«ԱՀԻ». «ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ՀԱՆՐԱՔՎԵՆ ԱՆՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ»

Արխիվ 12-16

«ԱՀԻ». «ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ՀԱՆՐԱՔՎԵՆ ԱՆՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ»

 

ՀՀ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեյի վերաբերյալ §Ազատ հասարակության ինստիտուտ¦ ՀԿ-ն հրապարակել է իր իրականացրած դիտորդական առաքելության արդյունքները, որում մասնավորապես ասված է. ««ԱՀԻ» ՀԿ-ի դիտորդների կողմից սահմանափակ թվով ընտրատեղամասերում արձանագրվել են մի շարք թերություններ, որոնք վկայում են, որ դեռ ամբողջությամբ չի արմատավորվել ընտրական բարձր մշակույթը եւ անթերի աշխատաոճը: Մտահոգիչ երեւույթներից էին ընտրական ընթացակարգերի որոշակի հիմնականում տեխնիկական բնույթի խախտումները: Այս ամենով հանդերձ  հարկ է նշել, որ արձանագրված թերությունները համատարած բնույթ չեն կրել: Դիտարկված տեղմասերում քվեարկության եւ ձայների հաշվարկի գործընթացներն ճնշող մեծամասնությամբ անցել են օրենքի տառին եւ ոգուն համապատասխան, հիմնականում զուսպ եւ հավասարակշռված մթնոլորտում: Ինչպես նաեւ դիտարկված ընտրատեղամասերում հասարակական կարգի խախտման, ընտրողների կամքի վրա ներազդելու ակնառու դեպքեր չեն արձանագրվել»: Հաշվի առնելով վերոգրյալը եւ հիմք ընդունելով իրականացրած դիտորդական առաքելության արդյունքներն ու գնահատականները §Ազատ հասարակության ինստիտուտ¦ ՀԿ-ն հայտարարել է. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրական փոփոխությունների դեկտեմբերի 6-ի հանրաքվեն անցել է ԵԱՀԿ եւ Եվրախորհրդի նկատմամբ ՀՀ ստանձնած պարտավորությունների ու ժողովրդավարական քվեարկությունների անցկացման միջազգային չափանիշներին համապատասխան ազատ, արդար եւ թափանցիկ: Մեր կողմից չեն արձանագրվել խախտումների այնպիսի դեպքեր, որոնք կարող էին ազդել կամ կանխորոշել քվեարկության, ձայների հաշվարկի եւ ընդհանուր առմամբ հանրաքվեի արդյունքների վրա:

Սահմանադրական փոփոխությունների թե՛ կողմնակիցները, ե՛ւ թե դեմ արտահայտվողները ակտիվ քարոզարշավ էին ծավալում: Հնարավորություն են ունեցել հանրությանը անարգել ներկայացնելու իրենց տեսակետները: Իշխանությունները ջանքեր են գործադրել քարոզարշավի համար անարգել մթնոլորտ ապահովելու համար: Հանրահավաքների, միավորումների եւ արտահայտման ազատությունը ճնշող մեծամասնությամբ հարգվել է: Պաշտոնական քարոզարշավի ժամանակ ԶԼՄ-ը մեծամասամբ արդարացի վերաբերմունք են դրսեւորել կողմերի նկատմամբ»:

Հավելենք, որ «ԱՀԻ» ՀԿ-ն ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին գրանցել էր 728 դիտորդ, որոնցից ՏԸՀ-ում եւ ԸԸՀ-ում մշտապես ներկա էին գտնվել 508-ը, իսկ մնացած դիտորդները ընդգրկված են եղել շրջիկ խմբերում ինչպես նաեւ փոխարինել են մյուս դիտորդներին ընտրատեղամասերում ըստ նախորոք կազմված գրաֆիկի: «ԱՀԻ» ՀԿ-ի դիտորդները հիմնականում տեղակայված են եղել Երեւան քաղաքի ընտրատեղամասերում, ինչպես նաեւ ՀՀ չորս մարզերում եւ մարզկենտրոններում: Կազմակերպության դիտորդների կողմից դիտարկվել են ընտրատեղամասերում առկա մթնոլորտը, ընտրական հանձնաժողովի աշխատաոճը, ընտրական ընթացակարգերի պահպանումը, քվեարկության եւ ձայների հաշվարկի օրենսդրության պահանջներին համապատասխան իրականացումը ինչպես նաեւ ազատ կամարտահայտության իրավունքի պահպանումը: «ԱՀԻ» ՀԿ-ի դիտորդների շրջիկ խմբերի կողմից դիտարկվել են նաեւ ընտրատեղամասերի հարակից տարածքներում տիրող իրավիճակը:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին