ԱՐՈՆՅԱՆԻ ՈՉ-ՈՔԻՆԵՐԻ ՆՈՐ ՇԱՐՔԸ

Արխիվ 12-16

ԱՐՈՆՅԱՆԻ ՈՉ-ՈՔԻՆԵՐԻ ՆՈՐ ՇԱՐՔԸ

 

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը այս օրերին Լոնդոնում մասնակցում է London Chess Classic մրցաշարին, որտեղ հայ գրոսմայստերի 9 մրցակիցներն էլ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակից են: Հիշեցնենք, որ օրեր առաջ Լեւոն Արոնյանը Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի թիմային առաջնությունում դարձել է առաջնության փոխչեմպիոն, ուստի հայ շախմատիստի լավ մարզավիճակի հետ կապված հարցեր առաջանալ չեն կարող:

Այսպես, Լոնդոնի մրցաշարի անցած երեք տուրերում հայ գորսմայստերը երեք ոչ-ոքի է գրանցել իր հաշվին: Առաջին տուրում իտալացի Ֆաբիանո Կարուանայի, երկրորդում` աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի եւ երրորդում հայ գրոսմայստերը միավորը կիսեց անգլիացի Մայքլ Ադամսի հետ: Թեեւ նման մրցակիցների հետ հավասար արդյունքն էլ կարող է նորմալ համարվել, բայց նկատենք, որ ոչ-ոքիների շարանը վերջին ժամանակներս Արոնյանի համար կարծես դառնում է վիճակագրություն: Ամեն դեպքում, եթե նախկինում միայն հաղթանակն էր բավարար, ապա արդեն իսկ ոչ-ոքի արդյունքները մարզասերների կողմից ընկալվում են որպես հաղթական արդյունք, ինչն անշուշտ Հայաստանի առաջատար շախմատիստին մտածելու տեղիք պետք է տա:
Ի դեպ՝ վարկանիշային աղյուսակի տվյալներով, որոնք օրեր առաջ հրապարակել է ՖԻԴԵ-ն, մրցաշարային աղյուսակի առաջատարը Անիշ Գիրինի վարկանիշը 2784 է, իսկ Արոնյանինը՝ 2788. Լեւոնն առաջադիմել է մեկ աստիճանով, ամենայն հավանականությամբ, Հայաստանի հավաքականի կազմում փոխչեմպիոն դառնալու փաստի հաշվին:
Շարունակելով Լեւոն Արոնյանի մրցաշարային ակտիվության թեման` նշենք, որ 2016 թվականը Արոնյանը կմեկնարկի «կորուստով»: Հայ գրոսմայստերը չի մասնակցի Վեյկ Ան Զեե քաղաքում հունվարի 15-ից 31-ը կայանալիք Tata Steel Chess 2016-ի 78-րդ սուպերմրցաշարին, որի քառակի չեմպիոն է: Աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին մասնակցությունը եւս գրեթե անհասանելի էր դարձել Արոնյանի համար, եւ դա թերեւս կլիներ ամենամեծ կորուստը 2016 թվականի համար:  Փրկեց միայն այն, որ հավակնորդների մրցաշարի վերջին 8-րդ մասնակցին առաջարկում է կազմակերպիչ երկիրը, եւ քանի որ մրցաշարն անցկացվելու է Մոսկվայում՝ «Տաշիր» ընկերության հովանավորությամբ, մրցաշարի 8-րդ մասնակիցը դարձավ հենց Լեւոն Արոնյանը: Մնում է սպասել, թե ինչպես վերջինս կօգտագործի իր հնարավորությունը:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին