման վրա, Ճարտարագիտական համալսարանի ներքո նոր` երրորդ սերնդի տեխնոլոգիական համալսարանի ստեղծում: Կարծում եմ` սա հեռանկարային մոտեցում է եւ արժանի է մանրամասն ուսումնասիրության: Պարոն Գաբրիելյանին հանձնարարում եմ` բոլոր շահագրգիռ գերատեսչությունների եւ ՏՀՏ-ի գործատուների միության հետ` միջազգային փորձագետների ներգրավմամբ քննարկել այս գաղափարը եւ ներկայացնել առաջարկություններ: Կարծում եմ` նոր որակի համալսարանի ստեղծման գաղափարը ազգային ծրագրերի ներուժ ունի, եւ հարկ է այս հնարավորությունը պատշաճ կերպով օգտագործել»:

 

 

Օտարերկրյա ներդրումների աճ է գրանցվել

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը կառավարության երեկվա նիստում հայտնել է, որ ՀՀ ազգային վիճակագրության ծառայության տվյալների համաձայն ՀՀ-ում օտարերկրյա ներդրումների աճ է գրանցվել, ընդ որում` արդեն բոլոր ուղղություններով: Նախարարը ներկայացրել է նաեւ որոշ մանրամասներ Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված: «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերությունը համաձայնության է եկել ֆինանսական խմբերի հետ ծրագրի մեկնարկի, ֆինանսական եւ ներդրումների շուրջ. իրականացվելու է 325 մլն դոլարի ներդրում: Նախարարի խոսքով` դրան գումարներ են ավելացնելու նաեւ Միջազգային ֆինանսական կորպորացիան եւ Եվրոպական զարգացման ու վերակառուցման բանկը: Ներդրումները մոտավորապես կազմելու են 460-480 մլն դոլար, որի արդյունքում մենք տարեկան մինիմում կունենանք Հայաստանում արտադրված 12-14 տոննա ոսկի: Սրա արդյունքում արդեն արդյունաբերական իմաստով արդյունավետ կդառնա նա եւ ոսկու ձուլակտորների արտադրության կազմակերպումը Հայաստանում:

Կարկտահարությունից տուժած համայնքներին կցուցաբերվի պետական աջակցություն

Կառավարությունը հաստատեց Արմավիրի մարզում այս տարվա օգոստոսի 22-ի եւ հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած ուժեղ կարկտահարության հետեւանքով մարզի Քարակերտ, Մյասնիկյան, Կողբավան, Բաղրամյան, Բագարան, Շենիկ, Դալարիկ, Մրգաշատ, Մարգարա, Վարդանաշեն, Երասխահուն եւ Ակնաշեն համայնքներում գործող գյուղացիական տնտեսություններին պատճառված վնասները փոխհատուցելու որոշումը` 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից կհատկացվի 97 միլիոն դրամ: 8892.5 հազ. դրամ կհատկացվի հողի հարկի 2015 թվականի համար հաշվարկված` վճարման ենթակա գումարներն համայնքի բյուջե վճարելու, 83302.0 հազ. դրամ` ոռոգման ջրի վարձավճարները փոխհատուցելու, 1940.0 հազ. դրամ` Մարգարա գյուղական համայնքի կարկտահարված ջերմատնային տնտեսությունների սեփականատերերի պատճառված վնասները փոխհատուցելու նպատակով եւ այլն:
Նշված 12 համայնքների գյուղացիական տնտեսություններն ունեն պետական աջակցության կարիք` եւ հողի հարկի, ոռոգման ջրի, ինչպես նաեւ ջերմատնային տնտեսություններին պատճառված վնասների փոխհատուցումը գործնական աջակցություն կլինի համայքների գյուղացիների համար:

Բնապահպանական վճարի հաշվարկման եւ վճարման հարցերը կլրամշակվեն

Կառավարությունը հավանություն տվեց «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին», եւ «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթին:
Նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է ԵԱՏՄ Հայաստանի անդամակցության շրջանակներում հարկային եւ մաքսային առանձին հարաբերություններ կարգավորող` գործող իրավական ակտերում փոփոխությունների կատարման, մասնավորապես` ԵԱՏՄ անդամ երկրներից եւ այլ երկրներից ներմուծվող շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական վճարի հաշվարկման եւ վճարման հարցերի տարանջատման անհրաժեշտությամբ:
Նախագծերի փաթեթով առաջարկվում է ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ՀՀ «բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարը հաշվարկել այդ ապրանքների մաքսային արժեքի հիման վրա եւ պետական բյուջե վճարել ներմուծելիս` ՀՀ կառավարության սահմանած կարգով, վճարումը հաստատող փաստաթուղթը ներկայացնելով համապատասխան մաքսային մարմին:
Իսկ ԵԱՏՄ անդամ հանդիսացող պետություններից ՀՀ ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար` այդ ապրանքների համար սահմանված կարգով որոշվող ԱԱՀ-ով հարկման բազայի հիման վրա, արտացոլելով այն ներմուծման հարկային հայտարարագրում, որոնք պետական բյուջե պետք է վճարվեն մինչեւ այդ ապրանքները ներմուծելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
Ակնկալվում է, որ նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կկարգավորվեն ԵԱՏՄ անդամ պետություններից ՀՀ ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական վճարի հաշվարկման եւ վճարման հարցերը, ինչն էլ ավելի կանխատեսելի եւ կանոնակարգված պայմաններ կստեղծի տնտեսվարողների համար եւ կհամապատասխանի ԵԱՏՄ միասնական գաղափարախոսությանը:

Ուշադրության կենտրոնում է սեյսմիկ անվտանգությունը

ՀՀ կառավարության 2015թ. հուլիսի 23-ի որոշմամբ հաստատվել է հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030 թվականների ծրագիրը:
Այդ ժամանակամիջոցում Ասիական զագացման բանկի վարկային ծրագրով նախատեսված 107 միլիոն ԱՄՆ դոլարով կուժեղացվեն եւ կկառուցվեն 46 դպրոց:
Իսկ ահա կառավարության երեկվա նիստում գործադիրը հաստատել է ծրագրից բխող միջոցառումների ցանկը, ինչը կնպաստի իրականացվելիք ներդրումային ծրագրի արդյունավետ կազմակերպմանը եւ գործընթացում ներգրավված կառույցների աշխատանքի համակարգմանը:
Արդյունքում ակնկալվում է ունենալ սեյսմակայունության տեսակետից անվտանգ դպրոցական շենքեր:

Հաստատվել է արտոնության կարգը

Կառավարությունը սահմանել է Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց համար արտոնության տրամադրման կարգը:
Ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույքը եւ ավտոմեքենան այլ երկրներից Հայաստան ներմուծելու դեպքում նախատեսվում են որոշակի արտոնություններ:
Պահանջվող փաստաթղթերը մաքսային մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումն ուսումնասիրում եւ եռօրյա ժամկետում թույլատրում է քաղաքացուն առանց մաքսային վճարների (բացառությամբ մաքսավճարի) վճարման ներմուծել իր անձնական օգտագործման գույքը:
Որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ օրենսդրությամբ ամրագրված դրույթներով:

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին