ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ. «ԴԵՐԱՍԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՂԵՑԻԿ Է ԲԵՄԻ ՎՐԱ, ՈՒՐ ԽԱՂՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ»...

Արխիվ 12-16

ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ. «ԴԵՐԱՍԱՆՈՒԹՅՈՒՆԸ


ԳԵՂԵՑԻԿ Է ԲԵՄԻ ՎՐԱ, ՈՒՐ ԽԱՂՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ»...

 

Նոր անկախ Հայաստանի պատմությունը ընտրությունից ընտրություն արձանագրում է ընտրական գործընթացների կազմակերպման և իրականացման նոր՝ ավելի լավ որակ: Քարոզարշավի ընթացքում նոր որակներով հանդես եկան ինչպես դիմադիր, այնպես էլ ընդդիմադիր գործիչները:

Ականատես եղանք նաև նոր այնպիսի ծահրահեղությունների, ինչպես օրինակ խրտվիլակներ պատրաստելն ու այրելը, սպիտակ վարդեր նվիրելը, առանց սահմանադրական բարեփոխումների նախագիծը կարդալու՝ անտեղյակ քաղաքական բանավեճերին մասնակցելը, և կուրծք ծեծելով՝ մերկապարանոց հայտարարություններ կամ դերասանություն անելը:

Ինչպես ժամանակին ասել են մեր մեծերը՝ այո′, դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են: Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ կեղծավորներ: Ու որպեսզի այդ թամաշավոր ժողովրդի սիրտը շահած լինեն ու բարեկամ պահած՝ միշտ գոռում են «ժողովրդի» անունը: Խոսքն ինչի մասին ուզում է լինի, միշտ վերջացնում են «ժողովրդով»: Ժողովուրդն այդպես է ասում, ժողովուրդ այսպես է կամենում...

Եվ այս կեղծ ժողովրդասերները, չկարողանալով ի մի գալ, այսօր ամենից բարձր են գոռում  Հայաստանի ու հայ ժողովրդի մասին՝ միևնույն ժամանակ ինքնակոչ կերպով ստանձնելով ազգի ներկայացուցչության իրավունքը:

Մի′ պառակտեք մեր ազգը, մի′ բաժանեք մասերի: Այսօր մենք պետք է մտածենք ոչ թե մեզ անջատող, մեզ իրարից տարբերող ու բաժանող փաստերի մասին, այլ միայն միացնող, ձուլող, գումարող, որովհետև միայն այդ միացումով, համերաշխ համագործակցությամբ պիտի կարողանանք պահել մեր ժողովուրդն ու հայրենիքը, ապահովել մեր անվտանգ, բարեկեցիկ և հուսալի ապագան:

Դեկտեմբերի 6-ին բոլորս ականատես եղանք, թե ինչպես գաղափարի շուրջ համախմբվելը հաղթեց անձնական ամբիցիաներին, համախմբվածությունը հաղթեց պառակտվածությանը, արդարությունը հաղթեց փառասիրությանը:

Հաղթեց «Այո»-ն, քանի որ արդարացի էր մեր պահանջը:

Հաղթեց «Այո»-ն, քանի որ մենք կողմ ենք հայանպաստ քաղաքականությանը:

Հաղթեց «Այո»-ն, որովհետև մենք ուզում ենք ուժեղ ընդդիմություն ունենալ:

Հաղթեց «Այո»-ն, որովհետև ժողովուրդն ընտրեց Հայաստանի զարգացման ճիշտ ճանապարհը:

Ինչպես նշեց ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը. «Մենք միասին հատեցինք մի կարևոր եզրագիծ և ընտրեցինք երկարաժամկետ ու կայուն զարգացման ճանապարհը, և դրա շնորհիվ հայկական պետականությունն այսօր արդեն թևակոխում է իր զարգացման հաջորդ փուլ»:

Այո′, մենք այսօր իսկ նոր ճանապարհի մեկնարկ ենք տալիս:Հաջողություն եմ մաղթում բոլորիս հզոր պետություն կերտելու ճանապարհին:

 

Ռուզաննա Մուրադյանի 08.12.2015թ.-ի ելույթը հայտարարությունների ժամին

 


Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին