ԵՐԵՎԱՆԻ 184 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ ՆՇՎԵՑ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՔԱՅԼՈՂ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ`Ս. ԽԱՆԶԱԴՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԸ

Արխիվ 12-16

ԵՐԵՎԱՆԻ 184 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ ՆՇՎԵՑ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՔԱՅԼՈՂ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ`Ս. ԽԱՆԶԱԴՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԸ


Դեկտեմբերի 2-ին Սերո Խանզադյանի անվան հ. 184 ավագ դպրոցում տեղի ունեցավ տոնական միջոցառում`նվիրված մեծանուն հայ արձակագիր Սերո Խանզադյանի ծննդյան 100-ամյակին:  Միջոցառմանը ներկա էր ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Մալաթիա վարաչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը, Ս. Խանզադյանի որդին`Արարատ Խանզադյանը, Գրողների միության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, ինչպես նաեւ Մալաթիա վարչական շրջանի մի շարք դպրոցների տնօրեններ:  Դպրոցի տնօրինության, ուսուցչական անձնակազմի եւ աշակերտների շնորհիվ միջոցառման ներկա գտնվողները եւս մեկ անգամ վերհիշեցին Ս. Խանզադյանի թողած մեծ ժառանգությունից գրական  հատվածներ, որոնք արդաիական են նաեւ մեր օրերում:  Ժամանակին Սերո Խանզադյանին անվանում էին քայլող պատմություն, ով գրեց բազմաթիվ ստեղծագործություններ, որտեղ տվեց հայ ժողովրդին ապրելու կամաք եւ հորդորեց` չնկճվել:

Դպրոցի աշակերտների փոքրիկ բեմադրությունները մեծ բավականություն պատճառեցին ԱԺ նախագահ Գալուս Սահակյանին, ով խոստովանեց, որ դպրոց գալով մի պահ մտածել, է, որ իրեն կրկին ուսուցչի դերում կտեսնի.«Միջոցառման ընթացքում  մեկ անգամ եւս աշակերտեցի Սերո Խանզադյանին, արդեն այս աշակերտների շողշողուն աչքերի ներքո»,-նշեց ԱԺ նախագահը եւ խոսելով Ս. Խանզադյանի մասին փաստեց.«20-րդ դարը մեզ տվեց մշակույթի եւ գիտության բազմաթիվ գործիչներ եւ ահա նրանցից մեկը Սերո Խանզադյանն էր, ով ժողովրդի սիրելին էր: Նա ապրեց մի ժամանակաշրջանում, երբ միտքը դեռեւս կաղապարված էր, բայց սա նրա Խանզադյանի համար չէր, նրան հաջողվում էր ոչ թե ընդդիմադիր, այլ այլախոհ խոսքով այնպիսի մտքեր արտահայտել, որի շնորհիվ հարգվեց ու սիրվեց բոլորի կողմից: Սերո Խանզադյանը եւ Հովհաննես Շիրազը կարողացան ազգ դաստիարակել, ժողովրդին սովորեցնելով մոտենալ իր ակնունքերին: Շիրազը եւ Խանզադյանը զարմանալիորեն կարողանում էին երիտասարդներին տանել իրենց հետեւից եւ խորհուրդներ տալ: Մեծերին ընդօրինակել է պետք , ազգը միայն արյուն ու հող չէ, ազգը տալիս է մարդիկ, ովքեր ժողովրդին ուղղորդում են դարերի մեջ»,-շնորհակալություն հայտնելով դպրոցի տնօրինությանը նշեց ԱԺ նախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ:

Դպրոցի տնօրեն Աշոտ Հարությունյանը նույնպես շնորհակալություն հայտնեց աշակերտներին եւ միջոցառման կազմակերպիչներին, մեկ անգամ եւս  փաստելով, որ դպրոցի աշակերտները  ոչ միայն հիանալի երգում ու պարում են, այլեւ ցուցաբերում բարձր առաջադիմություն.« Ես նույնպես բախտ եմ ունեցել հանդիպելու Սերո Խանզադյանի հետ: Երբ հ. 179 դպրոցը անվանակոչվեց Անդրանիկի անունով բացման առաջինը խոսքը ասաց Խանզադյանը: Նա դպրոց էր բերել նաեւ Անդրանիկի սուրը, բայց քանի որ դպրոցը փաստաթղթերվ այդպես էլ չանվանակոչվեց Անդրանիկի անունով Խանզադյանը հետ տարավ սուրը»,-վերհիշեց ԱՇՈՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ եւ տեղեկացրեց, որ դեկտեմբերի 3-ին դպրոցի ամբողջ անձնակազմը կայցելի Պանթեոն եւ  ծաղիկներ կդնի Սերո Խանզադյանի շիրիմին` հարգանքի տուրքը մատուցելով մեծանուն հայի հիշատակին:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին