ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄՇԱԿՈՒՅԹՈՒՄ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ ՏԵՂ ՉՈՒՆԵՆ

Արխիվ 12-16

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄՇԱԿՈՒՅԹՈՒՄ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ ՏԵՂ ՉՈՒՆԵՆ

 

Տարբեր ոլորտները ներկայացնող մշակույթի գործիչները հաճախ են մասնավոր խոսակցությունների ժամանակ նշում, որ ժամանակակից սերունդը չի ճանաչում մեր հերոսներին: Տարվա ընթացքում ոչ պակաս ակտիվությամբ նկարահանվում են ֆիլմեր, բեմադրվում ներկայացումներ ու տպագրվում գրքեր, բայց ոչ մի անդրադարձ հայ հերոսներին: Նրանց կյանքի, գործունեության եւ անցած հերոսական ուղու մասին կարելի է անվերջ գրել, բեմադրել եւ նկարահանել ֆիլմեր, որով էլ կդաստիարակվի այսօրվա սերունդը եւ ամերիկյան ու եվրոպական անճոռնի կերպարների փոխարեն իր համար իդեալ կդարձնի հայ հերոսներին: Ճիշտ է, կան որոշ գրքեր ու ֆիլմեր հայ հերոսների մասին, բայց դրանք շատ քիչ են: Թեպետ` եղածներն էլ հասարակության կողմից այնքան են արժանանում քննադատության, որ արդեն ում մտքով էլ անցնում էր մեկ այլ հերոսի էլ ինքն անմահացնի իր ֆիլմում, գրքում կամ էլ ներկայացման մեջ` փոշմանում է: Հիշենք, թե ինչպես քննադատվեց, նույնիսկ ծաղրի ենթարկվեց «Գարեգին Նժդեհ» ֆիլմը...
«Իրավունքը» մշակույթի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ զրույցում փորձեց պարզել այս խնդրի պատճառները.



«ՀԵՐՈՍՆ ԱՆՄԱՀԱՆՈՒՄ Է, ԵՐԲ ԽՈՍՈՒՄ ԵՆ ՆՐԱ ԱՆՁԻ ՈՒ ԻՆՔՆԱԶՈՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ ՀՐԱՉՅԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ.
- Մեզ դրական հերոս է պետք, լրջորեն չխոսել մեր հաղթանակների ու հերոսների մասին, միայն դրամատուրգների եւ թատրոնների մեղքն է: Մեր դրամատուրգները գրում են միայն մուրացկանների ու վատ մարդկանց մասին, որը չի կարող լավ մարդ դաստիարակել: Հերոսն անմահանում է, երբ խոսում են նրա անձի ու ինքնազոհության մասին, ահա այս դեպքում է մարդը լավը դառնում: Իսկ երբ նայում են սերիալներ, որտեղ մարդասպանություն է կատարվում, դրանով մարդը չի դաստիարակվում: Հերոսներ, ովքեր իրենց կյանքը նվիրեցին մեր երկրին ու ժողովրդին, եւ այսօր չխոսել նրանց մասին` մեր երկրի ամենամեծ սխալն է: Երիտասարդ սերունդն իր առջեւ իդեալ չունի, կան միայն սերիալներ, կամ էլ` ամերիկյան ֆիլմեր, որտեղ մարդասպանությունը համարվում է հերոսություն: Թերեւս սա է պատճառը, որ այսօր փողոցներում հեշտությամբ մարդկանց սպանում են: Իհարկե շատ կարեւոր է, որ հայ երիտասարդությունը խորքից, ճիշտ ու հոգեբանորեն  իմանա մեր հերոսներին: Տեսել եմ այն փայլուն երիտասարդներին, ովքեր Արցախյան ազատամարտի օրերին գնում էին պատերազմի դաշտ, հիշում եմ նրանց ոգեւորությունը եւ թե ինչպես էին այս կյանքով ապրում: Լիովին հասկանում եմ` սա մեծ խնդիր է, որը փաստորեն թատրոնները, դրամատուրգների հետ միասին, «բրախել» են: Գուցե վատ բան եմ ասում, բայց հույս չունեմ, որ մեկ դրամատուրգ իրեն կնվիրի լուրջ գործի եւ մեծ գործ կկատարի` ասենք, ցույց կտա, թե ինչպես են մեր հերոսները հերոս դարձել: Նրանք միայն շատ են գոռգոռում տղամարդու եւ կնոջ հարաբերությունների մասին, ո՞ւմ է սա պետք, ինչո՞ւ են սա գովազդում:

«ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՖԻԼՄԵՐ ՆԿԱՐԱՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՉԵՆ ԳՏՆՈՒՄ»

Արձակագիր, դրամատուգ ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆ.
- Կան շատ մարդիկ, ովքեր գրում են մեր հերոսների մասին, պարզապես նրանց պետք է գտնել: Գրող-ընթերցող կապն է կտրված, գուցե ընթերցողը չգիտի, որ նման գրքեր են հրատարակվել: Այժմ հերոսներին նվիրված ֆիլմեր նկարահանելու համար գումար չեն գտնում, փոխարենը` նկարահանում են կոմերցիոն բնույթի ֆիլմեր, որպեսզի գումար աշխատեն: Ասեմ ավելին` գրականությունը չպետք է բաժանել թեմատիկայի, պարզապես պետք է ընթերցողին մոտեցնել լավ գրականությանը: Լավ գրականությունը մեծ մասամբ մարդու, նրա ներաշխարհի, ազատության մասին է:

 

 

«ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՄ, ՈՐ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՔԻՉ Է ԳՐՎԵԼ»

Գրականագետ, գրաքննադատ ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ.
- Խնդիրը մեր երկրում ստեղծված հոգեւոր եւ բարոյական մթնոլորտն է, որն այդպես էլ թույլ չտվեց, որ հաղթանակած ժողովուրդն իր երկրում ունենա գոնե մեկ-երկու իդեալական հերոս: Սրա մասին շատ ենք խոսում, սակայն  ոչինչ չենք անում, ինչի համար բոլորս էլ մեր մեղքի բաժինն ունենք: Արցախյան ազատամարտի մասնակիցներից որին փորձեցինք հերոսացնել ու իդեալականցնել, դեղին մամուլում ու գրքերում անմիջապես հայտնվեց տեղեկատվություն, որոնք թույլ չտվեցին, որ այդ կերպարները դառնան մեզ համար հերոսներ: Մյուս կողմից` Արցախյան պատերազմում իսկապես հերոսական մեծ ճանապարհ անցած մարդկանց այսօրվա վարքագիծը որոշակի ձեւով արժեզրկում է այդ ճանապարհը: Համաձայն չեմ, որ մեր հերոսների մասին քիչ է գրվել: Շատ անգամներ է գրվել, պարզապես մենք այսօր նման գրքեր կա՛մ չենք կարդում, կա՛մ քիչ ենք կարդում: Վերջերս օրինակ լույս տեսավ Սուրեն Սարգսյանի գիրքը, որտեղ ներկայացված էր յոթ ազատամարտիկների կյանքը:

Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին