Գ.Սահակյան. ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐՆ, ԵՐԵՎԻ, ՀԱԿ-Ի ՀՐԱՀԱՆԳՈՎ ԵՆ ԱՐՎԵԼ

Արխիվ 12-16

Գ.Սահակյան. ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐՆ, ԵՐԵՎԻ, ՀԱԿ-Ի

ՀՐԱՀԱՆԳՈՎ ԵՆ ԱՐՎԵԼ


Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի խոսքով՝ ՀՀԿ-ն ընտրակեղծիքների հետ որեւէ առնչություն չունի: Լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահը նշել է , որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ ընտրակեղծիքներն արվել են, հնարավոր է, ՀԱԿ-ի հրահանգով՝ ընդդիմադիր կեցվածքն ապահովելու համար: Նա նշեց, որ.« Ամբողջ ընթացքում հիմնականում բողոքներ չեն եղել, ըստ երևույթին մտածել են ֆանտազիայի մեջ են մտել, նման բան են արել: Դրա համար քրեական գործեր են բացված, լիազոր մարմինները քննարկում են:»

Լրագրողների դիտարկմանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության հանրաքվեին տրված կոշտ գնահատականների վերաբերյալ, Գ. Սահակյանն արձագանքեց. «Նախ դա դիտորդական խումբ չի համարվում, նրանք երեք-չորս հոգի են եղել: Դրանք ներկայացուցչական խմբեր են, որոնք արձանագրություններ չեն կազմելու, պարզապես տեղեկատվություն են հաղորդել ձեզ: Առավել ևս ինչպե՞ս եղավ, երբ Ադրբեջանում բոլոր դիտորդները շատ լավ խոսեցին: Այնպես որ միայն դիտորդների խոսելով չէ, նայած ով ում է հրավիրում և որ քաղաքական կուրսից եկող քաղաքական ուժերի ազդեցության տակ է»:

Հարցին՝ թե ում է Գ. Սահակյանը տեսնում ապագա վարչապետի թեկնածու, նա պատասխանեց. «Մեզ մոտ այնքան շատ վարչապետներ կան, որ այս պահին չի էլ քննարկվում: ՀՀԿ-ի վարչապետը հիմա վարչապետ է՝ Հովիկ Աբրահամյանն է»:

Իսկ թե ով կլինի վարչապետ 2017 թվանականից հետո, Գ. Սահակյանի կարծիքով՝ «դա հիմա քննարկելու հարց չէ, դա միայն անձի ու անձնական դրսևորումների հետ չի կապված: Նայած ինչպիսի քաղաքական պայմաններ են և ինչպիսի մոտեցումներ են ձևավորվում: Հստակ այդ պայմաններում նոր կընտրվի, թե ով է լինելու ՀՀԿ-ի վարչապետը»:


 

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր խորհրդարանում պատասխանեց լրագրողների հարցերին: Ընդդիմությունը բազմաթիվ խախտումներ է արձանագրել սահմանադրական հանրաքվեի անցկացման գործըթնացում: Ես կարծում եմ, որ դա հատուկ կրկնվող սցենար է, արդոք չէի՞ք զարմանա, որ այնպիսի ժամանակներ գային, որ շնորհավորեին: Բնական է, ընդդիմություն է , պետք է ասի: Ամբողջ ընտրությունների ընթացքում հիմնականում բողոքներ չեն եղել ոչ ընտրական տեղամասերում, ոչ էլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում: Բայց խախտումների վերաբերյալ բազմաթիվ փաստեր կան, ինչպե՞ս եք նման հայտարարություն անում: Իհարկե, եթե 1 մլն-ից ավելի ընտրողներ են լինում, կարող են նաև որոշակի ինտրիգներ ձևավորվել, այդ հարցով արդեն լիազոր մարմիններն զբաղվում են: Փաստորեն ՀՀԿ-ին արջի ծառայություններ մատուցողնե՞ր եղան: Մեզ չէ, և ընդդիմությանը, և Դաշնակցությանը, և Բարգավաճ Հայաստանին: Սա մեր ընտրությունը չէր, սա քաղաքական ուժերի սկզբունքների հետևանքով կազմակերպված ընտրություն էր: Ես չեմ ասում, որ արջի ծառայություն մատուցվեց, արջերն էլ երկնքից չեն իջնում: Այսինքն՝ ՀՀԿ-ի հրահանգո՞վ են եղել կեղծիքները: Դա երևի ՀԱԿ-ի հրանհանգով է եղել, որպեսզի այսօր կարողանա ինչ-որ ձևով ընդդիմադիր կեցվածքն ապահովել: Ամբողջ ընթացքում հիմնականում բողոքներ չեն եղել, ըստ երևույթին մտածել են ֆանտազիայի մեջ են մտել, նման բան են արել: Դրա համար քրեական գործեր են բացված, լիազոր մարմինները քննարկում են: Նախ պիտի իմանաս ով է, եթե պիտի մեղադրել կուսակցություններին, որ կուսակցությանը, եթե վստահված անձին, ովքեր են: ԿԸՀ-ն դեռևս վերջնական չի ամոփոփել հանրաքվեի արդյունքները, բայց Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ անցում է կատարվել խորհրդարանական կառավարման համակարգին, ինչո՞ւ է շտապում: Երբ նախնական հաղորդումները լինում են, ամբողջ աշխարհում ընտրություններից հետո, նույնիսկ հենց նույն օրը հայտարարություններով հանդես են գալիս: Դա այդպես է ամբողջ աշխարհում: Այնպես որ մի կարծեք, որ ինչ-որ բան առաջ է ընկնում կամ հետ է ընկնում: Այս հանրաքվեով ձեր կարծիքով իշխանությունների նկատմամբ վստահությունը բարձրացա՞վ: Քվեարկության արդյունքներն այդպիսին են: Ինչպե՞ս եք գնահատում ԵԽԽՎ դիտորդական առաքելության կոշտ գնահատականները հանրաքվեի վերաբերյալ: Նախ դա դիտորդական խումբ չի համարվում, նրանք երեք-չորս հոգի են եղել: Դրանք ներկայացուցչական խմբեր են, որոնք արձանագրություններ չեն կազմելու, պարզապես տեղեկատվություն են հաղորդել ձեզ: Առավել ևս ինչպե՞ս եղավ, երբ Ադրբեջանում բոլոր դիտորդները շատ լավ խոսեցին: Այնպես որ միայն դիտորդների խոսելով չէ, նայած ով ում է հրավիրում և որ քաղաքական կուրսից եկող քաղաքական ուժերի ազդեցության տակ է: Մտավախություն չունե՞ք, որ վատ հանրաքվե ու ընտրություններ անցկացնելու պատճառով Եվրամիությունը ֆինանսապես այլևս չաջակցի Հայաստանին: Ես չեմ կարծում, որ Հայաստանին էնքան ֆինանսական աջակցություններ են անում, որ ընտրությունների հետևանքով էլ պիտի չանեն: Չեմ կարծում, որովհետև ընտրություններն անցել են շատ բավարար, սա հնարաքվե է, առավել ևս ընդհանուր առմամբ մեկ չորրորդի խնդիր կար, բայց սահմանված քանակից ավելի և այո-ներն են, և ոչ-երը: Եթե բացահայտվեն բոլոր խախտումները, հնարավո՞ր է դա ազդի արդյունքների վրա: Ոչ, նայած թե  ինչքան ազդեցություն կունենա արդյունքների վրա: Ես միանշանակ ասում եմ, որ ցանկացած խախտում լիազոր մարմինը քննարկում է, եթե հանցանք է կատարվել, պետք է պատժվի: ՀՀԿ-ն որևէ ուժի հետ հնարավո՞ր է առաջիկայում կոալիցիա կազմի: Նման քննարկումներ չունենք: Իսկ դուք ո՞ւմ եք տեսնում ապագա վարչապետի թեկնածու: Մեզ մոտ այնքան շատ վարչապետներ կան, որ այս պահին չի էլ քննարկվում: ՀՀԿ-ի վարչապետը հիմա վարչապետ է՝ Հովիկ Աբրահամյանն է: 2017 թվանականից հետո ո՞վ կլինի վարչապետ: Դա հիմա քննարկելու հարց չէ, դա միայն անձի ու անձնական դրսևորումների հետ չի կապված: Նայած ինչպիսի քաղաքական պայմաններ են և ինչպիսի մոտեցումներ են ձևավորվում: Հստակ այդ պայմաններում նոր կընտրվի, թե ով է լինելու ՀՀԿ-ի վարչապետը: ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին պարգևատրում սպասվո՞ւմ է՝ ՀՀԿ-ին մատուցած ծառայությունների ու այո-ն պաշտպանելու համար: Թույլ հարց եք տալիս ու անիմաստ - See more at: http://www.lragir.am/index/arm/0/country/view/124630#sthash.SCJIVbfR.dpuf
Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին