ԲՀԿ-Ի «ԱՅՈ»-ԱԿԱՆՆԵՐԸ ԶԱՅՐԱՑԱ՞Ծ ԵՆ ՀԱԿ-Ի ՎՐԱ՞

Արխիվ 12-16

ԲՀԿ-Ի «ԱՅՈ»-ԱԿԱՆՆԵՐԸ  ԶԱՅՐԱՑԱ՞Ծ ԵՆ ՀԱԿ-Ի ՎՐԱ


 

Ինչպես հայտնի է ՀԱԿ-ը դիմելու է  սահմանադրական դատարան`  պահանջելով անվավեր ճանաչել հանաքվեի արդյունքները: Կուսակցությունը դա կարող է  անել 27 պատգամավորի ստորագրությունն ունենալու դեպքում միայն: ՕԵԿ-ն այսօր իր հայտարարության մեջ  անդրադառնալով հանրաքվեի արդյունքներին եւ ՀԱԿ-ի նախաձեռնությանը միանալուն, ասել է, քանի որ խորհրդարանում չունեն նվազագույնը 27 պատգամավորներ նման գործընթաց նախաձեռնելու համար, հետեւաբար իրենք չեն միանա նախաձեռնությանը:  Փաստորեն, ՀԱԿ-ը այս հարցում մնում է գրեթե  միայնակ:

Խորհրդարանում շրջանառվող լուրերի համաձայն` ՀԱԿ-ի լքված այս վիճակը ուրախացրել է ոչ միայն իշխանությանը, այլեւ ընդդիմադիրներին` մասնավորապես ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին, որոնց տարբեր կալիբրի ՀԱԿ-իստներ մինչ հանրաքվեն Ազատության հրապարակից քննադատեցին` նրանց  անուղղակի համարելով իշխանության կցորդներ: Ավելին` Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր, որ սահմանադրական բարեփոխումների հարցում ԲՀԿ-ի վրա հույս չեն դնում: Այս եւ այլ հայտարարությունները բավական նյարդայնացրել են ԲՀԿ-ի այո-ի թեւի կողմնակիցներին, քանի որ ՀԱԿ-ը չպետք է թքեր այն աղբյուրի մեջ, որից ժամանակին օգտվել է: Խոսքը վերաբերում է ԲՀԿ-ՀԱԿ-«Ժառանգություն» համագործակցությանը, որի նպատակը իշխանափոխությունն էր: Իսկ նման նպատակ իրականացնելու համար ֆինանսներ են անհրաժեշտ, որն այն ժամանակ ապահովում էր միայն ԲՀԿ-ն` ի դեմս կոսակցության նախկին նախագահ նախագահ Գագիկ Ծառուկյանի:

ԲՀԿ-ի քոչարյանական «ոչ»-ի  թեւը` Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանը Վահե Հովհաննիսյանը, եւս չեն շտապում հստակ դիրքորոշում հայտնել, չնայած նրանք եւս դեմ էին սահմանադրական բարեփոխումներին:

ՀԱԿ-ին չմիանալու եւս մեկ պատճառ ունի ԲՀԿ-ն: ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը չի բացառել ՀՀԿ-ԲՀԿ ապագա կոալիցիան:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ



Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին