Շենգավիթի 11/25 տեղամաս. «ԴՐՍՈՒՄ ԹԵԿՈՒԶ ՓՈԹՈՐԻԿ, ՄԵԶ ՄՈՏ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ»

Արխիվ 12-16

Շենգավիթի 11/25 տեղամաս. «ԴՐՍՈՒՄ ԹԵԿՈՒԶ ՓՈԹՈՐԻԿ, ՄԵԶ ՄՈՏ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ»

 

Ժամը 11:00-ի սահմաններում «Իրավունքը» եղավ Շենգավիթի 11/25 տեղամասում եւ հետեւեց հանրաքվեի ընթացքին: Տեղական դիտորդներից ներկա էր «Ասպարեզ» հկ-ի ներկայացուցիչ ՏԻԳՐԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ, ով մեզ հետ զրույցում նշեց հետեւյալը. «Ընդհանուր առմամբ նորմալ է ընթանում, որոշ խախտումներ նկատել եմ, բայց ինձ թվում է` դա հետագայում խնդիրներ չի առաջացնի»: Մեր այն հարցին, թե արդյո՞ք բարձրաձայնել է իր նշած խախտումների մասին` դիտորդը հավելեց. «Համախատասպան տեղերում ասված է ամեն ինչ»: Զրույցին խառնվեց ՀՀԿ-ական հանձնաժողովի նախագահը եւ շեշտեց. «Մեզ մոտ նորմալ է ընթանում: Դրսում թեկուզ փոթորիկ, մեզ մոտ խաղաղություն պետք է լինի ու նաեւ արդարություն: Միշտ ես եղել եմ այս տարածքում հանձնաժողովի նախագահ, էլի ոչինչ փառք Աստծո, նորմալ է ընտրության ընթացքը, բայց թե արդյունքը ինչպես կլինի, չեմ կարող ասել, որովհետեւ չգիտեմ ժողովրդի տրամադրվածությունն ինչպես է, բայց գալիս են»: Այնուամենայնիվ, թե եղե՞լ են խնդիրներ, որոնց հետ բախվել է հանձնաժողովը, մեր զրուցակիցը հերքեց. «Բացարձակ, դեռ ոչ մի բողոք, ոչ մի արտառոց դեպք չի եղել, որ նկատենք: Մի հատ է եղել խնդիր, որ քաղաքացին ե՛ւ անձնագիր ուներ, ե՛ւ ID քարտ, գրանցվել է ID-ով ու նորմալ գնացել է»: Ինչ վերաբերում է հանձնաժողովում ընդդիմություն-իշխանություն հարաբերություններին, տիկինը հավելեց. «Ես Հանրապետական եմ, Հայ Ազգային կոնգրեսի հետ շատ լավ եմ, «Ժառանգության» ներկայացուցիչի հետ, փառք Աստծո, նորմալ, մենք երեկվանից իրար հետ աշխատում ենք ու խնդիր չի եղել»: Եվս մեկ անգամ փորձեցին համոզվել դիտորդից, թե իր աշխատանքը խոչընդոտող հանգամանքներ կա՞ն տեղամասում, թե՞ ոչ, ինչին ի պատասխան Տ. Գասպարյանը վստահեցրեց. «Չէ, սպառնալիքներ չեն հնչել իմ հասցեին»:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին