«ՆԱԽԱԳԻԾ, ՈՐՏԵՂ ԿՈՏՐՎՈՒՄ ԵՆ ՀԱԶԱՐԱՎՈՐ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐ»

Արխիվ 12-16

«ՆԱԽԱԳԻԾ, ՈՐՏԵՂ ԿՈՏՐՎՈՒՄ ԵՆ ՀԱԶԱՐԱՎՈՐ

ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐ»

 

Այսօր U Can studio-ն դարձավ հինգ տարեկան: Ավելին` օրը կրկնակի տոն է U can-ցիների համար, որովհետեւ դեկտեմբերի 9-ը նաեւ U can-ի տիրուհու` ՄԱՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ծննդյան տարեդարձի օրն է: Այս առթիվ «Իրավունքը» զրուցեց մեկ տարի առաջ կայացած U can հեռուստատեսային նախագծի մասնակիցներից մի քանիսի հետ,  որոնք այսօր արդեն կայացած մոդելներ են կամ իրենց գտել են մի նոր ոլորտում: Ի դեպ, հիշեցնենք, որ U can studio-ի մոդելային նախագիծը 2014 թվականին «Զարուհի» ամսագրի կողմից ճանաչվել էր որպես «Տարվա լավագույն հեռուստատեսային նախագիծ»:


«ՄԱՆԵԻՆ ՀԱՋՈՂՎԵՑ ԱՊԱՑՈՒՑԵԼ ԲՈԼՈՐԻՆ, ՈՐ` ԱՅՈ, ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ»


Մեզ հետ զրույցում U can-ի ամենակրեատիվ եւ ռոմանտիկ մասնակիցներից մեկը` ԱՐԹՈՒՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ,  նախ նշեց. «Սրտանց շնորհավորում եմ մեր սիրելի Մանեին` U can մոդելային դպրոցի 5-ամյակի կապակցությամբ, ցանկանում եմ նորանոր հաջողություններ, նվաճումներ` իր սիրելի, բայց միաժամանակ շատ բարդ գործում: Ցանկանում եմ միմիայն հաղթանակներ թե՛ իրեն, թե իր մոդելներին, որոնց սիրում ու պահպանում է զավակների պես: Բոլորը տեղյակ են, որ Հայաստանում շատ դժվար է ստեղծել մի նախագիծ, որը կարող է հաջողության հասնել շատ կարճ ժամանակահատվածում: Միմիայն համարձակ մարդը կարող էր քաջատեղյակ լինելով հայկական մենթալիտետից` ձեռնամուխ լինել ու ստեղծել մի նախագիծ, որտեղ կոտրվում են հազարավոր կարծրատիպեր: Լինելով թույլ սեռի ներկայացուցիչ` Մանեին հաջողվեց ապացուցել բոլորին, որ` այո, դու կարող ես, որի համար նա միայն հիացմունքի է արժանի: Բրավո»: Ապա հավելեց. «Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ ինձ տվեց U can-ը: Այն ինձ համար մի դպրոց էր, որտեղ չէինք սպասում դասամիջոցի… Վստահ եմ` բոլոր 14 մոդելներն էլ կհամաձայնվեն ինձ հետ, որ չեն փոխարինվի երբեք այն ջերմ  6 ամիսները, որտեղ մենք անցկացրեցինք միասին U can մոդելային նախագծի շրջանակներում: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ եւ շնորհակալություն եմ հայտնում մոդելային գործունեության մեջ իմ հաջողությունների համար, որոնք մինչ այժմ շարունակվում են եւ կշարունակվեն` շնորհիվ պրոֆեսիոնալ մոդելների «ինկուբատոր» U can-ի», - եզրափակելով խոսքը` շեշտեց Ա. Թադեւոսյանը:


«ԳՈՐԾԻ՛Ր U CAN, ՉԷ ՈՐ ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ»


Միանալով Ա. Թադեւոսյանի շնորհավորանքներին` U can-ցի ՆԵԼԼԻ ՊՈՂՈՍՅԱՆՆ էլ ընդգծեց. «U can-ի, հատկապես Մանեի շնորհիվ լրիվ մեկ այլ աշխարհի դռներ բացվեցին մեր բոլոր մասնակիցների առաջ…Նախագծում անցկացրած ամսիները կյանքիս ամենակարեւոր եւ հետաքրքիր օրերն են եղել, որը մեծ դաս է եղել հետագայի համար եւ ոչ միայն մոդելային ասպարեզում: Իսկական ապաստարան են եղել թե՛ U can-ը, եւ թե՛ Մանեն` իր խորիմաստ, հարազատ խորհուրդներով եւ աջակցությամբ: Շնորհակալ եմ` նման անմոռանալի, հեքիաթային եւ խենթ օրեր պարգեւելու համար, ինձ համար U can-ը հիմքն էր` մոդելային կյանքը ճանաչելու հարցում»: Իսկ ՍԱՐՈ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ, ով այսօր հայտնի է ոչ միայն մոդելային ասպարեզում, այլ նաեւ տեսահոլովակներում ու ֆիլմերում իր դերակատարումներով, սկսեց իր խոսքը մաղթանքներով. «U can, շնորհավոր ծնունդդ: Ցանկանում եմ քեզ շատ բարձրահասակ եւ բարետես մոդելներ, մասնակիցներ, թող քո անվան տակ բազմաթիվ մոդելներ քայլեն մեծ բեմերում, թող որ քո բարետես սաները ժպտան ամենալավ լուսանկարիչների ֆոտոշարքերում: Ուրախությամբ եմ հիշում այն ամիսները, որ անցկացրեցինք միասին, շատ բան քաղեցինք քեզնից ու սովորեցինք, որ կարող ենք: Եվս մեկ անգամ կմասնակցեի այս նախագծին: Ցանկանում եմ, որ անունդ երկար ապրի ու նորանոր մեծ բեմեր պատրաստի մեր համար: Գործի՛ր U can, չէ որ դու կարող ես»:


«U CAN-ՈՒՄ ԱՊԱԳԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ Է»


Իր յուրօրինակ ֆոտոշարքերով հայտնի եւ նորաձեւության բազմաթիվ ցուցադրություններում իր դեֆիլեով առանձնացող ՄԱՐԻԱՄ ՀԱԿՈԲՅԱՆԸ հետեւյալն ասաց. «Լինելով U Can-ի մի փոքրիկ մասնիկը` նույնպես միանում եմ շնորհավորանքներին: Հիշողությունները կապված ստուդիայում ուսանելու տարիների եւ նախագծի հետ շատ են ու հաճելի: Ցանկանում եմ` աշխատանքային նոր ձեռքբերումներ եւ առաջընթաց, սաների անսպառ հոսք ու լավագույն կադրերի պատրաստում` դեպի նորաձեւության հետաքրքիր աշխարհ»: ՌՈԲԵՐՏ ԲԱԲԱՅԱՆԸ, ով այսօր զբաղվում է տեսահոլովակների նկարահանմամբ եւ գովազդային բիզնեսով, եւ շատ շուտով հանրության դատին կհանձնի իր նոր զուգերգը` անդրադառնալով U can-ի 5-ամյակին` նշեց. «U can-ի շնորհիվ ես կարողացա գտնել ինքս ինձ, ունեցա առաջխաղացում, որոշ չափով իրականացրեցի իմ երազանքներից մեկը: Կցանկանայի շնորհակալություն հայտնել Մանեին եւ Արմինին` մեր հետ տանջալից աշխատելու համար: Մաղթում եմ U can-ին առաջխաղացում, թող զբաղեցնի իր արժանի տեղը այս ասպարեզում: Առողջություն եւ համբերություն U can-ի անձնակազմին»: Նախագծի ընթացքում մշատապես իր տարբերվող կարծիքով առանձնացող ՍՐԲՈՒՀԻ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ նույնպես U can-ին եւ U can-ցիներին մաղթեց  առաջադիմություն, բազում հաղթանակներ եւ խաղաղ կյանք. «Քանի որ U can-ում ապագան խոստումնալից է, ես ուրախ եմ, որ նրա մի մասն եմ կազմում: Միաժամանակ շնորհավորում եմ նրա ղեկավարին` Մանեին, ծննդյան օրվա կապակցությամբ եւ ցանկանում առողջություն ու երջանկություն»:


«ԹՈՂ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ ԵՐԲԵՔ ՉԼՔԵՆ U CAN-ԻՆ ԵՎ ՎԵՐԱԾՎԵՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ»


«Իմ սիրելի U can, սրտանց շնորհավորում եմ 5-ամյակի կապակցությամբ: Ցանկանում եմ ամբողջ անձնակազմին առողջություն, բարգավաճում, նորանոր ձեռքբերումներ, կրեատիվ եւ որակյալ ֆոտոշարքեր, հետաքրքիր համագործակցություններ եւ բիզնեսի ընդլայնում», - ահա այսպիսի գեղեցիկ ցանկություններով մեզ հետ կիսվեց U can-ի մասնակիցներից ՍՅՈՒԶԻ ԱԶԱՐՅԱՆԸ, ով մոդելային գործունեությանը զուգահեռ այս տարի ստացավ մագիստրոսական կրթություն: ԴԱՎԻԹ ԱՎԱԳՅԱՆԸ, միանալով մյուս U can-ցիներին, օրիգինալ բարեմաղթանքներ հղեց. «Շնորհավորում եմ ծննդյան տարեդարձի առթիվ: Մաղթում եմ լավ տրամադրություն, կարերայի առաջխաղացում, լավ ընկերներ: Թող երազանքները երբեք չլքեն U can-ին եւ վերածվեն իրականության»: Ամփոփելով բոլոր ցանկությունները, կարծիքներն ու մաղթանքները` U can հեռուստատեսային նախագծի հաղթող ՌՈՒԶԱՆՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ավելացրեց. «Շնորհակալություն` նման հաջողության եւ փոփոխության համար»:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին