«ԱՅՈ»-Ի ԿՈՂՄՆԱԿԻՑ ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ. «ԵՐԵԿՎԱ ՀԱՆՐԱՔՎԵՆ ՉԻ ՏԱՐԲԵՐՎԵԼ ՆԱԽԿԻՆՆԵՐԻՑ»

Արխիվ 12-16

«ԱՅՈ»-Ի ԿՈՂՄՆԱԿԻՑ ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ. «ԵՐԵԿՎԱ

ՀԱՆՐԱՔՎԵՆ ՉԻ ՏԱՐԲԵՐՎԵԼ ՆԱԽԿԻՆՆԵՐԻՑ»


 

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը կողմ է արտահայտվել Սահմանադրության նոր նախագծին: «Իրավունք»-ը  պրն Պողոսյանից  հետաքրքրվեց` հանրաքվեի  արդյունքների  վերաբերյալ ի՞նչ գնահատական կտա: «Ցավ եմ զգում, որ քաղաքակրթվելու ճանապարհը արագ չենք կարողանում անցնել: Երեկվա հանրաքվեն, ցավոք սրտի,  որեւէ մի բանով չի տարբերվել  նախկիններից: Ընդ որում` ոչ միայն հանրաքվեն, այլեւ ընտրական գործընթացների հանդեպ հանրությանը վստահությունը: Սա ցույց տվեց, որ այսօրվա եղած համակարգը որեւէ փոփոխության չի տանում եւ անհուսալի համաակարգ է: Հուսամ`  խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու դեպքում ինչ-որ բան կփոխվի»,- պատասխանեց պատգամավորը:

Հստակեցրինք` ընդդիմությունը պնդում է` հաղթել է «ոչ»-ը, իշխանությունը` հակառակը, ո՞վ է ճիշտ: «Եթե ձեր գնահատմամբ նայենք, «այո»-ի, «ոչ»-ի քննարկումն ի սկզբանե բաժանված է եղել տարբերի ճամբարների միջեւ: Տարբեր քաղաքական ուժեր իրենց տեսլականներով են առաջ շարժվել: Ամեն մարդ փորձում է իր համար գրավական դարձնել ոչ թե խնդիրները լուծելը, այլ հաղթողի տիտղոսը իր վրա կպցնելը, որպեսզի մենակ ինքն իրավունք ունենամ այդ բառն ասելու»,- հարցին հստակ չպատասխանեց քաղաքական գործիչը:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը քվեարկության օրը պատռեց քվեաթերթիկը: Ինչպիսի բարոյական ու իրավական գնահատական կտա Թեւան Պողոսյանն այս ամենին: «Ժառանգություն» խմբակցության քարտուղարը չցանկացավ գնահատել Հովհաննիսյանի քայլը, միայն ասաց` իրավական առումով որեւէ խնդիր չկա, մարդն ազատ է իր գործողություննրում:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին