Երբ նազելի հայուհիները, կապուտաչյա սլավոնուհիներն ու սեւամորթ կոկետուհիները նույն բեմահարթակում են

Արխիվ 12-16

ԵՐԲ ՆԱԶԵԼԻ ՀԱՅՈՒՀԻՆԵՐԸ, ԿԱՊՈՒՏԱՉՅԱ ՍԼԱՎՈՆՈՒՀԻՆԵՐՆ ՈՒ ՍԵՎԱՄՈՐԹ ԿՈԿԵՏՈՒՀԻՆԵՐԸ ՆՈՒՅՆ ԲԵՄԱՀԱՐԹԱԿՈՒՄ ԵՆ

 

Օրերս Մոսկվայում կայացավ երկար սպասված «ArmFashionDay»-ը` հայկական նորաձեւության օրը, որի շրջանակներում ներկաների ուշադրությանը ներկայացվեց  հայազգի 7 մոդելավորողի հագուստների հավաքածուները եւ, իհարկե, իրենց կատարումներով օրն էլ ավելի տոնական դարձրեցին սիրված երգիչ-երգչուհիները: Նշենք, որ երեկոն վարեց ԳԱՅԱՆԵ ԲՐԵՈՎԱՆ, ով անմնացորդ աջակիցն է  հայերի, հայկականի ու գեղեցիկ մտահաղացումների, ինչպիսին «ArmFashionDay»-ի կազմակերպիչ,  ՌԴ ում բնակվող մեր հայրենակցուհի, հաղորդավարուհի ՆԱԻՐԱ ՆԻԱԶՅԱՆԻ նախաձեռնած միջոցառումն էր: Եվ ամփոփելով տեղի ունեցած միջոցառումն` «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցելու հենց Ն. Նիազյանի հետ:

-Նաիրա, որքանո՞վ  արդարացվեցին Ձեր սպասումները:

- Մասնակից 7 դիզայներներն իրենց աշխատանքներով հիացրեցին ներկաներին` գեղարվեստի իրենց ընկալման առանձնահատկություններով, ոճային ու գունային բազմազանությամբ` հագեցած ազգային տարրերով պատրաստված զարդանախշերից  մինչեւ բոհեմային շքեղ  աքսեսուարներով: Հավաքածուները ներկայացնող մանեքենուհիներն էլ չէին զիջում իրենց  էկզոտիկությամբ. Արտյոմ Սյունեցու հայկական հավաքածուն ներկայացնող նազելի հայուհիներին փոխարինելու էին գալիս երկարոտնյա կապուտաչյա սլավոնոհիններն ու մոդելավորող Արաքսյա Վիտայի կոկետ սեւամորթ գեղեցկուհիները:

- Իսկ ովքե՞ր էին հայկական նորաձեւության տոնի հյուրերը:

- Երեք ժամյա երեկոն անցավ մեկ ակնթարթի նման: Հյուրերը քաղաքական, մշակութային, շոուբիզնեսյան ներկայացուցիչներն էին, տնային տնտեսուհիներ, որոնց սպասումները` տեսնելու հարմարավետ հագուստից մինչեւ բեմական շիկ, կարծում եմ դիզայներներին հաջողվեց հրամցնել: Շոուն հատկանշական էր նաեւ  խոստացված աստղաբույլի  հիասքանչ կատարումներով, ինչն  ավելի բովանդակալից ու  հագեցած  դարձրեց  երեկոն: Ամեն հավաքածու ուղեկցվում էր հայտնի արտիստի կատարմամբ` Հայկ Էս,  Էդգար, Դիանա Դիկովսկի,Նշան Հայրապետյան, Արտյոմ Հարությունյան, Մարիա Սիվցովա, Սեւակ Խանագյան, Ժաննա Խուդավերդյան, Օքսանա Կոզակովա, իսկ երեկոյի հատուկ հյուրը Արտեմ Վալտերն էր:

- Անդրադառնանք նաեւ ցուցադրված հավաքածուներից մի քանիսին առանձին-առանձին…

- Հայկական նորաձեւության տոնին մասնակցելու նպատակով  Երեւանից Մոսկվա էր ժամանել  դիզայներ Արտյոմ Սյունեցին, ով Վանի թագավորությանը նվիրված հայկական տարազների  իր հավաքածուով գեղեցկուհի հայուհիներին ներկայացրեց  շքեղ թագուհիների կերպարներով:

Դիզայներ Նարինե Հարությունյանը` նորաձեւության լայն շրջանկներին հայտնի իր  կանացիության եւ նրբագեղության տեսականիներով, չնայած աշխատանքային խիտ գրաֆիկին, մեծ սիրով մասնակցություն ունեցավ  սփյուռքում  առաջին անգամ կազմակերպված հայկական նորաձեւության երեկոյին՝ մեկ անգամ եւս շլացնելով բոլորին:

Արմինա Գոմցյանի ներկայացրած հավաքածուն մեգապոլիսի խելահեղ ռիթմով ապրող աղջիկների  ցանկությունների ճիչն  էր` դասականի եւ ռոմանտիիկի  համադրմամբ:

Դիզայներ Արաքսյա Վիտան իր հավաքածուն ստեղծել էր հարմարավետության սկզբունքով, ինչն, ըստ դիզայների, հնարավորութուն է տալիս  գեղեցկուհիներին իր ստեղծած  հագուստները կրել ողջ օրվա, աշխատանքի  ընթացքում եւ երեկոյան` հարստացնելով զարդերով:

Աննա Մուրադյանը մանկուց է ստեղծում գլխարկներ եւ ցուցադրության շրջանակներում էլ ներկայացավ գլխարկների «ԱնդրիԵլա»  հավաքածուով (ի դեպ, «Armfashionday»-ը  Աննայի առաջին մեծ հարթակն էր):

Ռեգինա Ակոպովան իր հավաքածուն անվանակոչել էր «Ջազի երանգներ», եւ նվիրել հանգուցյալ հայրիկի՝ ջազ երաժշտի վառ հիշատակին:

Այնպես որ, բոլոր դիզայներների դեֆիլեներն կամ ցուցադրումներն էլ յուրօրինակ էին եւ հագեցած:

- «Իրավունքի» հետ զրույցում մոդելավորող Անի Մանուկյանը նշել էր, թե քանի որ փակումն իրեն է վերապահված, հանդիսատեսին անակնկալ է սպասվում: Կպատմե՞ք անակնկալի մասին:

- Այո, իսկապես Անի Մանուկյանը ներկայացավ մեզ  խոստացած անակնկալներով. Կինոյի եւ թատրոնի դերասանուհի Յանա Կրայնովան հանդես եկավ որպես մանեքենուհի եւ ցուցադրումն էլ անցավ Օքսանա Կոզավոկայի կենդանի կատարումների ներքո:

- Ինչպիսի՞ արձագանքներ կան միջոցառումից հետո:

- «Armfashionday»-ի շուրջ արձագանքներն անթիվ են`ամենաբարձր գնահատականներից՝ նոր տաղանդավոր հայերի հանդիսատեսի դատին ներկայացնելու եւ ավելի մեծ  մասշտաբների ներկայացում կազմակերպելուց, որը  շատերին հնարավորություն կտա ներկա գտնվելու,  մինչեւ դիտողական կարծիքներ: Որպես երեկոյի կազմակերպիչ` պետք է նշեմ, որ գնահատում եմ հնչող բոլոր կարծիքներն ու վերանայում կատարած աշխատանքը: Եվ ցանկանում եմ նշել, որ հայկական նորաձության օր անվանումը չի պարտադրում կամ սահմանափակում ներկայացող դիզայներների հավաքածուների տեսակները (ներկայանալու միայն հայկական էլեմենտներով կարված տեսականիով): Մենք բոլորս ապրում եւ ստեղծագործում ենք հայրենիքից դուրս, եւ այս երկրի «ֆեշն» ոլորտին մոտ քայլելու համար պետք է ստեղծագործել  համապատասխան ձեւաչափերով, եթե  նաեւ նկատի ունենանք, որ  ներկայացող բոլոր դիզայները ցանկություն ունեն դուրս գալու մեծ շուկա:

- Այսինքն` կարելի՞ է ասել, որ այսպիսի նորաձեւության օրերը շարունակական կլինեն:

- «Armfashionday»-ը կլինի շարունակական. հաջորդը տեղի կունենա 2016 թ. գարնանը: Այնպես որ, սիրով հրավիրում ենք հագուստի, աքսեսուարների ոլորտում ստեղծագործող մեր  տաղանդավոր հայրենակիցներին իրենց կատարած աշխատանքները  հանդիսատեսին`  ռուսաստանյան լայն շրջանակների դատին ներկայացնելու համար:

- Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ, որովհետեւ ինչպես նախորդ անգամ հաջողվեց  Ձեզ Ռուսաստանում համախմբել հայ երգիչներին, հիմա էլ մեկ հարկի տակ կարողացաք համախմբել հայ մոդելավորողներին:

- Շնորհակալ եմ` իմ կատարած աշխատանքը գնահատելու համար. այն հայեցի է եւ համախմբող, երբեմն շատ լայնամասշտաբ իմ ունեցած հնարավորություններից, բայց շատ փոքր իմ  ցանկություններից: Ես շարունակելու եմ իմ հայրենանվեր գործունեությունը` սպասումով, որ մի օր մեծարգո հայրենակիցներից կարձագանքեն`աջակցելու ցանկությամբ:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին