Գլխավոր թատրոնը տարին կեզրափակի «Ամանորյա տոնական համերգով»

Արխիվ 12-16

Գլխավոր թատրոնը տարին կեզրափակի

«Ամանորյա տոնական համերգով»


Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնն ինչպես բուռն սկսել այնպես էլ ավարտում է տարին:  Հայաստանի գլխավոր թատրոնը տարին կեզրափակի դեկտեմբերի 25-ին` «Ամանորյա տոնական համերգով»: Իսկ մինչ այդ` դեկտեմբերի 6–ին եւ  23-ին կցուցադրվի Ժ. Բիզեի «Կարմեն» օպերան, որն ընթացիկ թատերաշրջանի պրեմիերա է եւ արդեն մեծ խանդավառությամբ է ընդունվել հանդիսատեսի կողմից: Գլխավոր դերերում հանդես կգան Նարինե Անանիկյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Գեորգի Առաքելովը, Սոֆիա Բաղդասարյանը, Արծվիկ Դեմուրչյանը, Թամարա Դադոյանը, Աբգար Սարգսյանը, Տիգրան Կոնինյանը, Պողոս Բեազբեկյանը, Աշոտ Ղանթարջյանը: Ներկայացման բեմադրիչն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մելիքսեթյանը:


Դեկտեմբերի 8–ին Հայաստանի գլխավոր թատրոնում տեղի կունենա «Գալա համերգ»՝ Հայաստանի եւ Լիտվայի ժողովրդական արտիստ, աշխարհահռչակ տենոր Գեղամ Գրիգորյանի եւ Հայաստանի երիտասարդ օպերային երգիչների մասնակցությամբ: Համերգային երեկոյի ընթացքում կհնչեն հատվածներ իտալական օպերաներից: Դիրիժորական վահանակի մոտ կլինի Ջանլուկա Մարչանոն /Իտալիա/:


Դեկտեմբերի 12-ին կներկայացվի ֆրանսիացի կոմպոզիտոր Ա. Ադանի հանրահայտ ստեղծագործությունը՝  «Ժիզել» երկու գործողությամբ բալետը: Բեմադրությունը՝ Ժ. Կորալիի, Ժ. Պերոյի եւ Մ. Պետիպայի: Ներկայացումը վերականգնող բալետմայստերն է ՀՀ ժող. արտիստ Վ. Գալստյանը: Ա. Ադանի դրամատիզմով հարուստ այս ստեղծագործության շնորհիվ բեմում ներկայացվում են շքեղ տեսարաններ: Ներկայացումը հարուստ է ակնառու գործողություններով, նրբագեղությամբ եւ բալետային ինքնատիպ ձեռագրով: «Ժիզելը» ռոմանտիկական բալետի բարձրակետն է համարվում, որը համաշխարհային հեղինակավոր թատրոնների մշտական խաղացանկի ամենից պահանջված ներկայացումներից է:

Դեկտեմբերի 14-ին հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան, որն արդեն 80 տարի է հանդիսանում է Հայաստանի գլխավոր թատրոնի հպարտությունը եւ հայկական ժողովրդական երաժշտական լեզվով գրված առաջին լիավարտ օպերան է: Մինչ ներկայացումը նույն օրը երեկոյան ժամը 18:00-ից սկսած թատրոնի ճեմասրահներում կկազմակերպվեն Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Անուշ» օպերայի բեմադրության 80-ամյակին նվիրված լուսանկարների ցուցադրություն, հանդիպումներ տարբեր տարիներին «Անուշ» օպերայում հանդես եկած արտիստների հետ, ինչպես նաեւ արխիվային բացառիկ նյութերի միջոցով հնարավորություն կլինի ծանոթանալու օպերայի պատմությանը:

Ջ. Վերդիի «Տրավիատա» օպերան Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի դեկտեմբերի 16-ին: «Տրավիատան» Ջ. Վերդիի լավագույն ստեղծագործություններից մեկն է, որը բեմադրության պահից մինչ օրս չի իջել օպերային թատրոնների բեմահարթակներից: Երեւանի օպերային թատրոնում բեմադրվել է 1936 թվականին /դիրիժոր՝ Մ. Թավրիզյան, բեմադրիչ՝ Լ. Քալանթար/:

Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի դեկտեմբերի 19–ին: Ներկայացման բեմադրիչն է ԽՍՀՄ ժող. արտիստ Յուրի Գրիգորովիչը: «Սպարտակ»-ը գրվել է 1954 թվականին, լիբրետոն՝ Նիկոլայ Վոլկովի։ Առաջին անգամ բալետը բեմադրվել է 1956 թվականի դեկտեմբերի 27-ին Լենինգրադի Մարիինյան թատրոնում։ Լիբրետոյի հիմք է ծառայել Ռաֆաելլո Ջովանյոլիի «Սպարտակ» վեպը:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին