«ՎՍՏԱՀՈՒՄ ԵՄ ԱՅՍՕՐՎԱ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՄԱՐԴԿԱՆՑ»

Արխիվ 12-16

«ՎՍՏԱՀՈՒՄ ԵՄ ԱՅՍՕՐՎԱ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՄԱՐԴԿԱՆՑ»

 

Անցյալ տարին «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշնի» համար կարեւորվեց, երբ տարեվերջին էկրան բարձրացավ Ղ. Աղայանի համանուն հեքիաթի մոտիվներով «Անահիտ» մուլտֆիլմը: Իսկ անցնող տարին, ըստ «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշնի» ղեկավար, մուլտիպլիկատոր ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԻ, կրկնակի է կարեւորվել: «Իրավունքի» հետ զրույցում Դ. Սահակյանցը ոչ միայն անդրադարձավ այդ ձեռքբերումներին ու տարվա խորհրդին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, այլ նաեւ հայաստանյան քաղաքական իրավիճակին:

 

 

 

«ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑԱՆՔ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ԱՆԻՄԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏԸ»


- Վերջապես այս տարի ձեռք բերեցինք տարածք` հնարավորություն ունեցանք զարգացնելու անիմացիայի ոլորտը: Իսկ հետագայում, եթե ֆինանս էլ կարողանանք հայթայթել, ապա անպայման կբացվի մանկական դպրոց-ստուդիա: Հուսով եմ` եկող տարի այդ բազայի վրա կգործի մեր կինոթատրոնը, որտեղ կցուցադրվեն միայն մուլտիպլիկացիոն ֆիլմեր` տարբեր ժամանակաշրջանների եւ տարբեր երկրների: Ինչպես նաեւ կպատրաստվեն հատուկ ծրագրեր: Մի խոսքով` այսօր արդեն ունենք մեր տունը, ինչն ամենակարեւորներից էր մեր ստուդիայի համար:

«ԽՆԴԻՐԸ ՄԻԱՅՆ ՖԻՆԱՆՍԸ ՉԷ»

-Ֆինա՞նսն է պատճառը, որ այս տարի նոր ֆիլմ չստեղծեցիք:
- Խնդիրը միայն ֆինանսը չէ: Ընդհանրապես, մեկ տարվա ընթացքում հնարավոր չէ լիամետրաժ ֆիլմ նկարահանել, դրա համար առաջին հերթին  մեծ մարդկային ռեսուրսներ են անհրաժեշտ: Բայց մենք ձեռնունայն չենք նստել` աշխատում ենք մի նոր ֆիլմի վրա, որի աշխատանքները կտեւեն մոտ 3 տարի: Այն «Օլիմպիկոս» ֆիլմն է, որը պատմում է Վարազդատ արքայի` 4-րդ դարի հանրահայտ հաղթանակի մասին` օլիմպիական խաղերում:

ՀՆԱՐԱՎՈՐ Է` «ԱՆԱՀԻՏԸ» ՑՈՒՑԱԴՐՎԻ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ

-  Պարոն Սահակյանց, տարվա ընթացքում «Անահիտը» շատ քննադատվեց:
- Ես ավելին էի սպասում, կարծում եմ` մեծ հաշվով ֆիլմն ընդունվեց հանրության եւ երեխաների կողմից: Դրանք էլ եմ համարում կարծիք, եւ այլ կերպ չէր էլ կարող լինել, ուղղակի որոշ մարդկանց ինչ-որ դրվագներ կամ էպիզոդներ դուր չեն եկել, ինչը շատ բնական է:
- Մեկ տարի անց էլ` դեռեւս «Անահիտը» շարունակվում է ճամփորդել`  Արցախում, ինչպես նաեւ հանրապետությունից դուրս:
- Մեզ համար դեռ տարին չի ավարտվել, «Անահիտը» դեռեւս շարունակվում է ցուցադրվել երեւանյան կինոթատրոններում, ինչն արդեն աննախադեպ է  հայկական կինոարտադրության մեջ, եզակի դեպքերից է: Բացի դրանից, դեռ նախնական պայմանավորվածություններ կան, որ ֆիլմը ցուցադրվի Ռուսաստանում` կա՛մ Սոչիում, կա՛մ Մոսկվայում, մինչ տարեվերջ կհստակեցվի:

«ԴԵՌ ԱՅԴ ԹԵՄԱՅԻՆ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱՆՔ»

-Տարվա ընթացքում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ով ասես, ուղղակի եւ անուղղակի իր աշխատանքները կապեց այդ թեմայի հետ, բայց կարելի է ասել, այդ մասին Դուք «լռեցիք»:
- Մենք Ռաֆայել Հովհաննիսյանի հետ ունեինք մի գաղափար, որը պարզապես չհասցրինք իրականացնել այս տարի: Չէինք ուզում ուղղակի  կիսատ աշխատանք անել: Շատ լավ գաղափար է առաջարկել Ռաֆայելը` նախագծի հեղինակը, որը, կարծում եմ, դեռ կիրականացնենք, մանավանդ, որ այս հարցը արդիական կլինի եկող տարի էլ, մոտակա տարիներին էլ, ուստի պարտադիր չէր հենց 2015-ին անել: Եվ հետո, ես եւ Ռաֆայելը չէինք ուզում այն կոնկրետ կապել թեմայի հետ, ինչ է թե ֆինանսական հարց լուծեինք, չէ որ այս տարվա ընթացքում շատ ավելի կարեւոր նախագծեր իրականացան: Իսկ մենք այդ թեմային դեռ կանդրադառնանք:

«ՁԵԶ ԹՎՈՒՄ Է, ՈՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՒԼՏՖԻԼՄԵՐ Է ՆԱՅՈՒՄ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՈԳԵՇՆՉՎՈ՞ՒՄ»

-Պարոն Սահակյանց, մենք միայն մուլտֆիլմերում ենք լսել մահ այսինչին կամ այնինչին, բայց վերջին օրերին ընդդիմության կողմից այդ արտահայտությունը հաճախ ենք լսում, գուցե մուլտֆիլմերի ազդեցությո՞ւնն է:
- Այսինքն` ձեզ թվում է, որ ընդդիմությունը մուլտֆիլմեր է նայում եւ դրանից ոգեշնչվո՞ւմ է, կարծում եմ` ոչ: Հակառակը` այդ ընդդիմությանը, կամ այդ ներկայացուցիչներին, ովքեր նման կոչեր են անում, ընդհանրապես ես ընդդիմություն չեմ համարում եւ կոնկրետ որոշ մարդկանց մասին իմ կարծիքը դեռ 2 տարի առաջ եմ արտահայտել` չեմ համարում իրենց ո՛չ քաղաքական գործիչ, ո՛չ էլ` մանավանդ ընդդիմություն: Դրա համար այդ ամենին նայում եմ ժպիտով:


«ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ ՉԷ ԱԿՏԻՎ ԼԻՆԵԼ»


- Բոլոր ժամանակներում էլ մտավորականության խոսքը կշիռ է ունեցել: Կարելի է ասել` այսօր «ոչ»-ի կողմն անցած մշակույթի որոշ գործիչներ ավելի ակտիվ են, քան` «այո»-ի  կողմնակիցները:
- Կարծում եմ` ակտիվ լինելն ինքնանպատակ չէ, եւ ամեն ինչի համար պետք  չէ ակտիվ լինել, կամ էլ` 100 տոկոսանոց աջակցել: Իմ կարծիքով` ե՛ւ «ոչ»-ի, ե՛ւ «այո»-ի կողմնակիցները այդքան շատ տեղեկացված չեն, թե ինչից դրդված է հարկավոր այս տարի ընդունել այդպիսի կտրուկ որոշում: Շատ ավելի լուրջ միջազգային եւ աշխարհաքաղաքական հարցեր կան, որոնցից մենք պարզապես չենք հասկանում: Ուստի, ուղղակի ելնել ու պարտադրել, մի բան էլ ավելի քան ակտիվ, որ այդ ակտիվությունն արդեն դառնում է գռեհիկ, ագրեսիվ, դառնում է մատնանշող` այլ անձանց պահվածքին, դա լրիվ սխալ է:

«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՍ ՄԵՐ ՏԵՂԸ ԿԱՍԵՆՔ ՄԵՐ «ԱՅՈ»-Ն ԵՎ «ՈՉ»-Ը»

-Այն դեպքում, երբ առանց այդ էլ ամբողջ աշխարհը խառնվել է իրար:
- Իհարկե, այդ ամենը, կարծում եմ, իրար հետ է կապված: Ես մեծ հարգանք ունեմ շատ մարդկանց հանդեպ, ովքեր «ոչ»-ի կողմնակից են, բայց նաեւ ունեմ հարգանք այն մարդկանց հանդեպ, ովքեր «այո»-ի կողմնակից են, իսկ ես մի քիչ ավելի կողքից եմ այդ ամենին նայում, որովհետեւ վստահում եմ այսօրվա իշխանության մեջ գտնվող որոշ մարդկանց, որոնք, կարծում եմ, շատ ավելի տեղեկացված են: Ընդհանուր առմամբ, այդ քվեարկությունը լինելու է փոքր մասնիկ, չի լինելու ինչ-որ բանի սկիզբ եւ ինչ-որ բանի վերջ: Իսկ թե ինչպիսին դա կլինի` միայն ժամանակը կարող է ցույց տալ: Այսօր ասել, որ միանշանակ սա է ճիշտը, կամ` նա, սխալ է: Իսկ մտավորականները` կարծում եմ, ընդհանրապես երկրում մեծ խնդիրներ կան, եւ ցավոք սրտի, նրանք Հայաստանին օգնելու միջոց չգտնելով, ընտրում են ավելի հեշտ ճանապարհ, ինչը եւ դրսեւորվում է «այո» կամ «ոչ» քարոզելով: Յուրաքանչյուրս մեր տեղը պիտի երկրի համար անենք առավելագույնը եւ դրանով էլ կասենք մեր «այո»-ն եւ «ոչ»-ը:


Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին